Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Մակրոնը չի՞ գալու

Մակրոնը չի՞ գալու
16.09.2024 | 10:15

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն սեպտեմբերի 15-16-ին կգտնվի Հայաստանում։

Այս լուրն ուշագրավ է այն իմաստով, որ մինչ այս պահը ոչ պաշտոնապես լուրեր էին շրջանառվում, թե Մակրոնն է Հայաստան գալու՝ սեպտեմբերի 21-ին:

Կարծես, բավարարվելու ենք Ֆրանսիայի ԱԳ նախարարին ընդունելով:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3122

Մեկնաբանություններ