ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Տաղանդաշատ կինոօպերատոր, որի կյանքն ընդհատվեց տարագրության մեջ

Տաղանդաշատ կինոօպերատոր, որի կյանքն ընդհատվեց տարագրության մեջ
28.03.2023 | 10:32

Նա հայկական կինոյի ամենափայլուն օպերատորներից մեկն էր, որի կյանքն ընդհատվեց ստեղծագործական ամենաբուռն շրջանում ՝ 51 տարեկանում և որին, ցավոք, իսպառ մոռացության ենք մատնել:

Կինոօպերատոր ԳԱԳԻԿ ԱՎԱԳՅԱՆԻՆ հանգիստ կարելի է դասել Ալբերտ Յավուրյան, Ռուդոլֆ Վաթինյան, Լևոն Աթոյանց վարպետների շարքին, որը Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի կինոօպերատրական բաժինն ավարտելուց հետո, շռնդալի մուտք գործեց հայկական կինո, 1977 թվականին նկարահանելով «Աշնան արև» (ռեժ. Բ.Հովհաննիսյան) ֆիլմը:
Նրա երկրորդ աշխատանքը «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Կյանքի լավագույն կեսը» (ռեժ. Ա. Մկրտչյան) կինոնկարն էր:
Իր առաջին, խաղարկային լիամետրաժ այս երկու ֆիլմերով, Գագիկ Ավագյան կինոօպերատորն ազդարարեց, որ «Հայկինո» է մուտք գործել տաղանդաշատ մի կինոգործիչ: Նրա նկարահանած հաջորդ օպերատորական աշխատանքները իր յուրօրինակ արտահայտչամիջոցներով, իսկապես, նոր խոսք էին մեր կինոյում:
Թվարկեմ ՝ «Յոթ սարից այն կողմ» (ռեժ. Ա. Աղաբաբով), «Լիրիկական երթ» (ռեժ. Ա. Այվազյան), «Տերը» (ռեժ. Բ. Հովհաննիսյան), «Ճերմակ անուրջներ» (ռեժ. Ս. Իսրայելյան), «Խնձորի այգին» (ռեժ. Գ. Մելիք-Ավագյան), «Կարոտ» (ռեժ. Ֆ. Դովլաթյան) ֆիլմերը:
Նրանցից «Լիրիկական երթը» դրամատուրգիական կառուցվածքի թելադրանքով, կովկասյան բնապատկերներով, գունային լուծումներով, լույս ու ստվերով ամբողջովին կինոօպերատորի վարպետության դրսևորում է:
Եվ պատահական չէր, որ Աղասի Այվազյանն իր առաջին ռեժիսորական գործը, ամբողջովին վստահել էր Գագիկ Ավագյանին: Ավելին, նրան իր առջին ռեժիսորական աշխատանքը վստահեց նաև պրոֆեսիոնալ օպերատոր Ս. Իսրայելյանը, որը նկարահանման հրապարակում երբևէ չխառնվեց Գագիկ Ավագյան կինոօպերատորի գործերին: Սա արդեն կարելի է «պրոֆեսիոնալների դերաբախշում» անվանել:
1990-ական թվականներին, ինչպես այն ժամանակ էին ասում` սև ջուր մաղվեց նաև մեր կինոգործիչների վրա: Չդիմանալով հասարակարգի կացութաձևի կտրուկ փոփոխությանը, մթին ու ցրտին, նվաստացմանը, և ամենակարևորը ստեղծագործական վակուումին, շատերը կյանքից հեռացան, իսկ նրանց զգալի մասը տարագրության մեջ:
Նրանցից մեկը տաղանդաշատ կինօոպերատոր Գագիկ Ավագյանն էր:

Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5127

Մեկնաբանություններ