ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փա՜ռքը, փա՜ռքը կծագի

Փա՜ռքը, փա՜ռքը կծագի
15.06.2024 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 15

Ես ծրագրում եմ ձեզ համար:

Իմ ճանապարհները հրաշալի են ու վեր ձեր ըմբռնումներից: Ճանաչեք հետզհետե Իմ առատությունը և Իմ բարությունը: Ավելի ուշադիր եղեք Իմ կողմից առաջնորդված լինելու հրաշքին. կառավարվող կյանքի գեղեցկությանը:

Այս հրաշալի իրողությունը օրը օրին կհամակի ձեր գիտակցությունը և հետզհետե էլ ավելի ուրախություն կպատճառի ձեզ:

Դուք արդեն մտել եք կյանքի այն հրաշալի շրջանակի մեջ, երբ ձեր կյանքն ավելի, քան երբևե, ծրագրավորված ու օրհնված է Իմ կողմից:

Դիտվել է՝ 1674

Մեկնաբանություններ