-
31.12.2012|
12:04
Կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնը առաջինն էր, որ միայնակ սուզվեց մոլորակի ամենախորքը` Մարիանյան իջվածքի հատակը, որը 11 կիլոմետր խորություն ունի:
-
31.12.2012|
12:00
Տարեմուտը նշվել է հնագույն ժամանակներից: Հին հույները համարում էին, որ նոր տարին սկսվում է նոր լուսնի ծնունդով և տարեմուտը նշում էին հունիսի 21-ին:
-
29.12.2012|
18:38
Կաղանդ պապը Ամանորի ծիսական խորհուրդը մարմնավորող կերպար է, Ձմեռ պապի կամ Սանտա Կլաուսի հայկական տարբերակը: Ըստ հայկական առասպելների և հեքիաթների ` հայ մանուկներին Ամանորին պետք է հյուր գա Կաղանդ պապը, ոչ թե Սանտա Կլաուսը կամ Ձմեռ պապը:
-
25.12.2012|
13:01
Շուտով նոր տարի է, և մարդիկ ուրախ դեմքերով դիմում են միմյանց ու շնորհավորում Նոր տարին։ Ժամանակակից հեռահաղորդակցման միջոցները հնարավորություն են տալիս ծանոթ-բարեկամի, ընկերոջ նոր տարին շնորհավորելու, եթե նրանք բնակվում են Հայաստանի տարբեր մարզերում, Ռուսաստանում, եվրոպական երկրներում և անգամ հեռավոր ամերիկաներում։
-
24.12.2012|
20:27
Հայ ժողովուրդը 20-ականներին ավելի էր կարևորում և պահպանում Նոր տարվա ավանդույթները, քանզի կարողանում էր պաս պահել: Այնուհետև պասին աստիճանաբար փոխարինելու եկավ խրախճանքը, և «հիմա մարդիկ ավելի շատ կենտրոնացած են ոչ թե հոգևորի, այլ ուտելու և խրախճանքի վրա»: Այսօրվա ասուլիսում նման կարծիք հայտնեց նկարչուհի և ազգագրագետ ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻՆ:
-
24.12.2012|
20:05
«Ձմեռային փառատոն-Հայաստան» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 28-ին` արդեն երկրորդ անգամ, կանցկացվի Ձմեռ պապերի մրցավազքը:
-
24.12.2012|
15:21
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հայտարարում է տոնական զեղչերի մասին. թանգարանի խանութում դեկտեմբերի 28-30-ինը այցելուները գնումներ կարող են կատարել 10% զեղչով:
-
23.12.2012|
15:17
Նախկին «Ռոսիա» կինոթատրոնի դիմաց՝ վաճառքի համար կողք կողքի, շարվեշարան կանգնած արհեստական եղևնիների կույտն ուղղակի մարդկանց նյարդերի վրա է ազդում: Սեփական հոգսերի ու մտքերի մեջ խճճված ժողովուրդն իր զայրույթը թափում է մայթերին ըստ հերթականության (փոքրից մեծ) դասավորված եղևնիների վրա:
-
22.12.2012|
16:47
Կաղանդ պապի գլխավորությամբ շքերթի մասնակիցները, որոնց թվում էին երաժշտական ու պարային խմբեր, Ամանորի խորհրդանիշ հանդիսացող տարբեր կենդանակերպեր, տասնյակ երիտասարդներ, փոքրիկներ ու մեծեր, Երևանի քաղաքապետարանի հարակից Ռուսաստանի հրապարակով շարժվել են դեպի Հանրապետության հրապակարակ, այնուհետ Մաշտոցի պողոտայով հանգրվանել Ազատության հրապարակում:
-
20.12.2012|
23:10
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության Հրապարակում հանդիսավորությամբ միացրել է հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, որով էլ տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը: