ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Չարը գոյություն ունի՞

Չարը գոյություն ունի՞
29.10.2023 | 09:29

Համալսարանի մի պրոֆեսոր հարց տվեց իր ուսանողներին.

-Արդյոք այն ամենը, ինչ գոյություն ունի, ստեղծված է Աստծո՞ կողմից:

Մի ուսանող համարձակորեն պատասխանեց.

-Այո:

Պրոֆեսորը հարցրեց.

-Արդյոք Աստվա՞ծ է ստեղծել ամեն ինչ:

-Այո՛, պարոն, պատասխանեց աշակերտը։

Պրոֆեսորը հարցրեց.

-Եթե Աստված ստեղծել է ամեն ինչ, ապա Աստված ստեղծել է նաև չա՞րը, քանի դեռ այն գոյություն ունի: Եվ ըստ այն սկզբունքի, որ մեր արարքները բնորոշում են մեզ, ապա Աստված չա՞ր է։

ՈՒսանողը լռեց, երբ լսեց այս պատասխանը։ Պրոֆեսորը շատ գոհ էր իրենից։ Նա պարծենում էր ուսանողների առաջ, որ ևս մեկ անգամ ապացուցեց, որ Աստված առասպել է:

Մեկ այլ ուսանող բարձրացրեց ձեռքը և ասաց.

-Կարո՞ղ եմ ձեզ մի հարց տալ, պրոֆեսոր։

-Իհարկե, – պատասխանեց պրոֆեսորը:

Աշակերտը վեր կացավ ու հարցրեց.

-Պրոֆեսոր, ցուրտ գոյություն ունի՞:

-Ի՜նչ հարց: Իհարկե գոյություն ունի։ Երբեք չե՞ք մրսել։

Պրոֆեսորի հակադարձումը ուսանողներին ծիծաղեցրեց։ Երիտասարդը պատասխանեց.

-Իրականում, պարոն, ցուրտ գոյություն չունի։ Ֆիզիկայի օրենքների համաձայն, այն, ինչ մենք համարում ենք ցուրտ, իրականում ջերմության բացակայությունն է: Մարդը կամ առարկան կարելի է հետազոտել՝ տեսնելու, թե արդյոք դրանք էներգիա ունե՞ն կամ փոխանցու՞մ են: Բացարձակ զրոն (-460 աստիճան ) ջերմության իսպառ բացակայությունն է։ Ամբողջ նյութը դառնում է իներտ և չի կարողանում արձագանքել այս ջերմաստիճանում: Ցուրտ գոյություն չունի։ Մենք ստեղծել ենք այս բառը, որպեսզի նկարագրենք, թե ինչ ենք զգում ջերմության բացակայության դեպքում:

Աշակերտը շարունակեց.

-Պրոֆեսոր, խավար գույություն ունի՞:

-Իհարկե։

-Կրկին սխալվում եք, պարոն։ Խավար նույնպես գոյություն չունի։ Խավարն իրականում լույսի բացակայությունն է։ Մենք կարող ենք ուսումնասիրել լույսը, բայց ո՛չ խավարը: Մենք կարող ենք օգտագործել Նյուտոնի պրիզման՝ սպիտակ լույսը բաժանելու բազմաթիվ գույների և ուսումնասիրելու յուրաքանչյուր գույնի տարբեր ալիքների երկարությունները: Դուք չեք կարող չափել խավարը: Լույսի պարզ ճառագայթը կարող է ներխուժել խավարի աշխարհ և լուսավորել այն: Ինչպե՞ս կարող եք իմանալ, թե որքան մութ է տարածքում: Դուք չափում եք, թե որքան լույս է ներկայացված: Այդպես չէ՞, խավարը հասկացություն է, որը մարդն օգտագործում է նկարագրելու, թե ինչ է տեղի ունենում լույսի բացակայության դեպքում:

Վերջում երիտասարդը հարցրեց պրոֆեսորին.

-Պարոն, չարը գոյություն ունի՞։

Այս անգամ տատանվելով, պրոֆեսորը պատասխանեց.

-Իհարկե, ինչպես ասացի։ Մենք նրան տեսնում ենք ամեն օր։ Մարդկանց միջև դաժանություն, բազմաթիվ հանցագործություններ և բռնություններ ամբողջ աշխարհում: Այս օրինակները ոչ այլ ինչ են, քան չարության դրսևորումներ։

Սրան աշակերտը պատասխանեց.

-Չարը գոյություն չունի, պարոն, կամ գոնե ինքն իր համար գոյություն չունի։ Չարը պարզապես Աստծո բացակայությունն է: Դա նման է խավարին և ցրտին, մի բառ, որը ստեղծված է մարդու կողմից Աստծո բացակայությունը նկարագրելու համար: Աստված չարը չի ստեղծել. չարը հավատքը կամ սերը չէ, որոնք գոյություն ունեն որպես լույս և ջերմություն: Չարը մարդու սրտում աստվածային սիրո բացակայության արդյունքն է: Այն նման է ցրտին, որը գալիս է, երբ ջերմություն չկա, կամ այնպիսի խավարին, որը գալիս է, երբ լույս չկա:

Պրոֆեսորը կարմրեց նստեց և լռեց:

Էդգար ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 7025

Մեկնաբանություններ