Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Պարգևատրվեցին ուսանողական գիտաժողովի մրցանակակիրները

Պարգևատրվեցին ուսանողական գիտաժողովի մրցանակակիրները
04.07.2012 | 14:50

Հուլիսի 4-ին Հայաստանի պետական ագրարային համալսարանում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ բուհի ուսանողական խորհուրդը և ուսանողական գիտական ընկերությունն իրականացրին ՈՒսանողական 13-րդ գիտաժողովի ամփոփիչ նստաշրջանում մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողների պարգևատրման արարողությունը։ Մրցանակներ ստացան շուրջ 30 ուսանողներ։
Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, շնորհավորելով մրցանակակիրներին, նկատեց, որ ուսանողների գիտական զեկույցները բավականին արժեքավոր էին, և նրանցից շատերի ելույթները կարող են համեմատվել և մրցակցության մեջ մտնել նույնիսկ անվանի մասնագետների գիտական զեկույցների հետ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն իր խոսքում նշեց, որ ՀՀ կառավարության ծրագրի առանցքներից մեկը գյուղատնտեսությունն է, և այս համատեքստում խիստ կարևոր են ագրարային համալսարանում անցկացվող գիտաժողովները, ագրարային ոլորտում գիտական այն նոր մոտեցումները, որ առաջարկվում են ուսանողների կողմից։ Կ. Ավագյանը կարևորեց նաև այն փաստը, որ այսօր կան փայլուն երիտասարդներ, որոնք իրենց ուժերը ներդնում են գիտության զարգացման գործում։
Նշենք, որ ուսանողական գիտաժողովը նախ անցկացվել է ամբիոնային փուլերով, որից հետո տեղափոխվել է ֆակուլտետային, այնուհետև՝ համալսարանական բաժանմունքներ։ Գիտական համաժողովին ընդհանուր առմամբ մասնակցել է Ագրարային համալսարանի մոտ 400 ուսանող։
Մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողների զեկույցների հիման վրա հետագայում կտպագրվի գիտական ժողովածու։

Դիտվել է՝ 3503

Մեկնաբանություններ