ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՀՀ Ոստիկանությունը կոչ է անում զսպվածություն և հանդուրժողականություն

ՀՀ Ոստիկանությունը կոչ է անում զսպվածություն և հանդուրժողականություն
11.10.2013 | 16:47

Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ քաղաքացիներին կոչ անելով զսպվածություն, հանդուրժողականություն, հարգալից վերաբերմունք ցուցաբերել «Էրեբունի-Երեւան» տոնակատարության ժամանակ:

«Հոկտեմբերի 11-12-ը մեր ավանդական ու սիրելի մայրաքաղաքային հանդիսության՝ «Էրեբունի-Երեւան» տոնակատարության օրերն են, տոն, որին մասնակցելու են հազարավոր երեւանցիներ, հյուրեր, զբոսաշրջիկներ:

Հրապարակային հանդեսներն ու միջոցառումներն ընդգրկուն ու բազմամարդ կլինեն, ինչը նշանակում է մարդկանց մեծ կուտակումներ Երեւանի տարբեր հատվածներում:

Անցանկալի միջադեպերից զերծ մնալու համար քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, ցուցաբերել զսպվածություն, հանդուրժողականություն, հարգալից վերաբերմունք՝ միմյանց նկատմամբ:

Ծնողներին խնդրում ենք ուշադիր լինել երեխաների հանդեպ, իսկ նրանց տեսադաշտից կորցնելու դեպքում անհապաղ դիմել պարեկող ոստիկաններին:

Տոնական օրերին առեւտուր իրականացնողներից պահանջում ենք բացառել ալկոհոլային խմիչքների վաճառքն անչափահասներին:

Մեր համաքաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության միջոցներ՝ հանցավոր ոտնձգություններից զերծ մնալու համար, իսկ նման դեպքերում անհապաղ դիմել ոստիկանական պարեկախմբերին կամ ահազանգել բաժիններ ու հենակետեր եւ աջակցել իրավապահների գործողություններին:

Այս օրերին սահմանափակված է տեղաշարժը մայրաքաղաքի որոշակի հատվածներում, ինչի մասին նախապես իրազեկել ենք: Խնդրում ենք հետեւել ոստիկանության պահանջներին, պահպանել սահմանված երթուղիները՝ գիտակցելով, որ օրինահարգությամբ մասնակցում եք տոնախմբության կազմակերպմանն ու անցկացմանը:

Ոստիկանությունն ամեն ինչ կանի «Էրեբունի-Երեւան» տոնակատարության օրերին մայրաքաղաքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն ու անվտանգություն ապահովելու համար եւ այդ գործում ակնկալում է համաքաղաքացիների օժանդակությունը: Եկեք միասին, համատեղ ուժերով անենք ամեն ինչ, որպեսզի մեր սիրելի տոնը չմթագնվի թեկուզ մեկ միջադեպով:

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը շնորհավորում է «Էրեբունի-Երեւան» տոնախմբության առթիվ, բոլորին մաղթում անմոռաց տպավորություններ ու բարօրություն»,- ասվում է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 3229

Մեկնաբանություններ