«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Չի գնացել Բայրամովի և Լավրովի հետ խնդրի քննարկմանը, որովհետև սեփական առանձնատան հիփոթեքային պայմանագիրն էր կնքում

Չի գնացել Բայրամովի և Լավրովի հետ խնդրի քննարկմանը, որովհետև սեփական առանձնատան հիփոթեքային պայմանագիրն էր կնքում
22.03.2023 | 22:51

Կառավարական ոհմակին ուղղված ակնհայտորեն սարքած հարցերի շարանի մեջ Արարատ Միրզոյանին բաժին էր հասել միանգամից 4 թխած հարց:

Միամտաբար կարելի էր կարծել, որ այդ հարցերի սրությունը, բովանդակությունը, խորությունը «տեղին» էին, էլ չասեմ, այսպես կոչված նախարարի նախապես սարքած հարցերի վերաբերյալ պատասխանների փայլը, հմայքը, ուժգնությունը բարձր մակարկակի էին և երկրի համար կարևոր, այնինչ Արարատն ԱԺ-ում ծուռ տված փոխանցումներով հա փուստ էր տալիս։

Օրինակ, նույն հարցին պատասխանելիս նա մեկ նշեց, որ Հայաստանը շարունակելու է բանակցել «խաղաղության պայմանագրի» շուրջ, մեկ կասկած հայտնեց՝ արդյո՞ք արժի բանակցել Ադրբեջանի հետ, եթե այդ երկրի ղեկավարը չի պահում իր խոստումները:

ՌԴ ԱԳ նախարար Լավրովի մոտ «բերանը ջուր առած» անդեմ, փողկապավոր զանգվածն ԱԺ-ում այսօր աչքերը միամտաբար ճպճպացնելով փորձում էր կրկին անհամ ձևով խոսել ԵՄ դիտորդական առաքելության մասին, հերթական անգամ փաստելով, որ այդ առաքելության թիվ մեկ վարկաբեկողը հենց Նիկոլ&Co-ն է։

Արաբական Լիգայի և իսլամական աշխարհի հետ ունեցած հարաբերություններին վերաբերող հարցին պատասխանելիս Միրզոյանը մոռացել էր, որ ներկայացնում է մի իշխանություն, որի ղեկավարը Մյունխենում Ալիևի նմանատիպ հիմարագույն ու սադրիչ մեղադրանքներին պատասխանել էր ոչ պակաս հիմարաբար՝ կապելով կրոնական խնդիրը սովետական ժամանակահատվածի հետ:

Վերջին հարցը, ինչպես ասում են ՝ «տորթի վրայի ելակը», իսկ Արարատի դեպքում՝ «փոշեկուլի վրայի պնթիկը», անդրադարձ ու արդարացում էր Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ տապալված հանդիպմանը:

Կրկին Լաչինի միջանցքի խնդիրը Հայաստանի իշխանությունների պատասխանատվության տիրույթից հանելով և բարդելով բացառապես Ռուսաստանի վրա, հիշատակելով նաև Ադրբեջանի պատասխանատվության մասին, Միրզոյանը միաժամանակ հայտարարեց, թե չի գնացել Բայրամովի և Լավրովի հետ խնդրի քննարկման, որովհետև շատ խառն է եղել:

Իսկ թե ինչով է եղել «խառը»՝ հայտնաբերեց մամուլը. Միրզոյանը կնքում էր սեփական առանձնատան հիփոթեքային պայմանագիրը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հնարավոր նոր ագրեսիային, ՔՊ-ական փտող վերնախավը կարծես թե զույգերի է բաժանվել այս հարցի շուրջ՝ մինչ Պապիկյան-Քոչարյան զույգը հերքում է լարվածության մասին խոսակցությունները, Փաշինյան-Միրզոյան դուետը հաստատում է ադրբեջանական հնարավոր նոր հարձակման վտանգը:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Հ. Գ. Թե ինչքան դատարկ և անասելիք էր Նիկոլ Փաշինյանը, կարող եք դատել այն հանգամանքից, որ իրեն ուղղված էր ընդամենը մեկ սարքած հարց, այն էլ՝ համայնքների խոշորացման հետ կապված:

Դիտվել է՝ 2689

Մեկնաբանություններ