ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանի սիրիականացման և ուկրաինականացման պաշտոնական մեկնարկը տրված է. Անդրանիկ Թևանյան

Հայաստանի սիրիականացման և ուկրաինականացման պաշտոնական մեկնարկը տրված է. Անդրանիկ Թևանյան
15.10.2022 | 10:05

2018-ից սկսած զգուշացվում էր, որ Նիկոլ Փաշինյանի ներքին ու արտաքին քաղաքականությունը տանում է մեր երկիրը դեպի սիրիականացում։ 2020-ից սկսած սրան գումարվել է ուկրաինականացման հեռանկարը։


Հայաստանի սիրիականացման և ուկրաինականացման 4 հիմնական նախանշաններն են.
1․ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հակառուսական ու հիմա նաև հակաիրանական (արևմտյան դիտորդներին մեր սահման հրավիրելով) քաղաքականություն է վարում։
2․ 2018-ին «թավշյա» իշխանությունն առաջարկում էր ՌԴ արտգործնախարար Լավրովին ադապտացվել «թավշյա» հեղափոխությանը։ «Ադապտացվեց»։
2022-ին նույն Լավրովին առաջարկում են արդեն ադապտացվել Հայաստանում գեներացվող արևմտամետ (իրականում՝ թուրքամետ) և հակառուսական գծին։ «Կադապտացվի»։
3․ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հայաստանին դրել է նույն շարքի մեջ Ուկրաինայի ու Թայվանի հետ։ Այսինքն՝ Հայաստանը դիտարկվում է մանրադրամ աշխարհաքաղաքական հակադրությունների մեջ։
4․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հանդես գալով «Հավաստի Աղբյուրի» բառապաշարով, մեղադրել է Ռուսաստանին Ադրբեջանի ձեռքերով Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելու համար։


Դժվար չէ կռահել, թե ինչպիսի կռվախնձոր է դարձրել Նիկոլ Փաշինյանը Հայաստանը, և ինչ է մեզ սպասում այս ամենի արդյունքում։
Նիկոլն Արևմուտքի համար ընդդեմ Ռուսաստանի դառնում է ավելին, քան Սաակաշվիլին։ Նիկոլը Հայաստանի գերեզմանափորը դառնալով՝ դառնում է նաև Ռուսաստանի գերեզմանափորն առնվազն մեր տարածաշրջանում։ Հանուն այդ նպատակի Հայաստանին ու հայ ժողովրդին մատաղացու գառան կարգավիճակ տալը խնդիր չէ։ Մանավանդ որ, այդ օպերացիայի անունը կդնեն «Պայքար հանուն դեմոքրըսիի»։

Դիտվել է՝ 7962

Մեկնաբանություններ