ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Էպոս հիշեցնող այս հուշագրությունը կարելի է անվերջ կարդալ ու անվերջ փառավորվել

Էպոս հիշեցնող այս հուշագրությունը կարելի է անվերջ կարդալ ու անվերջ փառավորվել
15.05.2023 | 10:52

Սիբիրցի պորուչիկ Ալեքսեյ Կոլմակովի հուշագրությունը տեղ-տեղ էպոս է հիշեցնում: Այն կարելի է անվերջ կարդալ ու անվերջ փառավորվել, ինչպես ինքս էի փառավորվում ամեն էջը թարգմանելիս:

Մայիսն արդեն իր տարերքի մեջ է: Ամսվա վերջին երանությամբ կհիշենք 1918-ի Մայիսյան հերոսամարտերը՝ Սարդարապատը, Բաշ Ապարանը, Ղարաքիլիսան: Կնշանավորենք Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը: Բայց մինչ այդ պարտավոր ենք իմանալ, որ այդ օրհասական մարտերի առաջին ահեղ ալիքները դեռ մայիսի սկզբներին իր վրա վերցրեց Անդրանիկը՝ Աշոցքում: Լսենք Զորավարի ջոկատի գնդացրային մարտկոցի պետ Ալեքսեյ Կոլմակովին.

«...Հակառակորդը հրանոթային կրակը տեղափոխում է դեպի ձախ: Եվ մենք տեսնում ենք սարսափելի պատկեր: Հեծելազորը թռչում է, ձիերի սմբակների տակից փոշու քուլաներ են բարձրանում: Հեծելազորից մի քանի քայլ առաջ ինքը՝ Անդրանիկն է՝ քրտնամխած ձիու վրա: Մերկացրած սրով, հպարտ, զորեղ, ասես բրոնզից կոփված: Գնդակները սուլոցով թռչում են նրա կողքով՝ խոցելով նրա հետևից սլացող ձիավորներին: Արկերն աղմուկով պայթում են նրա շուրջը՝ պատելով նրան սև ծխի քուլաներով:

Մեզ թվում էր, թե ահա-ահա, արկի պայթյունից հետո էլ չենք տեսնի նրա և ձիու հետքերը: Բայց ամեն պայթյունից հետո նա ողջ և անվնաս դուրս էր պրծնում ծխի ամպի միջից:

Ավելի ու ավելի մոտ է մեզ: Նրա ձեռքը ամուր սեղմել է գեղեցիկ, կեռ թրի դաստակը: Մի պահ ձիու ընթացքը դանդաղեցնելով՝ գեներալն հրամայեց.

- Իմ հետևի՜ց, հառա՜ջ...

Եվ, ինչպես միշտ, անվախ սլացավ առաջ: Մենք նետվեցինք նրա հետևից:

Թուրքերը մեզ վրա գնդակների և արկերի կարկուտ տեղացին: Բայց դա մեզ չէր կարող կանգնեցնել, մեզ հետ Անդրանիկն էր:

Ահա և թուրքերի հեծելազորը: Այն չդիմացավ մեր հարձակմանը և սկսեց խուճապահար փախչել...»:

ԱԼԵՔՍԵՅ ԿՈԼՄԱԿՈՎ

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 6520

Մեկնաբանություններ