ԱԼԵՔՍԵՅ ՄԻԼԼԵՐ- Գազն էլ թանկացրինք, բայց էս պնդաճակատ հայերը դեռ կպած են իրենց հող ու ջրին: ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎ- ՈՒրեմն, էնքան կթանկացնենք, մինչև Հայաստանում մնա մեկ հայ, էն էլ` ցուցադրելու համար:
Առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետությունը դառնալու է միջուկային տերություն։ Այդ անխուսափելի զարգացումը շեշտակիորեն փոխելու է տարածաշրջանում տիրող աշխարհառազմավարական հաշվեկշիռը և ուժերի հարաբերակցությունը՝ հօգուտ Իրանի։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ստանալ կայուն և ապահով զարգացման առնվազն 10-20 տարի, քանի որ Իրանին պետք է լինելու ամրապնդել իր հյուսիսային սահմանների անվտանգությունն ու չեզոքացնել թուրանական սպառնալիքը։ Այս իրավիճակում Հայաստանն առանցքային դերակատարում և նշանակություն ունի։