ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ապագա արքան ծնվեց Առյուծի նշանի տակ

Ապագա արքան ծնվեց Առյուծի նշանի տակ
23.07.2013 | 11:23

Հուլիսի 22-ին Լոնդոնում ծնվեց Մեծ Բրիտանիայի գահի երրորդ ժառանգորդը` արքայազն Ուիլյամի որդին: Կենսինգտոնյան պալատից հաղորդել են, որ Քեմբրիջի դուքս Ուիլյամը և դքսուհի Քեյթ Միդլտոնը որդի են ունեցել, 3,8 կգ քաշով: Ամենայն հավանականությամբ 20-21-րդ դարերում գահակալած Ելիզավետա Երկրորդից հետո շատ երկար ժամանակ Մեծ Բրիտանիան այլևս թագուհի չի ունենա` գահ կբարձրանան արքայազն Չարլզը, նրա որդին` արքայազն Ուիլյամը, Ուիլյամի որդին` արքայազնը, որ դեռ անուն չունի ու ծնվել է Առյուծի նշանի տակ:

Դիտվել է՝ 1804

Մեկնաբանություններ