ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Համաներման ինստիտուտ

Համաներման ինստիտուտ
09.09.2013 | 15:45

Համաներումը, ընդարձակ նորմատիվ-իրավական իմաստով, իրենից ներկայացնում է միջոլորտային իրավաբանական մի ինստիտուտ, որը ներառում է իրավունքի սահմանադրական, քրեական, քրեադատավարական, քրեակատարողական և այլ ճյուղերի նորմեր: Այդ ինստիտուտի սկզբունքային միասնությունը հաստատվում է դրա ընդհանուր խորագրով, որը վերարտադրվում է իրավական կարգավորման բոլոր մակարդակներում պահպանվող իրավունքի բոլոր ճյուղերով, ինչպես նաև գործողության ընդհանուր սկզբունքներով: Կարելի է խոսել համաներման ինտեգրացիոն բնույթի մասին, որի աղբյուրն են իրավական տարբեր պատկանելություն ունեցող օրենսդրական ակտերը:

Միևնույն ժամանակ համաներման ինստիտուտի կորիզ են կազմում սահմանադրաիրավական նորմերը, որոնք բնութագրում են համաներումն իբրև պետական իշխանության մի մարմին, որն արտահայտում է պետականության հիմնական սկզբունքները` գթությունն ու մարդասիրությունը: Իր քաղաքաիրավական բնույթով համաներումն առաջին հերթին սահմանադրական երևույթ է, հետո միայն` ոլորտային: Քրեական և այլ ընթացիկ օրենսդրության նորմերը միայն զարգացնում են հիմնական օրենքի համապատասխան դրույթները` մեկնաբանելով դրանք սահմանադրական իմաստին համապատասխան: Համաներումն իրականացվում է սահմանադրաիրավական տարածքում, այն, որպես այդպիսին, իրականացվում է քրեական իրավունքից ու գործընթացից դուրս: Համաներումը իրավաբանական հետապնդման ու պատժի դադարեցման ոչ թե քրեաիրավական, այլ սահմանադրաիրավական եղանակ է:
Համաներման բացառիկ պետական պատկանելությունը, դրա հրապարակային-իրավական նշանակությունը վկայում են այն մասին, որ համաներումը պետական ինքնավարության կարևոր ցուցանիշ է:
Ցանկացած քրեական քաղաքականություն հիմնվում է պատասխանատվության ու պատժի կիրառման վրա, որոնց ինտենսիվությունը կարող է բնութագրել միայն այդ քաղաքականության ազատականության աստիճանը: Համաներումը, ընդհակառակը, նշանակում է ազատում պատասխանատվությունից ու պատժից, և այդ իմաստով միշտ հակադիր է պետության քրեական քաղաքականությանը: Քրեական քաղաքականությունը հիմնվում է պատասխանատվության ու պատժի անխուսափելիության վրա, այն ժամանակ, երբ համաներումը դրանց բացառումն է: Համաներումը բացառություն չէ ընդհանուր քրեական քաղաքականությունից, ոչ էլ դրա ճշգրտում է, իր երկարատև նշանակությամբ համաներումն իմաստավորված պետական սահմանադրական քաղաքականության արդյունք է, որն ուղղված է պատասխանատվության ու պատժի ենթարկված անձանց իրավաբանական ճակատագրի մեղմացմանը:
Համաներման սահմանադրաիրավական բնույթի վերլուծությունը թույլ է տալիս ձևակերպել դրա հետևյալ սահմանումը. համաներումն իրենից ներկայացնում է մարդասիրական ու գթասրտության մի ակտ, որն ուղղված է պատասխանատվությունից, պատժից ազատելուն, ինչպես նաև դրանք մեղմացնելուն, պատժի իրավական հետևանքները վերացնելուն, ինչպես նաև իրավախախտումներին հակազդելու ոլորտում սահմանադրական արժեքների հաշվեկշռին:
Համաներման ինստիտուտը, իր բովանդակության ու կիրառման փորձի բազմազանության պատճառով, պահանջում է ամուր ու հուսալի նորմատիվ-իրավական ապահովում, որը կպարունակեր համաներման միատեսակ պահանջներ:


Աննա ԻԵՐՈՒՍԱԼԻՄՍԿԱՅԱ

Դիտվել է՝ 6887

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ