ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փողոցում առայժմ չի ձևավորվել հստակ քաղաքական օրակարգ

Փողոցում առայժմ չի ձևավորվել հստակ քաղաքական օրակարգ
27.04.2024 | 09:11

«Դեմ ենք տարածքներ հանձնելուն», «Դեմ ենք միակողմանի զիջելուն» և այսօրինակ նշանաբաններին պետք է փոխարինի հստակ (աներկբա) քաղաքական օրակարգ, օրինակ` «Փաշինյան Նիկոլի հրաժարական»:

Որպես քաղաքական օրակարգ թերևս կարելի էր դիտարկել Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածության հստակեցումը, սակայն հենց այս պահին Փաշինյան Նիկոլի արտաքին քաղաքականությունը ձեռնտու է աշխարհաքաղաքական բոլոր բևեռներին: Այդ իսկ պատճառով, ազգաբնակչությանը որպես քաղաքական օրակարգ հրամցնել արտաքին քաղաքական ուղղվածության հստակեցումն այս պահին անիմաստ է:
Մնում է առանց այլևայլի «Փաշինյան Նիկոլի հրաժարական» նշանաբանով քաղաքական օրակարգը: Այն հստակ է, տարընթերցումների տեղիք չի տալիս, պարզ է Հայաստանի միջին բնակչի համար:
Բացի դրանից` «Փաշինյան Նիկոլի հրաժարական» նշանաբանով օրակարգը կարող է համահայկական կոնսենսուս ձևավորել, իսկ աշխարհաքաղաքական հիմնական բևեռներին ստիպել մտածել նոր ֆիգուր(ներ) ի հայտ բերելու մասին:
Ամեն դեպքում, «Փաշինյան Նիկոլի հրաժարական» նշանաբանով ՄԻԱՍՆԱԿԱՆ քաղաքական օրակարգով, ամենաքիչը` ժամանակ կշահենք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3823

Մեկնաբանություններ