«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Սեփական աթոռն անսասան պահելու և Մեծ Թուրանի ծրագրի իրենց մասն ավարտին հասցնելու միտումով…

Սեփական աթոռն անսասան պահելու և Մեծ Թուրանի ծրագրի իրենց մասն ավարտին հասցնելու միտումով…
13.01.2024 | 12:40

Հայաստանում մշտապես ո՛չ միանշանակ են վերաբերվել բարձրաստիճան զինվորականության, մասնավորապես, գեներալիտետի ներկայացուցիչների մասնակցությանը քաղաքական գործընթացներին: Արմատավորված կարծրատիպերից է այն տեսակետը, թե զինվորականները պետք է միայն հրաման կատարող լինեն և ոչ թե խորանան այդ հրամանների բովանդակության, նպատակների, ինչպես նաև՝ իրական շարժառիթների մեջ: Այս կեղծ և շատ դեպքերում օրվա քաղաքական իշխանության կողմից տարածվող տեսակետը նպատակ ունի բանակի և այլ ուժային կառույցների ներկայացուցիչներին զրկել պետության մեջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ քաղաքացիական սեփական դիրքորոշում ունենալու և արտահայտելու, պատասխանատվություն կրելու իրավունքից:
Մինչդեռ համաշխարհային քաղաքակրթությունը տվել է հակառակն ապացուցող բազմաթիվ օրինակներ, այդ թվում, նաև մեր տարածաշրջանը ներկայացնող մի շարք երկրներում: Բազմաթիվ օրինակներ կան, երբ զինվորականությունն ստանձնել է պետականությունը պահպանելու և վերականգնելու կամ սահմանադրական և անվտանգային նորմերից շեղում թույլ չտալու պատասխանատվությունը:
Այս առումով, իհարկե, ամենացայտուն օրինակը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայում գեներալ Շառլ Դը Գոլի քաղաքացիական և քաղաքական հստակ կեցվածքն էր:
Վերջինս չհամակերպվելով ֆաշիստական Գերմանիային ուղղակի սատարող Ֆիլիպ Պետենի կառավարության կոլաբորացիոնիստական ռեժիմի վարած պարտվողական քաղաքականության հետ, ստեղծեց «Ազատ Ֆրասիա» հայրենասիրական շարժումը: Զուգահեռները մեր օրերի Հայաստանի հետ թերևս ակնհայտ են, ինչպես որ նույնքան ակնհայտ է, թե «զինվորականությունը չպետք է զբաղվի երկրի ճակատագրին վերաբերող հարցերով և միայն պետք է հրաման կատարի» տեսակետը, որ տարածում է այս թուրքակենտրոն իշխանությունը՝ սեփական աթոռն անսասան պահելու և Մեծ Թուրանի ծրագրի իրենց մասն ավարտին հասցնելու նպատակով։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ,

«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր



irates.am
Պարզվում է` հայոց գերագույն գլխավոր ստախոսն ու աճպարարը 20-րդ դարում ունեցել է իր նախատիպը՝ Ֆրանսիայի տխրահռչակ վարչապետ ԱՆՐԻ ՖԻԼԻՊ ՊԵՏԵՆ (ապրիլի 24, 1856-հուլիսի 23,1951):

Հանուն ճշմարտության ասենք, որ, ի տարբերություն Նիկոլի, ռազմական և պետական գործիչ, մարշալ Պետենին չեն «պատվել» դասալիք, անկիրթ, գռեհիկ կամ` պիղծ մականուններով: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Պետենը ոչ թե Նիկոլի նման թաքնվել է թիկունքում, հետո էլ ճակատում մարտնչող զինվորներին ու կամավորներին զրպարտել չգործած մեղքերի և դասալքության մեջ, այլ իսկապես եղել է ֆրանսիական զորքերի գլխավոր հրամանատարը:
Մանրամասները`
http://www.irates.am/hy''/1605212226

Դիտվել է՝ 3578

Մեկնաբանություններ