Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Արկածախնդիր տարբերակներ

Արկածախնդիր տարբերակներ
03.07.2024 | 10:07

Օրեր առաջ գրառում էի արել նիկոլի և իր սեփականատերերի հնարավոր արկածախնդիր երկու տարբերակների մասին, որոնք ցանկանում են իրագործել ապագայում։

Բայց առաջին տարբերակը քիչ հավանական էր, ինչը հենց նիկոլֆազը հայտարարեց ինքը, որ նպատակահարմար չէ Եվրամիությանն անդամակցելու հանրաքվե անցկացնելը։

Համոզված եմ, Եվրոպայից եկած, իրենց համար անցանկալի անակնկալների պատճառով։

Նրանք ընտրել են արկածախնդիր երկրորդ տարբերակը, այն է ռուսատյացներին դարձնել քաղաքական գործոն արևմտամետների ярлык-ի տակ և խցկել պառլամենտ։

Նիկոլենք ցանկանում են, որպեսզի հաջորդ պառլամենտ, բացի 2 արմատական ընդդիմադիր քաղաքական թիմերից, որոնք այսպես թե այնպես անցնելու են, որքան էլ գերագույն ոջիլը չուզենա, սղղցնեն ևս 4՝ իրենց կողմից վերահսկելի թիմեր։ Դե ՔՊ-ն՝ մեկ, Վազգենի արամը, շիրինով, բաբաջով, խզմալ-մզմալով՝ երկու, և այլ երկու քաղաքական, հիբրիդ ուժեր, որոնք նիկոլֆազին քննադատելով կորսան վերջինից հիասթափված «հպարտ քաղաքացիների» ձայները։

Բայց, հենց որ մանդատները վերցնեն, ռուսերեն ասած тут же переобуются в воздухе և «նախկիններին» չմիանալու պատճառաբանությամբ, կապահովեն բավարար ձայներ՝ նիկոլֆազին վարչապետ վերընտրելու համար։

Նպատակ ունեն եվրոպացիներին ցույց տալ, թե ընտրությունները որքան «արդար» ու պուպուշ են, որ որևիցէ քաղաքական թիմ 50+1 % ձայն չի վերցրել։

Նաև նիկոլը հնարավորություն կստանա ցուցադրտլու բալանսավորված արտաքին քաղաքականության իմիտացիա, ժամանակ շահելով մինչև 2031 թիվը, երազելով թե Կրեմլում կարող է իշխանափոխություն տեղի ունենա և ինչ-որ բան փոխվի։

Ինչպե՞ս է հնարավոր վերոնշյալն իրագործել, եթե արտահերթ կամ հերթական ընտրությունները տեղի ունենան սրա օրոք։

Ներկայիս պառլամենտական ընդդիմությանը սատարող հստակ կողմնորոշված քաղաքացիների թիվը մոտավորապես 450 հազար է, որոնք պատրաստ են ինքնակամ գալ և քվեարկել։ Նիկոլի և իր սեփականատերերի վերահսկողության տակ գտնվող վերոնշյալ չորս թիմերի զանգվածը ևս 450 հազար է։ Որո՞նք են դրանք. աղանդավորները, սեռաշեղվածները, աբիժնիկները, եվրոպական երազանքով տառապողները և այլն, և այլն:

Եվս 200-250 հազար քաղաքացու բերման կենթարկեն ընտրատեղամաս, օգտագործելով ադմինիստրատիվ ռեսուրսը, փողը և այլն, ու կարծես գործը գլուխ կգա։

Սակայն կարծում եմ` սույն թվականի հոկտեմբերի 7-ից հետո երկրորդ տարբերակն էլ ի չիք կդառնա։

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 6947

Մեկնաբանություններ