Կիրանցում սահմանազատման գործընթացի մանրամասներին տեղյակ մի պաշտոնյա ոչ պաշտոնապես լրագրողիս հայտնեց, որ ի սկզբանե նախատեսված է եղել միջպետական ավտոճանապարհի Կիրանցի կամուրջը թողնել Հայաստանին...
Ամոթ է նիկոլի ղեկավարած երկրում գեներալի ուսադիրներ կրելն ու կոչումի բարձրացում ստանալը: Պարզապես ամոթ է: Հող հանձնելուն զուգահեռ երկրաչափական պրոգրեսիայով մեծանում են ձեր պագոնների չափսերը...
1. Տարածաշրջանում նոր պատերազմ է հասունանում (էպիկենտրոնը՝ Լիբանան), որն անպայման անդրադառնալու է Հարավային Կովկասի վրա։
2. Թուրքիան Ադրբեջանի միջոցով կրկնապատկում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման համար դիվանագիտական ու ռազմական ճնշումը։ Իրենց ժամանակացույցով՝ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում (մինչև տարեվերջ) պետք է փորձել ստանալ այդ ճանապարհը...