ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 
  • Քար եք նետում համաշխարհային-պատմական վեհությանը

    Քար եք նետում համաշխարհային-պատմական վեհությանը

    01.02.2013| 13:45
    Հարգելի խմբագրություն: Հենց սկզբից ուզում եմ ասել, որ «Իրատես de facto»-ի թեթև ձեռքով հերթական անգամ քար է նետվում համաշխարհային-պատմական վեհությանը, որով խանդավառված ու ոգեշնչված են եղել Իսահակյանը, Չարենցը, Մահարին, Սևակը, Սարոյանը, հայոց շատ ու շատ մեծեր… Եվ վիժվածք, ճիզվիտ որակումներն էլ չեն շրջանցում նրանց, ովքեր իրենց հոգու ամբողջ վեհությամբ նվիրված են եղել Լենինին ու նրա գաղափարներին: Եվ դա միայն ու միայն այն բանի համար, որ լենինյան գաղափարների շնորհիվ ազատագրվել են բազում ազգեր ու ժողովուրդներ, այդ թվում, անկասկած ու առաջին հերթին, թուրքական յաթաղանից մազապուրծ հայ ժողովուրդը` հավաքելով նրա բզկտված ու բնաջնջման դատապարտված բեկորները պատմական Հայաստանի ընդամենը մի թիզ հողի վրա…
  • Թոփչյանի ստվերն ու PR «խոդերը»

    Թոփչյանի ստվերն ու PR «խոդերը»

    01.02.2013| 00:27
    Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում իտալացի աշխարհահռչակ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ համերգին քաղաքական աստառ տրվեց: Բանն այն էր, որ անվանի ակորդեոնահարն Աստոր Պիացոլայի, Նինա Ռոտայի, Ֆաբիո Կոնիչիելայի, Էնրիկո Բլատի, Մարտին Պալմերի գործերի կողքին կատարեց նաև Ռիտա Սարգսյանի «Նվիրում տանգոյին» ստեղծագործությունը: Որոշ լրատվամիջոցներ փոքր-ինչ այլ համատեքստում անդրադարձան մշակութային այս միջոցառմանը, համենայն դեպս, ոչ մշակութային: Ասում են` իբր դահլիճն այնքան էլ լավ չի ընդունել առաջին տիկնոջ ստեղծագործությունը, թեև, ինչպես պնդում են ականատեսները, այդ մասին խոսք անգամ չի կարող լինել: Ի դեպ, դա երևում է նաև համերգի տեսագրությունից:
  • Գուցե և հարկ կա վերանայելու հերոսության և առօրյա արժանապատիվ կեցվածքի սահմանումներն ու սահմանագծերը

    Գուցե և հարկ կա վերանայելու հերոսության և առօրյա արժանապատիվ կեցվածքի սահմանումներն ու սահմանագծերը

    01.02.2013| 00:16
    Օրերս «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հանդիսությունների սրահում կայացավ Գագիկ Հարությունյանի «Մուսալեռից Խնապատ» փաստագրական ֆիլմի ցուցադրություն-քննարկումը, որին ներկա էին մի շարք խնապատցիներ, մասնավորապես «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հիմնադիր նախագահ, գործարար Բարսեղ Բեգլարյանը, մտավորականներ, տարբեր կրթական հաստատություններում սովորող երիտասարդներ:
  • Մանկավարժականի ՈՒԽ-ն նոր նախագահ ունի

    Մանկավարժականի ՈՒԽ-ն նոր նախագահ ունի

    31.01.2013| 21:54
    Այսօր տեղի են ունեցել Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի (ՈՒԽ) նախագահի ընտրություններ։ ՈՒԽ նախագահ է ընտրվել բուհի մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Ներսիկ Մարգարյանը:
  • «Փոքրիկ իշխանը» հեքիաթի օրինական հրատարակությունը

    «Փոքրիկ իշխանը» հեքիաթի օրինական հրատարակությունը

    31.01.2013| 15:09
    Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» վիպակն ունի նոր հրատարակություն: Սա բոլորովին նոր թարգմանություն է ֆրանսերենից, հեղինակը Նվարդ Վարդանյանն է: Գրքի առաջաբանի հեղինակը «Անտարես» հրատարակչության խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն է:
  • Իրանական մշակույթի օրեր Երևանում

    Իրանական մշակույթի օրեր Երևանում

    30.01.2013| 14:36
    Փետրվարի սկզբին Երևանում կանցկացվի իրանական մշակույթի օրեր` նվիրված Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 34-րդ տարեդարձին:
  • ՈՒզում էին հավատալ, որ «Գարեգին Նժդեհ»-ը հաջողված է

    ՈՒզում էին հավատալ, որ «Գարեգին Նժդեհ»-ը հաջողված է

    29.01.2013| 17:55
    «Գարեգին Նժդեհ» ֆիլմը մեծ էկրաններին է: Գեղարվեստական կինոնկարի փակ պրեմիերաները տեղի են ունեցել «Մոսկվա» կինոթատրոնում, որոնց ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, քաղաքական ու մշակութային մի շարք գործիչներ, ֆիլմի ստեղծագործական խումբը:
  • «Կատուներ»-ը` «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում

    «Կատուներ»-ը` «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում

    29.01.2013| 15:43
    «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «երաժշտության կասկադ» շարքի այս տարվա առաջին համերգը տեղի կունենա փետրվարի 1-ին: Ելույթ կունենա «Կատուներ» ավանգարդ-ֆոլկ նվագախումբը: Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը նախատեսվում է փետրվարի 15-ին:
  • Բեզռուկովի անունը շոշափվում էր` մինչ նրա խոստովանությունը

    Բեզռուկովի անունը շոշափվում էր` մինչ նրա խոստովանությունը

    28.01.2013| 18:36
    Ռուսական ժամանակակից կինեմատոգրաֆիայի ամենամեծ գաղտնիքներից մեկը բացահայտվեց 2013-ի հունվարին: Այս մասին հաղորդում է Armenpress-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները: Դերասան Սերգեյ Բեզռուկովը խոստովանել է, որ ինքն է մարմնավորել «Վիսոցկի. շնորհակալություն, որ ողջ ես» ֆիլմի գլխավոր դերակատարին, նշել է նաև, որ շատերն իրեն նախանձում են, և ինքը դա զգում է:
  • Թեհրանը կապիկներին է նախընտրում

    Թեհրանը կապիկներին է նախընտրում

    28.01.2013| 18:06
    Հայտնի է, որ մարդկանցից առաջ տիեզերքում եղել են շներն ու կապիկները. ռուսները վստահել են շներին, ամերիկացիները` կապիկներին: Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս նախընտրել է կապիկներին: