Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

ՃԵՊԱԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ՝ ՆԱԽԱԳԱՀ-ԿՈՒՍԱԿՑԱՊԵՏԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ

ՃԵՊԱԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ՝ ՆԱԽԱԳԱՀ-ԿՈՒՍԱԿՑԱՊԵՏԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ
21.11.2008 | 00:00

«Միգուցե հետագա փուլերին դեռ կմասնակցե՞ն»
Արթուր Բաղդասարյան (Ազգային անվտանգության քարտուղար)
-Պարոն Բաղդասարյան, ի՞նչ ակնկալիքով էիք եկել այս հանդիպմանը:

-Որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ես քաջատեղյակ եմ գործընթացի բոլոր նրբություններին ու առանձնահատկություններին և հանրապետության նախագահի այս նախաձեռնությունը համարում եմ բացախոսությանը, առողջ երկխոսությանն ուղղված խոհեմ քայլ, որով փորձ է արվում լսել քաղաքական ուժերի տեսակետները: Մեր՝ ՕԵԿ-ի տեսակետն այն է, որ ԼՂ-ի հիմնախնդիրը պետք է լուծվի փոխընդունելի զիջումների հիմքի վրա, որը շատ ավելի լավ է, քան անիմաստ և անխոհեմ առճակատումը: Եվ, կարծես թե, հայաստանյան քաղաքական դաշտի բացարձակ մեծամասնությունն այդ տեսակետը պաշտպանում է, որովհետև մարդիկ ուզում են խաղաղություն, որը նրանց կտա տնտեսական առաջընթաց, բարեկեցություն: Խնդիրը պետք է լուծվի նաև համաժողովրդական հանրաքվեի միջոցով, պետք է լինեն համաժողովրդական քննարկումներ. նկատի ունենանք, որ սա առաջին քննարկումն է այդ ուղղությամբ: Այսինքն՝ շատ կարևոր է հանրաքվեն ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, այլև մեր ազգին հուզող ցանկացած առանցքային հիմնախնդիրների համատեքստում: Համաժողովրդական հարցման-հանրաքվեի ինստիտուտը պետք է ներդրվի բոլոր այդ հիմնախնդիրների դեպքում՝ աստիճանաբար:
-Իսկ չե՞ք ափսոսում, որ միակ ընդդիմախոսը՝ ՀԱԿ-ը, այս կլոր սեղանի շուրջ բացակայում է:
-Իհարկե, ափսոսում եմ, շատ լավ կլիներ, որ նրանք ևս մասնակցեին: Նրանց չմասնակցությունը ես ոչ կառուցողական կեցվածք եմ համարում, որովհետև ՀԱԿ-ի դիրքորոշումները բոլորիս ծանոթ են, նրանք նույնպես բազմիցս խոսել են խնդիրը փոխզիջումների միջոցով կարգավորելու մասին, և շատ լավ կլիներ, որ իրենք ևս իրենց տեսակետը ներկայացնեին այսօր: Բայց միգուցե հետագա փուլերին դեռ կմասնակցե՞ն. այսօր հո չե՞ն ավարտվում ԼՂ-ի խնդրի քննարկումները։ Հուսանք՝ մյուս փուլերին ներկա կլինեն:

«Չափից ավելի բարբարոս ու ագրեսիվ մոտեցում եք հանդես բերում իմ նկատմամբ»
Դավիթ Հակոբյան (Հայաստանի մարքսիստական կուսակցություն ղեկավար)

-Պարոն Հակոբյան, գոհ մնացի՞ք այս հանդիպումից:
-Գոհ մնացինք այն առումով, որ առաջին պրոգրեսիվ քայլը կատարվեց՝ քաղաքական ուժերին, հատկապես արտախորհրդարանական ուժերին, ողջ իշխանամետ ուժերին հավաքել մի հարկի տակ։ Ինչպես ասացի՝ սա մե՜ծ, առաջընթաց քայլ էր, դրա համար շնորհակալություն հայտնեցի Սերժ Սարգսյանին։
-Իսկ Տեր-Պետրոսյանին ասելո՞ւ եք՝ ինչ եք խոսել այստեղ:
-Տեր-Պետրոսյանն իմ զինակիցն է, և մենք ամեն օր խորհրդակցում ենք միմյանց հետ:
-Հիմա, այս պահին գնում եք «խորհրդակցելո՞ւ» նրա հետ:
-Ոչ, վաղը, որովհետև հոգնած եմ, բժիշկ եմ՝ չորս-հինգ ժամ նստելը շատ դժվար է, հարկավոր է սառը գլխով այցելել Տեր-Պետրոսյանին:
-Պարոն Հակոբյան, իսկ Դուք չե՞ք մտածում, որ Ձեր միակ ներկայությունն այս քննարկմանը իշխանությանը հնարավորություն կտա դրսին, նաև պարոն Համմարբերգին «ցույց տալ», որ ՀԱԿ-ը ևս մասնակցել է այս քննարկմանը, քննարկմանը մասնակցելու մերժումը ՀԱԿ-ի ոչ բոլոր կուսակցություններն են «կիսել», ասել է թե՝ «պրովոկատորի» դեր ունենաք այս խաղում:
-Չափից ավելի բարբարոս ու ագրեսիվ մոտեցում եք հանդես բերում իմ նկատմամբ:
-Բայց և...
-Երբ հանրապետության նախագահը, որն ազգի խորհրդանիշն է, հրավիրում է Ձեզ՝ կոնսիլիումի՝ քաղաքական կուսակցությունների հետ, ահա և առաջին անգամ արտաքաղաքական կարգավիճակով ես մասնակցում եմ դրան։ Ես դա համարում եմ մեծ առաջընթաց քայլ, ինչը բացարձակապես չի նշանակում, որ իմ ռադիկալ ընդդիմադիր թիմակիցներին դավաճանեցի, «նաօբորոտ»` այստեղ, փաստորեն, ընդդիմության գաղափարական հրետանին էր՝ ի դեմս ինձ:
Կարմեն Դավթյան

Դիտվել է՝ 2058

Մեկնաբանություններ