ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գուշակեք` ու՞մ ընտրազանգվածից է այս «հանճարը»

Գուշակեք` ու՞մ ընտրազանգվածից է այս «հանճարը»
29.04.2024 | 12:58

Խորհրդային միության փլուզումից հետո, երբ արխիվները բացվեցին, արգելված գրականության մեջ գտան «Դաշնակ զարնելու արվեստը» խորագիրը կրող մի արևմտահայերեն գիրք, որը դաշնամուր նվագելու արվեստի մասին էր (արևմտահայերենում` դաշնակ նշանակում է դաշնամուր), բայց Խորհրդային Միությունում Դաշնակցության նկատմամբ վախն այնքան մեծ էր, որ այդ գիրքը անգամ չէին էլ բացել, ուղղակի վերնագրից ելնելով փակի տակ էին պահում, որպես արգելված գիրք։

Հիմա հերթը նիկոլազոմբիներինն է:

Քոչարյանի նկատմամբ դրանց վախն այնքան մեծ է (շատ ավելի մեծ է նիկոլապաշտ զանգվածի տգիտությունն ու անգրագիտությունը), որ Քոչինյանի ազգանվան առաջին երեք տառը կարդացել են ու «մտքի փայլատակում» ունեցել, ընդ որում ուղեղներն այնքան լվացած է, որ չեն կարողանում տրամաբանել անգամ այն, որ լուսանկարը թվագրված է 1967 թ., հետևաբար, քանի՞ տարեկան կլիներ Ռոբերտ Քոչարյանը 1967 թվին։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հ.Գ.

Նիկոլին հեռացնելուց հետո, շատ լուրջ պետք է զբաղվել անգրագիտությունը վերացնելով, թե չէ 20-30 տարի հետո, նմանատիպ տգետները, մի նոր Նիկոլի իշխանության կբերեն։

Դիտվել է՝ 1693

Մեկնաբանություններ