ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Վարդուհի Վարդերեսյան 95

Վարդուհի Վարդերեսյան 95
22.03.2023 | 22:39

Հատված «Հայ բեմի թագուհին. Վարդուհի Վարդերեսյան» գրքից

Ամբողջ կյանքս եմ նվիրել բեմին, հապա ասեք 65 տարի: Ստացվում է, որ այս բոլորը ջուրն ընկավ:

Ես տառապել եմ ամեն դերիս համար, հասկանու՞մ ես, տառապել:

Երկու դեր եմ ունեցել, որոնք ամեն անգամ խաղալուց առաջ տնեցիներին հրաժեշտ եմ տվել, միգուցե էլ տուն չգամ ու չլինեմ այլևս:

Մեկը նաստասյա Ֆիլիպովնան է՝ Դոստոևսկու «Ապուշը» պիեսում:

Հերոսուհին կրակն է նետում միլիոն ռուբլին: Դա շատ ծանր է, բարդ, տանջալի հոգեկան ապրումներով, ուղղակի սպառվում էի, մինչև վերջ այրվում կերպարում:

Պատկերացրեք՝ շատ հնարավոր է, որ դերասանուհու սիրտը հենց բեմի վրա պայթի այդ ապրումներից ու հույզերից:

Մյուսը՝ «Սիրլի Ելենա Սերգեևնա» պիեսում ուսուցչուհու՝ Ելենա Սերգեևնայի դերն է, էլի սարսափելի դժվար կերպար...

Այս պահին հիշեցի «Հեղնար աղբյուր» ֆիլմի Երանոսին, որ ասում էր՝ «հըբը իմ կյանքը ինչի անցավ»: Հիմա ես եմ ասում...

...Բեմը միշտ ձգում է, բեմը առեղծվածային մի հրաշք է, որքան էլ ուզենաս պեղել մինչև վերջ, խորամուխ լինել նրա գաղտնիքների մեջ, միևնույն է՝ ինչ-որ բան մնում է անբացատրելի ու անվերծանելի:

Հոբլյանները հրաշալի են նշում արտերկրում. հայտարարվում է շաբաթ, ամիս՝ նվիրված դերասանին, ցուցադրվում են ֆիլմեր, ներկայացումներ, ամեն ինչ արտիստի մասին, հետո վերջում՝ հոբելյանական երեկո: Հենց այդպիսին էր ուզում տիկին Վարդուհին:

Ասացի.

-Ոչի՛նչ, տիկին Վարդուհի, 95-ամյակդ կնշենք քո ուզածով:

Աչքերը մի տեսակ փայլեցին ու՝ ինչու՞ 95, 100-ամյակը: Ապրել, արարել է պետք:

Գայանե ԱԹԱՆԵՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 5021

Մեկնաբանություններ