«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Արցախը տվեք` գնացեք ձեզ իսկ պատկանող աստվածուհու գլխով հիացեք

Արցախը տվեք` գնացեք ձեզ իսկ պատկանող աստվածուհու գլխով հիացեք
07.02.2024 | 20:41

Երկու օր է Անահիտ աստվածուհու գլխի էյֆորիայի ականատեսն ենք։ Այսինքն ցեղասպան, գող-ավազակ անգլոսաքսերի ուղիղ մասնակացությամբ մեր ցեղասպանությանը, Արցախի հանձմանը, մեր հանքերը հենց հիմա թալանելը, թրքաբարոներին հովանավորելը հեչ, բայց մեզ պատկանող բազում պատմամշակութային թալանված արժեքներից մեկը թուլափայ գցելով, ջիջիլ անելով` մեջ։

Լավ չե՞ք։

Ձեզ նվաստացնում ու ձեռք են առնում դուք հանդուրժում եք։ Մազալու ազգ ենք՝ 30 տարի է անկախություն ունեինք, պետություն ու չգիտեմ ինչ զահրումար, բա իրավաբանների մի հանձնաժողովն ի՞նչ էր, որ չկազմվեց միջազգային դատ ու դատաստանով մեր ունեցածը հետ բերինք։

Հազիվ գեղցու հյուրանոց, ռեստորան ու «յառմռկաներ» սարքեիք չէ՞, մեջն էլ ռաբիզ կլկլոցներ։

Միայն անարժանապատիվ ազգն իրեն այսպես կպահի։

Դե պաչեք ցեղասպանների տոտիկներն ու մի հատ էլ «մերսի» ասեք ձերը ձեզ ցույց տալու համար։

Այսինքն ի՞նչն է ձերը, դուք սկի ձեր ունեցածը չեք կարող պահել։

Ոնց Ղարս ու Վան չեմ գնացել, որպեսզի իմ խայտառակությունը չտեսնեմ ու չմղկտամ, այնպես էլ սա չեմ ուզում տեսնել, որպես մեր անթասիբության, տգիտության, տափակ գռոզության՝ «մենք ցիվիլիզացիա ենք» լոզունգով, անունակության և դեբիլության ապացույց։

Արցախը տվեք` գնացեք ձեզ իսկ պատկանող աստվածուհու գլխով հիացեք… փողով, հերթով ու տափակ հիացմունքով, «ընդդիմությունն» էլ ԱԺ աթոռներին կպած պարոն վարչսպետով ելույթ ունենա։

Հասնում է մեզ:

Գայանե ԿՈԼՈՏՅԱՆ

Դիտվել է՝ 2089

Մեկնաբանություններ