Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Կապիտալը մարդասիրության ոչ մի նորմ չի ճանաչում

Կապիտալը մարդասիրության ոչ մի նորմ չի ճանաչում
17.03.2023 | 22:20

Երկրների բարեկամության ու դաշնակցության մասին լիաբերան խոսելիս, մեկը մյուսին օգնության հասնելու, զորավիգ կանգնելու և Արևմուտքի՝ հայերին սիրուն աչքերի համար սիրելու թեմայով ֆանտաստիկ պլաններ կազմելիս՝ անընդհատ աչքներիդ առաջ ունեցեք Ռուսաստանի և Ուկրաինայի եղբայրական ժողովուրդների օրինակը:

Ինչքան որ ուկրաինացիներն ու ռուսներն են իրար ձուլված ապրել՝ ամուսնություններ, աշխատանքային ինտեգրացիա, լեզվական ու մշակութային ընդհանրություններ, քիչ ազգեր են այդպես միախառնված: Բայց արի ու տես, որ համաշխարհային կապիտալն այդ՝ իսկապես եղբայր ազգերին դարձրել է իրար վրա կրակող, սպանող: Թշնամի չեմ ասում, որովհետև միլիոնավոր են արյունակից հարազատներն այս ու այն կողմից: Հարևանիս տղան զորահավաքի առաջին օրից լքել է երկիրը, որովհետև, եթե հանկարծ զորակոչեին, գնալու էր կռվելու իր ու կնոջ տատիկի, քեռի-մորքուրների դեմ: Էն կողմից էլ քեռու տղային էին զորակոչելու, նա էլ հասցրել է Լեհաստան փախչել:

Տեսնո՞ւմ եք՝ ինչ տեսակ սարսափելի աբսուրդ է այս պատերազմը: Փողով Արևմուտքի գովքն անող ու «սազանդարների» ջրերն ընկած հայեր, նայեք Մարիուպոլի, Մարինկայի, Արտյոմովսկի այսօրվա նկարները՝ անգամ եղբայրների նկատմամբ գութ չկա, ուր մնաց՝ ինչ-որ փոքր դաշնակցի:

Կապիտալը մարդասիրության ու բարոյականության ոչ մի նորմ չի ճանաչում, նրա իմացածը միայն շա՛հն է:

Ռուզաննա Պետրոսյան

Դիտվել է՝ 2651

Մեկնաբանություններ