Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Բաց նամակ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին

Բաց նամակ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին
19.05.2024 | 19:09

Վեհափառ Տե՛ր,

Որդիական ջերմ ակնածանքի դրսևորում ընդունեք խնդրագիրս։
Հայրենիքի համար այս դժնդակ օրերին, երբ ամեն բան իրար է խառնվել, և լույսն էլ չի երևում, հրապարակ են դուրս եկել ազգային մտածելակերպ ունեցող բազմահազար հայորդիներ և իրենց լինելիության կռիվն են տալիս չարի դեմ՝ հանուն արդարության։
Ազգը կարիք ունի համախմբման. հայահավաքի զորաշարժ է հարկավոր։
Վեհափառ Տե՛ր, մենք՝ ես և իմ ընկերները Հայրենիքի գոյության համար մղվող պայքարի խրամատներից մեր վճռական Ո՛Չ-ն ենք ասում ներկա կառավարության որդեգրած պարտվողական քաղաքականությանը՝ դարավոր թշնամու հետ բարեկամանալու գործելաոճին։
Յուրաքանչյուրս մեր բաժին Հայրենիքի պաշտպանն ենք ու տերը։
Մեկ անգամ պետք ենք մեր Սրբազան Հայրենիքին ու իրավունք չունենք լռելու։
Մեր ձայնը շատերի խաղաքարտերը կխառնի, ու աշխարհը կհարգի Հային։
Որպես Հայ՝ խնդրանքս է. եկե՛ք Հայրենիք ու միասնության կոչով բարձրացեք փրկության պատնեշին և համախմբեք ազգը։
Վստահ եմ, որ հազարավոր ազգակիցներ ականջալուր կլինեն Ձեր հայրական հորդորին և կզինվորագրվեն հայահավաքի զորաշարժին: Միայն այսպես կկարողանանք կասեցնել օրվա իշխանությունների ազգակործան ընթացքը։
Վեհափառ Տե՛ր, համոզված եմ, որ Ձեր ոգեղեն խոսքը սեր և պայքարի ոգի կբխեցնի անտարբեր մարդկանց հոգիներից՝ առ մեր ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔԸ:
Մատչելով ի համբոյր Ձերդ օծեալ Սրբութեան սուրբ աջոյն`

Արա Մկրտչի ՆԱԽՇՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1073

Մեկնաբանություններ