ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Իսկ դարանակալած ահաբեկիչներն ադրբեջանցիները չէին

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Իսկ դարանակալած ահաբեկիչներն ադրբեջանցիները չէին
18.01.2014 | 17:35

Մեր գլխովն անցածի շատ առանձին դրվագներ աստիճանաբար ծածկվում են մշուշով ու մոռացության մատնվում: Այդպիսի դրվագներից է Ոսկեպարի միլիցիայի ջոկատի մարտիկների վրա Ադրբեջանում տեղակայված խորհրդային 7-րդ բանակի ստորաբաժանման կողմից գործված հանցավոր դարանակալ հարձակման ողբերգական միջադեպը: Հայ միլիցիոներներին գյուղ տեղափոխող ավտոբուսը խաչաձև կրակի տակ ընկավ լեռնային ճանապարհի ոլորանում, ջոկատի անձնակազմի մեծ մասը զոհվեց, իսկ սակավաթիվ ողջ մնացածներին խորհրդային զինվորները իրենց հետ գերի տարան: Եթե չեմ սխալվում, գերի ընկածների մեջ ծանր վիրավոր էլ կար: Ավելի ուշ գերի ընկածներին հաջողվեց հետ բերել գերությունից: Մեր միլիցիոներները Ոսկեպար էին գնում ոչ թե հարձակվողական հատուկ ռազմական գործողություն իրականացնելու, այլ սովորական պարեկային ծառայության իրենց հերթափոխին հասնելու համար, ինչի մասին տեղի խորհրդային զինվորական հրամանատարությունը, անկասկած, քաջատեղյակ էր: Ավտոբուսը հրազենային կրակի հեղեղից ուղղակի մաղ էր դարձել, իսկ սրահում արյան լճակներ էին գոյացել: Կատարվածի մեղավորները՝ հրաման տվողներն ու կատարողներն այդպես էլ ի հայտ չեկան, սակայն հստակ էր այլևս, որ պատերազմի դռները բացվել են, ու մեզ ուզում են ահաբեկել: Այդ լեռնային կածան-ճանապարհին դարանակալած ահաբեկիչներն ադրբեջանցիները չէին:

Դիտվել է՝ 1747

Մեկնաբանություններ