ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կոնկրետ, գործնական քայլեր և կազմակերպված կառույցներ են պետք

Կոնկրետ, գործնական քայլեր և կազմակերպված կառույցներ են պետք
07.05.2024 | 15:20

Գիտե՞ք շարժման ինչ շրջան է սկսվում կամ, ավելի շուտ, արդեն սկսվել է:

Հիմա կսկսեն մարաղ մտածները, պախկվածները, ջոգող տղերքը, շարժման հետ անձնական խնդիրների սպասելիք ունեցողները, պատեհապաշտները միանալ քայլողներին, ողջագուրվել, նկարվել, անկապ ու անհամ լայվեր, սելֆիներ անել, վերակենդանանալ, «սրբագործվել», մեղքերի քավության ժեստեր անել:

Այդպես կծնվեն նոր գագիկմելքոնյանները, անդրանիկքոչարյանները, հովիկաղազարյանները, ալփիները, եկածերինները և էլի նման «հայտնի գործիչներ»:

Քամելեոնի նման կգունափոխվեն քաղաքական-հասարակական կազմակերպություններն ու գործիչները՝ ժողովրդի համար, ժողովրդի հետ, դոգերով ու լապտերներով, մուտացված ծռերով, ռուսատյացներով ու սորոսական գրանտներով:

Շատերն էլ մի քանի արկղ ջուր կուղարկեն կամ սնունդ ու մի տասը տարի «տժվժիկ» կանեն, գլուխ կգովան, թե ինչ օգնություններ են ցույց տվել քայլողներին:

Կհայտնվեն ջրի երեսին՝ «փրփուրներին պառկած», նոր ծլեցված գեներալներով ու «ժողովրդի համար տառապողներով», դպրոցական հանդեսների նման պարզունակ, հայավարի, գեղցի, կեղծ ու շաբլոն:

Ի՞նչ ասեմ...

Եթե սպասվող հանրահավաքներում էլի պետք է հնչեն նույն ելույթները, նույն «դերակատարումներով», գերիշխեն գործողության չտանող մտքերը, տաֆտալոգիան ու երթերը, հարթակում հայտնվեն վերոնշյալ դեմքերն ու սրանց օրոք դերակատարում ունեցած երևույթները, ապա համարեք, որ արդյունք չի լինի:

Կոնկրետ, գործնական, արդյունքի տանող գործողություններ, քայլեր և կազմակերպված կառույցներ են պետք, յուրաքանչյուրը պետք է իմանա իր անելիքն ու քայլերը՝ հստակ ու համախմբված և ոչ թե ոտքի վրա, հանպատրաստի ու անարդյունք:

Ես սրտանց հաջողություն եմ ցանկանում իսկական, ազնիվ ու հայրենասեր նվիրյալներին:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 2210

Մեկնաբանություններ