ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Շեշտը պետք է դրվի բարոյականության վրա

Շեշտը պետք է դրվի բարոյականության վրա
03.07.2013 | 16:48

Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանին հարցազրույց է տվել «Chelcheragh» երիտասարդական ամսագրին: Պարզվում է, որ նա ողջունելի է համարում սոցիալական ցանցերի աշխատանքը Իրանում և մտադիր է համացանցային գրաքննությունը նվազագույնի հասցնել. «Համացանցային գրաքննության համար քաղաքական դրդապատճառներ կան, քանի որ մտավախություն կա, որ առցանց դաշտում մարդիկ ազատություն կստանան։ Սակայն գրաքննությունը չի կարող դրական պտուղներ տալ»: Կանանց հիջաբի առնչությամբ Ռուհանին ասել է, որ ինքը չի կարծում, թե գլուխն ու ձեռքրը չծածկած կինն անբարոյական է. «Ես դեմ եմ նման կարծրատիպերին, և եթե կինը կամ տղամարդը հագնվելու մեր կանոններին չի հետևում, ապա դա չի կարող նրա բարոյականությունը կասկածի տակ առնելու պատճառ հանդիսանալ։ Իմ կարծիքով՝ շեշտը պետք է դրվի բարոյականության, այլ ոչ թե հիջաբ կրելու կամ չկրելու վրա»:

Դիտվել է՝ 1751

Մեկնաբանություններ