ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փաշինյանի շուրջ սեղմվող օղակը

Փաշինյանի շուրջ սեղմվող օղակը
03.07.2024 | 12:45

Փաշինյանի իշխանության ճգնաժամը կարող է գալ այն կետից, որը շատերը չեն սպասում:

Նրա իշխանության արտաքին «կնքահայրերը» հայտնվել են աննխանձ վիճակում:

Շառլ Միշելը հեռանում է ԵՄ նախագահի պաշտոնից:

ՈՒլտրաաջերի և ուլտրաձախերի հաջողությունը Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում, ըստ էության, Մակրոնի քաղաքական վախճանն է:

Ծերունի անօգնական Բայդենը ԱՄՆ լիբերալ շահախմբերի ֆիսասկոյի «քայլող լեգենդն» է:

Ի՞նչ է անելու Փաշինյանը:

Նա է՞լ է գնալու վաբանկ՝ արտահերթ ընտրությունների, քանի դեռ չի ֆորմալիզացվել իր քաղաքական «տանիքների» պարտությունը, թե՞ դարձյալ որոշելու է «մոմ վառել» Պուտինի նկարի առաջ:

Երկու տարբերակներն էլ ռիսկային են՝ իշխանության ճգնաժամի և ֆիասկոյի հեռանկարով:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2148

Մեկնաբանություններ