ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Այսօր ԱԺ այցելած ծաղրածուների և ԵՄ ինտեգրման մասին

Այսօր ԱԺ այցելած ծաղրածուների և ԵՄ ինտեգրման մասին
21.06.2024 | 22:44

Այն ինչ տեսանք այսօր խորհրդարանում, բացի կրկես բառից, այլ կերպ բնութագրել դժվար է։ Մի խումբ քաղաքական խեղկատակներ արամ սարգսյանի, շիրինյան-բաբաջանյան զույգի և խզմալյանի առաջնորդությամբ լսումներ էին իրականացնում ԵՄ ինտեգրման թեմայով։ Փորձում էին մարդկանց համոզել, որ այնտեղ մեզ սպասում են գրկաբաց և մեզնից ուղղակի պահանջվում է անդամակցության հայտ ներկայացնել և երջանիկ ապրել։

Սակայն հիասթափեցնելով այս ոչնչություններին, ասեմ որ դա լկտի սուտ է, չնայած նրանք դա գիտեն, քանի որ հանդիսանում են թուրքական և սորոսական գործակալներ կամ առնվազն արևմտյան ֆոնդերից սնվող դասալիքներ, որոնք պարզապես փորձում են մոլորեցնել ժողովրդին և խաղալ հակառուսական տրամադրություննեերի վրա։

Ինչևէ, մի կողմ դնելով կազմակերպիչների անձերը անդրադառնամ բուն խնդրին։ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու համար առաջինը պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և ԱՊՀ-ից։ Եթե ՀԱՊԿ-ի դեպքում դեռ որոշակիորեն հասկանալի է, քանի որ եղած չեղած միևնույն է, ապա ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ՀՀ տնտեսությունը ուղղակի կփլուզվի, մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում ապրանքների գները կբարձրանան, կամ ընդհանրապես կմատնվենք սովի, Իսկ ԵՄ-ն հեռվից լուռ կհետևի:

Բացի տնտեսական ասպեկտից կա նաև քաղաքական կողմ։ Թբիլիսին Սաակաշվիլիի օրոք արդեն գնացել է եվրոպական ինտեգրման այս ճանապարհով և դրանից ոչ մի առավելություն չի ստացել, բացի արտոնված վիզային ռեժիմից Եվրոպա (որն հնարավոր էր ստանալ նաև առանց անդամակցության հայտի)։ Հակառակը Վրաստանը, իր եվրոպական կուրսի պատճառով տուժել է տասնապատիկ ավելի, քան շահել է, մասնավորապես նկատի ունեմ տարածքային կորուստները (Աբխազիան և Օսիան), սակայն հիմա հասկանալով իր սխալները ուղղում է դրանք, երկրում արգելելով ԼԳԲՏ քարոզն ու միասեռ ամուսնությունները և ընդունելով օտարերկրյա գործակալների մասին օրենք։ Այն կուրսը, որը եղել է Վրաստանում և այժմ կա Հայաստանում, ոչ թե հակառուսական է, այլ ՀԱԿԱԶԳԱՅԻՆ և ձեռնտու է բացառապես արևմտյան ուժերին։

Նման իրավիճակ է եղել նաև ՈՒկրաինայում, երբ Եվրաինտեգրման աջակիցները ճգնաժամ ստեղծեցին երկրում, հրահրեցին բախումներ, եղան զոհեր և բազմաթիվ վիրավորներ, որից հետո, այնուամենայնիվ, ԵՄ-ի աջակցությամբ նախագահ Յանուկովիչին փոխարինեց արևմտյան կողմնորոշում ունեցող Պորոշենկոն և հայտարարեց ԵՄ ինտեգրման մասին։ Իսկ հետո տեղի ունեցան Ղրիմի և Դոնբասի դեպքերը, որոնց հաջորդեց արդեն ռուս-ուկրաինական ներկայիս պատերազմը։

Հիշեցնեմ, որ ոչ ՈՒկրաինան, ոչ Վրաստանը, որոնք անդամության հայտ էին ներկայացրել 2014 և 2008 թվականներին, դեռ անդամ չեն դարձել, իսկ դառնալու հեռանկարը շատ մշուշոտ է։

Նաև կա Թուրքիայի նախադեպը, որը դեռ 1999 թվականին է հայտ ներկայացրել անդամակցության և դեռ շարունակում է մնալ թեկնածուների շարքում, չունենալով ընդհանրապես ոչ մի երաշխիք, որ իրեն կընդունեն ԵՄ։

Այս ամենից եզրակացնելով պարզ է դառնում, որ ՀՀ-ին ԵՄ-ում չեն սպասում և այս ամենն արվում է ուղղակի հակառուսական տրամադրություններ հարուցելու համար կամ, որպեսզի բնակչությունը գնա և ԱՅՈ ասի սահմանադրական բարեփոխումներին կամ նոր սահմանադրությանը, որը կներկայացնեն Եվրաինտեգրման քողի տակ և կկատարեն Ալիևի պահանջները։ Իսկ եթե այդպես չէ, ապա խնդրեմ, տվյալ կուսակցությունները կարող են մասնակցել ընտրություններին, հաղթել և իրականացնել իրենց ծրագիրը։

ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելը նաև կբորբոքի մեր հարևան Իրանին, որի շահերը չի կարելի անտեսել նման պայթյունավտանգ տարածաշրջանում, իսկ թե ինչ կլինի այս սցենարի դեպքում ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո, մնում է միայն գուշակել, բայց ըստ իս լավ լինել չի կարող։

Եվրաինտեգրումը իրենից ենթադրում է նաև ազգային արժեքների ուրացում, բայց Հայաստանը ազգային, կրոնական և ընտանեկան արժեքների երկիր է, Եվրանիկոլներին թույլ չենք տալու Հայաստանը դարձնել «‎եվրոպական արժեքների»‎‎, իսկ իրականում երկնագույն կամ ծիածանի գույների երկիր։

Արևմտյան ֆոնդերից սնվող և Հայաստանը նման կործանարար խաղի մեջ ներքաշել փորձող ուժերը կրելու են այդ հետևանքների ողջ պատասխանատվությունը:

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1447

Մեկնաբանություններ