ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Գևորգ ԱԼԹՈՒՆՅԱՆ. Րաֆֆին այլևս գործոն է

Գևորգ ԱԼԹՈՒՆՅԱՆ. Րաֆֆին այլևս գործոն է
19.02.2013 | 01:14

Ինչպեսև կանխատեսում էի շաբաթներ առաջ, քաղաքական, մասնավորապես` ընդդիմադիր դաշտում, այս ընտրություններից հետո լուրջ վերադասավորումներ են տեղի ունենալու: Ակնհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հսկայական աջակցություն ստացավ ընտրողների կողմից, մի քանի անգամ շատ, քան մնացած` ոչ իշխանության թեկնածուները միասին վերցրած: Հետևաբար` Րաֆֆին ծանրակշիռ հայտ ներկայացրեց` էապես ամրացնելու իր դիրքերը` որպես ընդդիմադիր ուժի առաջնորդ: Սա առավել քան կանխատեսելի էր, քանի որ ընդդիմադիր ընտրազանգածը, որը, այսպես թե այնպես, պետք է իշխանության դեմ քվեարկեր, կամա թե ակամա պետք է ընտրեր` առաջադրված ո՞ր թեկնածուին ձայն տալ: Իսկ երբ «ավանդական» ընդդիմադիրները ՓԱՍ են, գործում է «Սուրբ տեղը դատարկ չի մնում» հանրահայտ սկզբունքը: Ու Րաֆֆին այլևս գործոն է:

Դիտվել է՝ 4778

Մեկնաբանություններ