«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«ՆՈՐ ԱԶՆՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

«ՆՈՐ ԱԶՆՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
08.10.2010 | 00:00

Տասը տարվա հետազոտություններից հետո լրագրողներ Անդրեյ Սոլդատովն ու Իրինա Բորոգանը գիրք են հրատարակել անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) մասին` «Նոր ազնվականություն» վերնագրով։ Le temps-ին տված հարցազրույցում Անդրեյ Սոլդատովը պատմում է այդ երկար հետազոտության անդրկուլիսյան մանրամասների մասին։ Սոլդատովը նշում է, որ ՊԱԿ-ի ԱԴԾ-ի միջ ինչ-որ ընդհանուր բան կա, «սակայն, որքան էլ հզոր լիներ ՊԱԿ-ը, գոնե հաշվետու էր ԽՄԿԿ-ի առջ»։ Երբ 1991 թվականին խորհրդային կարգը փլուզվեց, Բորիս Ելցինը ստեղծեց մի քանի ծառայություն, որոնք պետք է վերահսկեին միմյանց։ Դրանց թվում էր 1995-ին ստեղծված ԱԴԾ-ն։ Սակայն Պուտինը, ԱԴԾ-ն դարձնելով Ռուսաստանի հատուկ ծառայություն դրան միացնելով նախկին որոշ մրցակիցների, փլուզեց փոխադարձ հսկողության կարգը։ Այսօր ԱԴԾ-ն խոշորագույն հետախուզական ծառայություն է, որն ունի անսահմանափակ ազատություն. այն հաշվետու չէ ո՛չ կուսակցության, ո՛չ էլ հետախուզական ուրիշ ծառայությունների, ո՛չ խորհրդարանի, ո՛չ հասարակական կարծիքի առջ մի կերպ հաշվետու է լինում Կրեմլի առջ համապատասխան կառույցների բացակայության պատճառով։ Այն դարձել է միանգամայն ոչ թափանցիկ կառույց։ Մյուս զգալի տարբերությունն այն է, որ խորհրդային շրջանում Ռուսաստանում գործնականորեն ահաբեկիչներ չկային, այն դեպքում, երբ ԱԴԾ-ն ստիպված է պատասխանել նոր մարտահրավերների։ «Այն օգտագործում է շատ կոշտ մեթոդներ` առանգումներ, սպանություններ, որոնք անհարիր են իրավական պետությունում»,- ընդգծում է Սոլդատովը։ Նա խոստովանում է, որ ԱԴԾ-ի բյուջեի աշխատակիցների մասին տեղեկությունները պետական գաղտնիք են, որէ հավաստի տեղեկություն այդ մասին չկա։ Սոլդատովը նշում է, որ ԱԴԾ-ն «փոխել է Ռուսաստանի քաղաքական մշակույթը։ Պետությունը դարձել է ավելի կասկածամիտ։ Եթե դուք չինովնիկին որէ հարց եք տալիս, ապա նա պատասխանի փոխարեն սկսում է փնտրել, թե ինչ է դրա հետում թաքնված, արդյոք դուք չե՞ք աշխատում հօգուտ արտասահմանյան տերությունների։ Դա խոչընդոտում է ցանկացած հասարակական բանավեճի»,- ասում է նա։ Ծայրահեղականության սահմանումն այնքան լայն երկիմաստ է դարձել, որ «կանխարգելիչ միջոցներ» կիրառվում են նույնիսկ այն ժամանակ, երբ ոչ մի հանցագործություն էլ չկա։ Հիմնականում մտադրությունների համար պատժելու զոհ են դառնում արհմիությունների, կրոնական որոշ կազմակերպությունների, բլոգերների, երիտասարդական շարժումների գործիչներ, որոնք կարող են կազմակերպել փողոցային ցույցեր։
Անդրեյ Սոլդատովը նշում է ապշեցուցիչ փաստ. ուղղափառ եկեղեցին, խորհրդային ժամանակներում ՊԱԿ-ի կողմից ենթարկվելով հետապնդումների, այսօր շատ մոտ է լրտեսներին։ «Դա բացատրվում է Ռուսաստանի եզակիության գաղափարի նմանությամբ, «Մոսկվան երրորդ Հռոմն է» հայեցակարգով, այն պատկերացմամբ, որ Ռուսաստանը շրջապատված է թշնամիներով»,- կարծում է Սոլդատովը։ Լրագրողը նա պատմել է, որ «Կրեմլը շատ սերտ կապեր ունի Խորհրդային Միության միջինասիական նախկին հանրապետությունների հետ այն մտավախությամբ, որ ԱՄՆ-ը կօգտվի Աֆղանստանում իր ներկայությունից` իր ազդեցությունն ամբողջ տարածաշրջանի վրա տարածելու նպատակով»։ Եթե 1990-ականներին Ռուսաստանը ծառայում էր որպես ապաստան Միջին Ասիայի ավտորիտար կարգերի հակառակորդներին, ապա այսօր դրանք դարձել են մանրադրամ, քանի որ Ռուսաստանը ցանկանում է հետ ստանալ իր այլախոհներին։ Իր գրքում Սոլդատովը գրում է այն մասին, որ ԱԴԾ-ն ի վիճակի է քաղաքական սպանություններ կատարելու արտասահմանում։ «2006 թվականին խորհրդարանն ԱԴԾ-ին թույլատրեց արտասահմանում անցկացնել հատուկ գործողություններ, սակայն նմանատիպ առաջին դեպքը թվագրվում է արդեն 2004 թվականով. դա չեչեն հրամանատար Յանդարբիի սպանությունն էր Կատարում։ Այդ սպանությունն արժանացել էր Կրեմլի, պետք է խոստովանել, նա հասարակական կարծիքի հավանությանը, որը դա գնահատեց որպես մեր ուժի ապացույց։ Դրանից հետո երեք չեչեններ սպանվեցին Ստամբուլում, մեկը` Աբխազիայում և երկուսը` Ադրբեջանում»,- ասում է Սոլդատովը։
Տիգրան ԼԵՎՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1399

Մեկնաբանություններ