ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Թե՛ անհատապես և թե՛ որպես ազգ մենք պետք է սովորենք իրերին ճիշտ գնահատական տալ

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Թե՛ անհատապես և թե՛ որպես ազգ մենք պետք է սովորենք իրերին ճիշտ գնահատական տալ
30.06.2020 | 00:58

«Այս իշխանությունն իր 88 ձայնով Հայաստանում լուծում է ցանկացած հարց, և որևէ դիմադրություն անօրինական է, հակասահմանադրական է և հակապետական է»։ Մեջբերված խոսքերի հեղինակը քաղաքական գիտությունների դոկտոր (!), փիլիսոփայական գիտությունների թեկնածու (!), պրոֆեսոր (!) Լևոն Շիրինյանն է։ Նույն հարցազրույցում նա միտքը «զարգացնում» և ասում է, որ իշխանությունը պետք է «ավտորիտար մեթոդներ» կիրառի։

Կար ժամանակ, երբ ես այդ մարդուն հարգում էի։ Այցելում էի նրան, փորձում մի բան սովորել։ Հիմա պետք է փաստեմ, որ մեր ժողովրդի ողբերգությունը շիրինյանների նման գիտնականներ ու մտավորականներ ունենալն է։ Իհարկե, և՛ գիտնական, և՛ մտավորական բառերն այս դեպքում պետք է չակերտների մեջ առնել, որովհետև ինքը վաղուց է դավաճանել իր այդ կոչումներին։ Չգիտեմ՝ հանուն ինչի է Շիրինյանը նման քայլի գնացել, բայց վստահ կարող եմ ասել, որ չկա աշխարհում նման հարստություն, որն իսկական մարդը կփոխարիներ գիտության մշակի և ժողովրդի ուղենիշ լինելու բարձր կոչումների հետ։ Իսկ Շիրինյանը գնացել է դրան։ Հետևությունները, կարծում եմ, պարզ են՝ ինձ համար նրա անունը ջնջվել է բարոյական և արժանապատիվ մարդկանց թվից։

Իսկ հիմա նաև հասկացա, որ ամենևին չեմ ափսոսում դրա համար։ Ի վերջո, սա է քավարանի միջով անցնելու ճանապարհը։ Թե՛ անհատապես և թե՛ որպես ազգ մենք պետք է սովորենք իրերին ճիշտ գնահատական տալ։ Իսկ եթե ափսոսալ, ապա միայն այն խաբված ժամանակների համար, երբ շիրինյաններին լավ մարդ ու բանիմաց գիտնական էինք կարծում։

Դիտվել է՝ 1896

Մեկնաբանություններ