ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Սեպտեմբերին հանրապետությnւնում օդի միջին ջերմաստիճանն ու տեղումները սպասվում են բազմամյա տարիների միջին արժեքին մոտ

Սեպտեմբերին հանրապետությnւնում օդի միջին ջերմաստիճանն ու տեղումները սպասվում են բազմամյա տարիների միջին արժեքին մոտ
03.09.2012 | 02:28

Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը հանրապետությունում սպասվում է բազմամյա տարիների միջին արժեքին մոտ, տեղումների քանակը ենթադրվում է նորմայի սահմաններում:

Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, նշված ժամանակահատվածում Արարատյան դաշտում և Արագածոտնի նախալեռներում սպասվում է +20 +21 աստիճան տաքություն, որը առանձին օրերի «կհատի» +34 +35 աստիճանի սահմանագիծը: Երկրորդ տասնօրյակի վերջին` օդի միջին ջերմաստիճանը վերոհիշյալ տարածքներում կնվազի` գիշերը տատանվելով` +10 +12, ցերեկը` +24 +27 աստիճանի սահմաններում: (Ամսական տեղումների քանակը ենթադրվում է 7-10 մմ):
Արագածոտնի բարձր լեռներում, Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում սեպտեմբերին սպասվում է +11 +13, իսկ առանձին օրերի` +22 +26 աստիճան տաքություն, որը մոտ է բազմամյա տարիների միջին արժեքին: Երկրորդ տասնօրյակում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում, որը կտատանվի գիշերը` +2 +5, իսկ ցերեկը կհասնի մինչև +25 աստիճանի սանդղակին: (Ամսական տեղումների քանակը` 25-35 մմ):
Լոռիում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12 +15 աստիճան: Առանձին օրերի հնարավոր է նաև +21 + 25 աստիճան ջերմաստիճանի բարձրացում: Երկրորդ տասնօրյակում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը +2 +6, ցերեկը` մինչև +27 աստիճան: (Ամսական տեղումների քանակը ենթադրվում է 32-46 մմ):
Տավուշում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +15 +18 աստիճան: Առանձին օրերի հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում ցերեկը, որ կհասնի մինչև +27-ի: Երկրորդ տասնօրյակում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +5. +9, ցերեկը մինչև +25 աստիճան: (Ամսական տեղումների քանակը` 38-40 մմ):
Վայոց ձորի և Սյունիքի մարզերում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում` +20 +21, լեռնային շրջաններում` +12 +14, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում, ցերեկը հովտային շրջաններում մինչև +32 +35, լեռնային շրջաններում՝ +21 +26: Վերոհիշյալ մարզերում երկրորդ տասնօրյակում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում, որը գիշերը հովտային շրջաններում կտատանվի +7 +12, լեռնային շրջաններում` +3 +5, իսկ ցերեկը` +18 +22 աստիճանի սահմաններում: Ամսվա տեղումները նշված մարզերում կդիտվեն նորմային մոտ` 22-61 մմ:
Երևանում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +20 +21, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրերի հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում, ցերեկը` +32 +34, իսկ երկրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը` +7 +9, ցերեկը` մինչև +35 աստիճան: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (9 մմ):
Սեպտեմբերին տեղումնային օրերի թիվը Լոռիում 12 օր է, Արարատյան դաշտում` 3 օր: Կարկուտ կդիտվի հազվադեպ, իսկ ամպրոպ` միջինը` 3-6 օր: Բարձրլեռնային շրջաններում և Գեղարքունիքում ամսվա երրորդ տասնօրյակում կարող է առաջանալ նաև ձնածածկ:
Սեպտեմբերին հաճախակի մառախուղներ կդիտվեն Սյունիքի նախալեռներում (6-11 օր) և լեռնային շրջաններում (14-19 օր): Նշված ամսին, չնայած որոշ չափով կավելանան արևմտյան ուղղության քամիները, սակայն դրանց արագությունը էապես չի փոխվի: Առաջին ցրտահարությունը, որը կլինի միայն հողի մակերևույթին, լեռնային շրջաններում կդիտվի սեպտեմբերի վերջին:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3707

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ