Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Խանգարում են ֆինանսները, շրջապատի մարդիկ, կազմակերպիչները, որոնք ուզում են թելադրել իրենց անճաշակ միտքը»

«Խանգարում են ֆինանսները, շրջապատի մարդիկ, կազմակերպիչները, որոնք ուզում են թելադրել իրենց անճաշակ միտքը»
22.08.2008 | 00:00

«ԲԵՄՈՒՄ ՄԵՆՔ ԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ ՄԻ ՄԱՐՄԻՆ»
Այս տարվա մայիսի 14-ին ԱՐԱՄՈՆ և ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ երգարվեստում ունեցած ավանդի համար արժանացան «Կարոտ» փառատոնի ոսկե մեդալին։ Բեմական այս զույգը հիանալի եռյակի է վերածում նրանց որդին՝ ԱՎԵՏԻՔ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ։ Էմման ներկայիս իր ծրագրերում կարևորում է որդու՝ դպրոցն ավարտելը և հետագա անելիքները։
-Խոսելով իմ ծրագրերի մասին՝ չեմ կարող առանձնացնել Արամոյին և որդուս։ Մեր եռյակը շատ է միասին,- ասում է Էմմա Պետրոսյանը։
Շուտով կթողարկվի նրա և Արամոյի համատեղ ձայներիզը՝ նրանց մենահամերգի DVD-ն։ Ընթացքի մեջ է նաև Արամոյի և Մարկ Սաղաթելյանի հումորային բնույթ ունեցող ձայներիզը։
Արամոն նկարահանվում է Մոսկվայում՝ ռուս ռեժիսոր Ալեքսեյ Ռուդակովի «Գնչուհի» ֆիլմում։ Այն կցուցադրվի PTP հեռուստաընկերությամբ, մինչև տարեվերջ։ Ծրագրերի մասին՝ այսքանը, մնացածը՝ ստորև։
-Բեմ տանող ճանապարհը...
ԱՐԱՄՈ -
Առաջին բեմելը եղել է 1977-ին, «Արևիկ» մանկական վոկալ-գործիքային անսամբլում։ Մայրիկիս ձեռքից բռնած՝ գնացի ռադիոտուն, ինձ լսեցին և ընդունեցին։ Իսկ պրոֆեսիոնալ բեմելս 1985 թվականին էր (հանդես էի գալիս Կ. Օրբելյանի նվագախմբում որպես երգիչ և թմբկահար)։ Մեծ ապրումներ ունեի՝ բեմն ինձ կընդունի՞, թե՞ ոչ։ Կարծում եմ, որ ընդունեց։
ԷՄՄԱ -Պրոֆեսիոնալ բեմում մարդկանց հայտնվելը տեղի է ունենում առանց որևէ մեկի պատվերի, եթե քեզ սիրում-ընդունում է բեմը։ Ես խոսում եմ լուրջ արվեստի մասին, ոչ վաճառքի տեսակետից, թե ոնց կարելի է առնել բեմը։
Իհարկե, պետք է լինի մի էտապ, երբ դու սովորում ես բեմին։ Արամոյի համար դա «Արևիկն» էր, ես ունեցել եմ երաժշտական դպրոց։ Հետո արդեն երաժշտական իմ հետագա ճանապարհը սովորեցրեց, թե ինչպես պատմել՝ ով ես դու և ինչպես հեռանալ։
-Տարաձայնություններ լինո՞ւմ են բեմում, կյանքում։
ԷՄՄԱ
-Առանց դրանց հնարավոր չէ։
ԱՐԱՄՈ -Տարաձայնություններ բեմում լինել չեն կարող, որովհետև բեմում մենք դառնում ենք մի մարմին։ Կարող են լինել մտորումներ, քննարկումներ։ Իսկ կյանքում բոլոր նորմալ մարդկանց միջև հնարավոր են տարաձայնություններ, իհարկե, չափավոր. դրա վրա է ստեղծվում կյանքը, ընտանիքը։ Մի հարթության վրա ապրելը, կարծում եմ, միապաղաղ կլիներ։
-Դժվա՞ր է նույն ասպարեզում հանդես գալը։
ԱՐԱՄՈ -
Էմման, որպես երգչուհի, երաժիշտ, դերասան, ունի իր բնությունը, Աստծո կողմից տրված իր շնորհը։ Ես իմն ունեմ։ Ինձ համար հիանալի է, որ ընդհանրապես կա նման արվեստագետ մեր գողտրիկ, սիրուն քաղաքում։ Անհարմարություն 16 տարիների ընթացքում չեմ զգացել, կարծում եմ` երբեք էլ չեմ զգա։
-Հնարավո՞ր է ամեն օր սիրելով ապրել։
ԷՄՄԱ -
Առանց դրա հնարավոր չէ։
ԱՐԱՄՈ -Եթե որևէ վայրկյան սերը չլինի, այդ բուրգն ասեմ, թե կառույցը, կամաց-կամաց կքանդվի։ Պետք է սիրել ոչ թե ամեն օր, այլ ամեն վայրկյան։
-Շրջապատված լինելով արվեստի մարդկանցով՝ երևի դժվար է ուրիշ մարդ դառնալ։ Մի քիչ պատմեք ձեր տղայի մասին։
ԷՄՄԱ -
Փոքր հասակից Ավետիքը մեր կողքին է եղել որպես ջութակահար, երաժիշտ։ ՈՒնի իր տեսակետը, քննադատական վերաբերմունքն իր և մեր նկատմամբ։ 15 տարիների վերջնակետը մայիսի 12-ի մենահամերգն էր։ Մեր տղայի մեջ ես տեսա մի բան, ինչն ինձ թույլ է տալիս ասելու, որպես մայր, որպես հանդիսատես, որ իզուր չեմ ապրել։
-Ի՞նչ կասեիք հայ ժամանակակից կինոարվեստի մասին։
ԷՄՄԱ -Վերջին տարիներին կանգառ է եղել։ Կան լավ ֆիլմեր, բայց քիչ են։ Այսօր շատ ռեժիսորներ իրենց ներկայացնելու խնդիր ունեն: Բայց շարժ կա... Ես տեսնում եմ ծիլեր, որ նոր ժանրի սկիզբ են։ Կարծում եմ՝ կարճ ժամանակ անց մեր կինոն նոր շունչ կստանա և հայտնի կդառնա աշխարհում։
ԱՐԱՄՈ -Մոսկվայում, օրինակ, տարեկան 130 ֆիլմ է նկարահանվում։ Տա Աստված, որ մենք կարողանանք տարեկան 3-4 ֆիլմ ստեղծել։ Կան լավ ռեժիսորներ, սցենարիստներ, պետական հոգածության դեպքում կարող ենք ունենալ ֆիլմ, որը կցուցադրվի աշխարհում։
-Փաստորեն, այն, որ այսօր չունենք լավ կինո, զուտ ֆինանսակա՞ն խնդիր է։
ԱՐԱՄՈ -
Այո, կինոն մեծ գումարներ է պահանջում։ Իհարկե, կարելի է փոքր բյուջեով էլ ֆիլմ նկարել, բայց վերցնենք հենց մոնտաժը, ժապավենը... Սրանք ոչ թե ստեղծագործական մոտեցում, այլ ֆինանս են պահանջում։
ԷՄՄԱ -ՈՒզում եմ ավելացնել, որ վերջին տարիներին ողջ աշխարհում տարածված «սերիալ» հասկացությունն իր կանոններն է պարտադրում, և շատ ռեժիսորներ այսօր, այսպես ասած, զբաղվում են դրանով։ Ես դա լուրջ կինո չեմ համարում, ուրախ եմ մի բանի համար, որ բացահայտվում են նոր դերասաններ, մինչև որ համարձակություն ունենանք անելու մի բան, որ կոչվում է իրական կինո։ Թող դա լինի լուռ կինո, մի դերասանի կինո, բայց ունենա մեծ ասելիք։
-Ի՞նչ եք ուզում կյանքից։
ԱՐԱՄՈ
-Ես շատ գոհ եմ կյանքից...
ԷՄՄԱ -Ես մի քիչ համաձայն չեմ քեզ հետ։ Չեմ կարող ուղիղ պատասխանել Ձեր հարցին։ Ես ամեն օր նոր բան եմ ուզելու, քանի որ ամեն օր նոր տեսակ եմ դառնում։ Ինչպիսին որ կամ՝ կամ, բայց ամեն օր նոր լիցքեր, նոր բան անելու ուժ եմ ստանում։ Ես չեմ կարող տեղում դոփել կամ հարմարվել շուրջս նայելով՝ «ուրիշները դա էլ չունեն» մոտեցումով։ Ես պիտի կարողանամ այսօրվա մտածածս ներկայացնել, վաղը դա հին կլինի։ Ինչին խանգարում են ֆինանսները, շրջապատի մարդիկ, կազմակերպիչները, որոնք ուզում են թելադրել իրենց անճաշակ միտքը։ Այսինքն, ես չեմ գոհանում ոչ թե կյանքից, իմ ունեցածից, այլ իրականությունից։
-Ի՞նչ եք սիրում։
ԱՐԱՄՈ
-Սրճել եմ սիրում, լռություն։
ԷՄՄԱ -Շատ բան եմ սիրում։ Երբեմն մտածում եմ, թե որքան քիչ է ինձ համար երգելը։ Մտածել եմ սիրում, խոսել (վերլուծել), կարդալ եմ շատ սիրում՝ փիլիսոփայություն, հոգեբանություն, ճշմարտության մասին բղավել եմ սիրում։ Ինձ համար դա հարմոնիա է։ Մենք երգիչներով շրջագայում ենք զորամասերում։ Եղել եմ այնպիսի վայրերում, որ մտածել իսկ չէի կարող։ Ինձ թվում էր՝ աշխարհից դուրս եմ հայտնվել։ Ես հասկացա՝ ինչ լավ է, որ կամ, որ կարող եմ իմ երգով ժպիտ պարգևել։ Սիրում եմ, ինչ Աստված տալիս է։ Սիրում եմ դժվարությունները նույնպես։ Տղայիս էլ էի ինձ հետ տարել. թող սիրի կյանքը նաև այս ձևի մեջ։ Ամեն ինչի մեջ է կյանքը՝ և՛ գեղեցիկի, և՛ դժվարի, և՛ զորամասի, և՛ ճանապարհի, և՛ բեմի վրա...
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 3285

Մեկնաբանություններ

¿Â½/1600975814">Խմում են 2050-ի տես­լա­կա­նի կե­նա­ցը