ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Ի՜նչ լավ է, որ Աննա-Էրատոն հղի չէ

Ի՜նչ լավ է, որ Աննա-Էրատոն հղի չէ
17.12.2023 | 10:03

Շիրակի մարզպետի աշխատակազմի կողմից տարածած այս հաղորդագրությունը խայտառակության և Նիկոլին էժանագին քծնելու վառ ապացույց է:

Նախ, Աննա-Էրատոն Շիրակի մարզ է այցելել ամուսնու հետ ու որպես ի՞նչ է այն առանձին ներկայացվում:

Երկրորդը` որպես ի՞նչ է այդ կնոջ այցը ինչ-որ տեղ լուսաբանվում Շիրակի մարզպետի աշխատակազմի կողմից: Ո՞վ է Աննա-Էրատոն ի պաշտոնե, որ մարզպետի աշխատակազմն այն լուսաբանում է:

Երրորդը` ի՞նչ է նշանակում լուսաբաբել Աննա-Էրատոյի դստեր` 7-ամյա երեխայի մոր հետ ինչ-որ տեղ գնալը:

Սա ի՞նչ էժանագին քծնանք է քայլիստների ֆյուրերին:

Ի՜նչ լավ է, որ Աննա-Էրատոն հղի չէ, թե չէ Շիրակի մարզպետի աշխատակազմը հաղորդագրության մեջ կտարածեր նաև այն, որ բացի Արփիից Աննա-Էրատոյի հետ Ամասիա է գնացել նաև "xzor u xpart varcaPEDi u ira Monika BeluCCCIIII knga gegeckuhi Annai" չծնված երեխան ևս:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2503

Մեկնաբանություններ