ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ
29.06.2012 | 22:27

Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին ժամանակ առ ժամանակ և հուլիսի 2-4-ը գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, որի ժամանակ նաև 15-20 մ/վրկ քամու ուժգնացում: Առանձին վայրերում վարար անձրևի ուղեկցությամբ հնարավոր է նաև կարկուտ: Քամին հյուսիսարևելյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 2-4-ը կբարձրանա 3 - 5 աստիճանով:

Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, եղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում և Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` +5 +10, ցերեկը` +16 +20, ցածրադիր մասերում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +26 +29 , Լոռիում` գիշերը՝ +8 +11, ցերեկը` +18 +23, Տավուշում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +23 +28, Արարատյան դաշտում և Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` +11 +15, ցերեկը՝ +25 +28, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +23 +28, նախալեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +17 + 21 և Արցախում գիշերը` +10 +15, ցերեկը` +21 +26 աստիճանի սահմաններում: Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունը կլինի միջին, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում (ինդեքսը` 4 ), իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ կայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 60-90 տոկոսի սահմաններում:
Երևանում, հունիսի 30-ին և հուլիսի 1-ին ժամանակ առ ժամանակ, հուլիսի 2-4-ը գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ: Ջերմաստիճանը գիշերը՝ +12 +14, ցերեկը՝ +26 +28, երեկոյան կողմ` +21 +23 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ:



Դիտվել է՝ 4116

Մեկնաբանություններ