ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Ով ում վանդալիզմից է բողոքում

Ով ում վանդալիզմից է բողոքում
10.10.2014 | 00:16

Երկու օր է՝ հետևում եմ թուրքական հեռուստատեսության լուրերին՝ կապված սիրիական քրդաբնակ քաղաք Քոբանիի ռազմական գործողությունների և դրանց պատճառով Թուրքիայի մի շարք քաղաքներում, մասնավորապես Արևմտյան Հայաստանի տարածքում և երկու մայրաքաղաքներում ոստիկանության ու քրդերի արյունալի ընդհարումների հետ։ Առանձնապես շատ բան չեմ հասկանում, հիմնականում կռահում եմ նախապես որոշակի տեղեկություններ ունենալուս շնորհիվ: Հաղորդավարները հաճախ էին կրկնում «վանդալիզմ» բառը՝ այդպես բնութագրելով քրդերի արարքները թուրք զինվորների հանդեպ և կատարած ավերածությունների համար: Եթե հայ չլինեի, չպիտի զարմանայի՝ ով ում վանդալիզմից է բողոքում:


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 1444

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ