ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Գրող լինելու համար լավ ժամանակներ են»

«Գրող լինելու համար  լավ ժամանակներ են»
26.06.2015 | 11:15

«Աշխարհի ամենամեծ ինտերնետ-խանութը՝ Amazon.com-ը, զբաղեցնում է էլեկտրոնային գրքերի շուկայի 65-70 տոկոսը: Ժամանակակից գրողների մեծ մասն իրենց գրքերը ներկայացնում է «Ամազոնում»,- այս մասին «Իրատես de facto» ակումբում ասաց գրական օնլայն ռադիոշոուի հեղինակ, գրող ԱՆԻ ԱԼԵՔՍԱՆԴՐԸ (Չիբուխչյան): Նրա խոսքով՝ էլեկտրոնային գրքի շուկան առաջընթաց է ապրում, միայն անցյալ տարի amazon.com էջում վաճառվել է 560 մլն էլեկտրոնային և 420 մլն տպագիր գիրք:
«Այսօր շատ գրողներ գերադասում են հրատարակել իրենց գրքերի միայն էլեկտրոնային տարբերակները,- ասաց բանախոսը, նշելով, որ «Ամազոնում» ցանկացած գրող կարող է ինքնուրույն հրատարակել իր ստեղծագործությունները, էլեկտրոնային գրքի պարագայում տեխնիկապես դա պահանջում է ընդամենը մի քանի ժամ:- Չկա ոչ գործակալի և ոչ էլ հրատարակչի կարիք: Ասում են, որ այդ առումով, գրող լինելու համար լավ ժամանակներ են: Սակայն «Ամազոնում» գիրք հրատարակելը մի բան է, վաճառելը՝ այլ բան: Գրքի տեսանելիությունն ապահովելու համար տարբեր մարկետինգային հնարքներ պետք է կիրառել»:
Ընթերցասերները կարող են նաև բաժանորդագրվել «Ամազոնին» ու անվճար ներբեռնել ցանկացած էքսկլյուզիվ գիրք: Այդ դեպքում գրողին վճարում է «Ամազոնը»: Բանախոսը նշեց, որ հուլիսի մեկից նշված դեպքերի համար «Ամազոնը» նոր մոտեցում է կիրառում՝ այսուհետ գրողը կվճարվի փաստացի կարդացած էջերի դիմաց:
Ի տարբերություն դասական գրախանութների՝ «Ամազոնի» գնորդները հնարավորություն ունեն վերադարձնելու գնած գիրքը և հետ ստանալու գումարը: Չի բացառվում, իհարկե, որ ընթերցասերներն այս առիթն օգտագործեն իրենց ուզած գրքերն անվճար կարդալու համար:
Ի՞նչ տեղ են զբաղեցնում աշխարհի ամենամեծ ինտերնետ-խանութում հայերեն գրքերը: «Ամազոնում» դրանք հատուկենտ են: Անի Ալեքսանդրը նշեց, որ հայերենը «Ամազոնի» լեզուների ցանկում չկա, պաշտոնապես հայերեն գրքեր վերբեռնել հնարավոր չէ, թեև տեղադրված գրքեր, իհարկե, կան:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 303414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ