ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
08.08.2008 | 00:00

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
(«ՀԱՐՍՆԱՑՈՒ ՀՅՈՒՍԻՍԻՑ»-2008)

Ռոբերտ Քոչարյան. - Բա Գյուլը չի՞ ասի՝ Ռոբերտն ո՞ւր ա։
Սերժ Սարգսյան.
- Գյուլը ղալաթ կանի:
***
ՄԵՐ ՇԱՐՔԵՐԸ ԿՈՒՌ ԵՆ
Ըստ ՆԱՏՕ-ի ուսումնասիրությունների, մարտի 1-ը ցույց տվեց, որ հայկական բանակը ամենամարտունակ բանակն է տարածաշրջանում:
***
«ԴԱԲՐՈ» ՉՈՒՆԵՐ
ԱՄՆ-ի պետդեպարտամենտից հայտնում են, որ Րաֆֆին կոնգրես չմտավ, քանի որ սենատը այն չէր հաստատել:
***
ՓՐԿԱՐԱՐՆԵՐՆ ԱՆԶՈՐ ԵՆ
Ասում են՝ արտակարգ իրավիճակների նախարար դառնալուց հետո Մհեր Շահգելդյանը հասկացավ, որ «Օրինաց երկիրը» լրիվ սկած վիճակում է:
***
ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔ «ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ» ՄԱՍԻՆ
«Հայրենասերը» աթարին էլ ա կպնում:
***
ԱԶԳԻ ՊԱՐԾԱՆՔՆԵՐԸ
«Новая волна» մրցույթում Հայաստանը ներկայացնում էր Մհերը, իսկ «Старая волна»-ում` «Թոխմախի Մհերը»:
***
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԽՐՈՆԻԿԱ
Կառավարության կառուցվածքային փոփոխությունների շրջանակում ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվել է ՀՀ սփյուռքի փողերի պետական կոմիտե:

Դիտվել է՝ 12433

Մեկնաբանություններ