ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ամփոփվեցին մեծանուն արվեստագետներ Շառլ Ազնավուրի 100-ամյակին և Երվանդ Քոչարի 125-ամյակին նվիրված մրցույթների արդյունքները

Ամփոփվեցին մեծանուն արվեստագետներ  Շառլ Ազնավուրի 100-ամյակին և Երվանդ Քոչարի 125-ամյակին նվիրված մրցույթների արդյունքները
02.06.2024 | 17:53

«Քեզ համար, Ազնավուր» և «Երվանդ Քոչար-125. դասականը և նորարարը» մրցույթներին մասնակցել են 8-12-րդ դասարանների աշակերտները և նախնական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները:

Ժաննա Անդրեասյանը կարևորեց կրթական միջոցառումներին և թեմատիկ մրցույթներին դրոցականների մասնակցությունը, շեշտելով, որ այդպես մեծանուն արվեստագետների գործերը ավելի հասանելի են դառնում երիտասարդությանը:

Ապրիլի 23-29-ը ամեն օր ԿԳՄՍ նախարարության ֆեսբուքյան էջում հրապարակվում էին Ազնավուրի կենսագրությանը, կյանքին վերաբերող հարցադրումներ, իսկ մայիսի 14-18-ը՝ Երվանդ Քոչարին նվիրված հարցադրումներ, նախարարությունը ավելի քան 1000 պատասխան է ստացել և ամփոփել մրցույթի արդյունքները՝ պարգևատրելով հաղթողներին:

Մրցույթներին մասնակցել են թե՛ Երևանում, թե՛ մարզերում սովորողները:

«Քեզ համար, Ազնավուր» և «Երվանդ Քոչար-125. դասականը և նորարարը» մրցույթին մասնակցում էին նաև բազմաթիվ քոլեջներ, հաղթողների շարքում էր Արարատի պետական բժշկական քոլեջը՝ ուսանողուհի Անի Հովսեփյանի գլխավորությունյամբ, որը ստացել է ԿԳՄՍՆ շնորհակալագիր:

Այն մեծ պատիվ էր Արարատի պետական բժշկական քոլեջի համար:

Նատալի Մինասյան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1760

Մեկնաբանություններ