ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ՋԱՎԱԽՔՈՒՄ ԱՆՑԱՆԿԱԼԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՉԳՐԱՆՑՎԵՆ»

«ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ՋԱՎԱԽՔՈՒՄ ԱՆՑԱՆԿԱԼԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՉԳՐԱՆՑՎԵՆ»
18.05.2010 | 00:00

Մայիսի 30-ին Վրաստանում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։ Նախընտրական Ջավախքում տիրող տրամադրությունների շուրջ մի քանի հարցեր ուղղեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ջավախքցի ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ։
-Չնայած Ջավախքում առաջադրված թեկնածուները հայեր են, բայց նրանց դիրքորոշումները խիստ տարբեր են։ Ոմանք պաշտպանում են վրացական իշխանությունների մոտեցումները, մյուսները` դրանում խտրականություն տեսնում։ Ընդհանուր առմամբ, այսօր ինչպիսի՞ իրավիճակ է Ջավախքում։
-Բնական է, իշխանության թեկնածուները պիտի պնդեն, թե ամեն ինչ լավ է, խտրականություն չկա, իսկ ազգային, ընդդիմադիր գործիչներն իրավամբ հակառակն են պնդում։ Այդ խտրականությունը հիմնականում դրսևորվում է օրենսդրական դաշտում, մասնավորապես, տարածաշրջանային կուսակցություն ստեղծելու արգելքը, ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունները (անկուսակցականը չի կարող անգամ քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվել)։ Վերջին հանգամանքով տեղի ազգային, հասարակական ակտիվիստներին Վրաստանի իշխանություններից կախման մեջ դրեցին։ Իշխանություններն աշխատում են, որ Ջավախքում իրենց համար անցանկալի թեկնածուներ չգրանցվեն։ Անգամ ընդդիմադիր կուսակցություններին սպառնում են, որ ազգային, հասարակական գործիչներին չներառեն իրենց ցուցակներում, այլապես կնպաստեն Ջավախքի սեպարատիստների գործողություններին։ Բարեբախտաբար, այս անգամ կա «Ազգային խորհուրդ» դաշինքը, որի ցուցակում ընդգրկված է հասարակական հայտնի գործիչ, ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող Դավիթ Ռստակյանը։ Ամենամեծ խտրական վերաբերմունքն այն է, որ 200 բնակիչ ունեցող վրացաբնակ գյուղն էլ է շրջանային ժողովի մեկ պատգամավոր ընտրում, 7000 ընտրող ունեցող Ախալքալաքն էլ։ Ազգային, հասարակական գործիչներով ձևավորված ցուցակները ենթարկվում են նաև տարաբնույթ ճնշումների, մարդիկ ստիպված են լինում դուրս գալ ընտրապայքարից։
-Այս իրավիճակում չե՞ք կարծում, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես միշտ, երբ վրացական իշխանություններն են որոշում, թե Ջավախքում ով ինչպես պետք է ղեկավարի։
-Վրացական իշխանություններն արդեն հայտարարել են, որ համամասնական ցուցակով 95 տոկոսից ավելի ձայների տեր են դառնալու։ Իհարկե, միշտ էլ Վրաստանում համապետական ընտրությունները կեղծվել են, հիմա էլ կձգտեն նույն կերպ վարվել։
-Վերջերս ակտիվացել են ջավախահայերը, որոնք իրենց բողոք-ցույցերն են անցկացնում։ Սակայն այս ամենը քաղաքական որոշ գործիչներ համարեցին ռուսների թելադրած շոու։
-Ջավախքը մեծ տերությունների շահերի բախման ոլորտում է գտնվում, շատ նպաստավոր վայր է ջուրը պղտորելու և ձուկ որսալու համար։ Բնական է, որ կոնֆլիկտային իրավիճակում գտնվող տարածքում մեծ տերությունների գործոնը միշտ էլ լինելու է։
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1221

Մեկնաբանություններ