Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանն օգտվել է երեքշաբթի ուշ երեկոյան իսրայելական օբյեկտների վրա պատասխան հրթիռային հարված հասցնելու իր օրինական իրավունքից՝ ապահովելու համար տարածաշրջանային անվտանգությունը՝ միաժամանակ զգուշացնելով իր հակառակորդին խուսափել Իրանի հետ առճակատումից: «Սա մեր հնարավորությունների միայն մի մասն էր: Իրանի հետ բախումներ մի սկսեք»,- ասել է Փեզեշքիանը։               
 

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ. Այդ ֆիլմը դիտելու կարիք ունի ցանկացած հայ

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ. Այդ ֆիլմը դիտելու կարիք ունի ցանկացած հայ
20.04.2014 | 14:55

Այսօր Մոսկվա կինոթատրոնում կազմակերպված էր մեծ Հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին պատմող վավերագրակամ ֆիլմի ցուցադրություն: Մի ֆիլմ, որը դեռ 11 տարի առաջ` 2003-ին, Հոլիվուդում արժանացել է լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին, իսկ մեզ մոտ այն 11 տարի հետո ցուցադրվում է անհատ բարեգործների շնորհիվ: Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ պետություն չունենք, որ մեր երկրի կարևոր պոստերը զբաղեցնողների համար ազգային արժեք հասկացողությունը նույնացվում է թաթուլների ու հուշարձանները օբյեկտների վերածելու հետ: Արամ Խաչատրյանի մասին ֆիլմը նայելուց հետո դահլիճը լքողների մեջ շատ էին թաց աչքերով մարդիկ, դրանք ցավի, վիրավորանքի, հպարտության, մոռացված ունեցածը ուշ արժևորելու արցունքներ էին: Այդ ֆիլմը դիտելու կարիք ունի ցանկացած հայ: Այդ դիտումից հետո առավել սրվում է ազգային ինքնարժևորումը. Հերթական անգամ փաստում ես, որ ազգերի համաստեղությունների մեջ դու քո հպարտ տեղն ունես, որ դու իրավունք չունես ընկրկելու, որ դու դատապարտված ես ապրելու՝ հաղթելով բոլոր դժվարությունները: Մենք դեռ աշխարհին ու մեզ լիքը տալու բան ունենք:

Դիտվել է՝ 4070

Մեկնաբանություններ