Նոյեմբերի 25-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, լրագրողների հետ շփման ընթացքում պատասխանելով այն հարցին, թե Արցախում իսկապե՞ս ընդլայնվում է խաղաղարարական առաքելությունը՝ հաշվի առնելով, որ այնտեղ են ուղարկվում նաև բժիշկներ ու ջերմամատակարարման հարցեր լուծող մասնագետներ, և ինչի հետ է դա կապված, բավական տարօրինակ պատասխան տվեց. «Ոչ, դա սխալ տպավորություն է։ Մի կողմից, պետք չէ դրանք լիովին ընդունել, բայց և պետք չէ հակամարտության կողմերի շփման գծին կանգնած մեր խաղաղապահների առաքելությունը շփոթել մարդասիրական կենտրոնի հետ. այնտեղ բացված և գործող համատեղ մարդասիրական կենտրոնը տեմպ է հավաքում»։ Խոսքը, այսպես կոչված, մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի մասին է, որը պետք է զբաղվի Արցախի խնդիրների լուծմամբ, որոնք ավելացել են հակամարտության գոտում վերջին պատերազմի հետևանքով։
Հարց Պեսկովին ու նրա պետին. իսկ ի՞նչն է խանգարում Ռուսաստանին, որը, ըստ էության, ոչնչացրեց Արցախի անկախությունը, թեկուզ և Հայաստանի դավաճանության օգնությամբ, որ նա իսկապես ընդլայնի իր խաղաղարար առաքելությունը։ Օրինակ, նրա սահմանների մեջ առնի գոնե այն շրջաններն ու բնակավայրերը, որոնք դարերով հայկական են եղել։ Հայաստանն այլևս արցախահայերի անվտանգության երաշխավոր չէ. այդ վիճակը ոչնչացված է Հայաստանի դավաճանությամբ ու եռակողմ հայտարարությամբ։ Հայաստանն այլևս անգամ Հայաստանի հայերի անվտանգության երաշխավորը չէ։ Հայաստանի զինված ուժերը արցախահայերի համար ոչ պակաս դավաճան են, քան Փաշինյանի կառավարությունը կամ Արցախի ղեկավարությունը Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Ռուսաստանը թուրքերի հետ Արցախը բաժանել է օկուպացման երկու գոտու։ Միայն Իլհամ Ալիևը կարող է խաբել կովկասյան թաթարներին ու բղավել, թե ինքը «հայերին հաղթողն է»։ Հայաստանի ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի մերկացուցիչ հայտարարություններից հետո ոչ Երևանում, ոչ Ստեփանակերտում որևէ մեկը չպետք է կասկածի, որ ազգին դավաճանել են։ Թե քանի «հուդայի արծաթով», արդեն հետաքրքիր էլ չէ։
Իսկ երկկողմանի օկուպացիայի պայմաններում արցախահայերի համար անվտանգության բարձր երաշխիքները շատ են պետք։ Ահա թե ինչու։ Թե Պուտինն իր մեջ ինչեր է երևակայել, մեզ չի հետաքրքրում։ Այժմ իրական վիճակն այն է, որ Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը։ Դա սպառնալիք է ողջ հայ ժողովրդի համար։ Բայց առաջին հերթին դա սպառնալիք է արցախահայերի համար։ Նոյեմբերի 25-ին թուրքական տեղեկատվական-վերլուծական «Ահվալ» լրատվամիջոցը, հղում անելով «Մարդու իրավունքների գծով Աֆրին-Սիրիա» կազմակերպության հայտարարությանը, հայտնել է. «Թուրքիան սկսել է Սիրիայի հյուսիսարևմտյան Աֆրին շրջանի էթնիկ թուրքմենների գրանցումը՝ նրանց բնակեցնելու համար Լեռնային Ղարաբաղի այն տարածքներում, որոնք Հայաստանը հանձնում է Ադրբեջանին։ Թուրքիան Աֆրինում արդեն երկու գրասենյակ ունի` գրանցելու համար այն թուրքմեններին, որոնք ցանկություն ունեն վերաբնակվելու Ղարաբաղում»։ Նշվում է, որ գրանցված թուրքմենների (կամ՝ թուրքոմանների) թվում են Սիրիայի հյուսիս-արևմուտքում գործող թրքամետ «Սուլթան Մուրադ», «Սուլեյման շահ» և «Համզայի բրիգադների» զինյալ խմբավորումների ահաբեկիչների ընտանիքները։ Նշվում է նաև, որ սիրիացի թուրքոմաններին Արցախ տեղափոխելով՝ թուրքական իշխանությունները փորձում են իրենց օգտին փոխել ժողովրդագրական հարցի լուծումը մեկուկես ամսվա կռիվներից հետո հայ բնակչության ելքի ֆոնին։
Պուտին, ձեր «եղբայր Էրդողանը» ջանքերն ուժեղացնելու է արցախահայերի ցեղասպանությունը մինչև վերջ հասցնելու համար։ Դրանում է՞լ եք խրախուսելու թուրքերին։ Եթե այո, ապա ազնվորեն խոստովանեք դա, որպեսզի աշխարհի 10-11 մլն հայերը վերջապես հասկանան, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դառնում է հայերի ցեղասպանության ոչ պակաս մասնակից, քան անգլիացիները, գերմանացիները և հրեաները, որոնք 1915-23 թթ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց եղեռնի հանցակիցներն էին։ Իհարկե, հարկ է նշել, որ Թուրքիայի նախաձեռնած «վերաբնակեցման ծրագրի» (Սիրիայի թուրքոմաններին՝ մեր Արցախ) մասին հաղորդումներն առայժմ հաստատված չեն անկախ աղբյուրների կողմից, ի տարբերություն Անկարայի կողմից Արցախ տեղափոխված և Ադրբեջանի կազմում կռված մի քանի հազար սիրիացի ահաբեկիչների մասին հանրահայտ փաստի։ Վերջերս այդ ահաբեկիչները փորձել էին ներխուժել Իրան, բայց ոչնչացվել էին։ ՈՒրեմն ի՞նչ, Վլադիմիր Պուտին, Դուք պանթուրքիստների ու եղեռնագործների կողմի՞ց եք, թե՞ ոչ։
Հայաստանի բութ ու սակավակիրթ վարչապետը պատրաստվում է թուրքի հետ հայի «եղբայրացում» կազմակերպելու, որպեսզի մեր ողջ ազգը մինչև աշխարհի վերջը մնա բռնաբարման զոհի դերում։ Ստիպված ենք կրկին հիշեցնելու Հայաստանի քաղաքացիներին. դուք չեք խուսափի մեծ պատերազմից, անգամ եթե Փաշինյանի հետ թուրքին հանձնեք ողջ Հայաստանը։ Դուք պարզապես կխայտառակվեք, և ձեզ դարձյալ կսպանեն, տարբեր ձևերով կսպանեն։ Մեկին ֆիզիկապես կսպանեն, մյուսին՝ բարոյապես։
Ստիպված ենք հիշեցնելու, թե, օրինակ, իրենց ժողովրդին ինչի են պատրաստում Չինաստանի ղեկավարները։ Պեկինում նոյեմբերի 25-ին կայացել է Չինաստանի կոմկուսի կենտրոնական ռազմական խորհրդի խորհրդակցությունը, որին մասնակցել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը։ Նա զինված ուժերին կրկին կոչ է արել զորքերի նախապատրաստությունը կատարելու իրական ռազմական պայմաններին մոտեցված պայմաններում, ընդգծել է, որ ռազմական պատրաստությունը բանակի կենտրոնական խնդիրը և մարտական պատրաստության բարձրացման հիմնական միջոցն է։ «Այն մեծ նշանակություն ունի բանակի՝ կռվելու և հաղթանակ տանելու, բազմակողմանի զարգացած բանակի մակարդակը բարձրացնելու համար»,- նշել է չին առաջնորդը։ Նա ուշադրություն է դարձրել այն բանին, որ փոփոխություններ են կատարվում երկրի անվտանգության հարցում, զինված պայքարում բանակի պատմական խնդիրներում և արդի ժամանակաշրջանում պատերազմ վարելու եղանակներում։ Եվ այդ փոփոխությունները բանակի պատրաստությունը հանում են համալիր բարեփոխումների նոր փուլ։ Չինաստանի հիմնական թշնամին մեկն է՝ ԱՄՆ-ը և նրան ենթակա ռազմական դաշինքը՝ ՆԱՏՕ-ն։ Համապատասխանաբար, Չինաստանի թշնամիների թվում են ԱՄՆ-ի բոլոր «կրտսեր գործընկերները»՝ Անգլիան, Իսրայելը, Թուրքիան և այլք։ Եթե հայերը, Փաշինյանի ցանկությամբ, «եղբայրանան» թուրքերի հետ, ապա Չինաստանի թշնամի կդառնան նաև հայերը։
ՉԺՀ-ի գործող սահմանադրության համաձայն, Չինաստանի զինված ուժերի ղեկավարումն իրականացնում է Կենտրոնական ռազմական խորհուրդը (ԿՌԽ)՝ պետական բարձրագույն մարմիններից մեկը, որի նմանակն այլ երկրներում չկա։ ԿՌԽ-ի ենթակայության տակ են նաև ժողովրդական աշխարհազորը և ժողովրդական զինված միլիցիան (ներքին զորքերը, որոնք խաղաղ ժամանակ գտնվում են հասարակական անվտանգության նախարարության ենթակայության տակ)։ Չինաստանում պարտադիր զինվորական ծառայությունը զուգակցվում է կամավորապես բանակ հավաքագրվելու հետ։ Պարտադիր կերպով իսկական զինվորական ծառայության են ենթակա 18-22 տարեկան տղամարդիկ։ Արտակարգ իրավիճակներում ՉԺՀ Պետական խորհուրդը և ԿՌԽ-ն կարող են որոշում ընդունել 36-45 տարեկան տղամարդկանց իսկական զինծառայության կանչելու մասին։ Կանայք կարող են զորակոչվել կամ ծառայության ընդունվել սեփական ցանկությամբ, 18-22 տարեկանում։ Ժամկետային ծառայության տևողությունը 2 տարի է։ Հնարավոր է նաև պայմանագրային ծառայություն 8-12 տարով։ «The Military Balance 2017» վերլուծական տեղեկատուի տվյալներով, 2016 թ. Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի (ԺԱԲ) կազմում կար 2 մլն 183 հազար մարդ։ Նախատեսվում էր մինչև 2020 թ. նրա կազմը կրճատել մինչև 2 մլն։ Բայց, հավանաբար, ռազմական սպառնալիքի աճի դեպքում ԺԱԲ-ի կազմը կարող է ավելացվել։ Պատերազմի դեպքում ՉԺՀ-ում կարող է զորակոչվել ավելի քան 361,3 մլն մարդ, այդ թվում՝ զինվորական ծառայությանը պիտանի մոտ 198,4 մլն մարդ։
Հայեր և հայուհիներ, դուք դեռ ցանկանու՞մ եք, որ վարչապետ լինի Փաշինյանը։ Դուք դեռ ցանկանու՞մ եք «եղբայրանալ» թուրքերի հետ։ Այդ դեպքում Չինաստանի նշված 361,3 մլն (կամ էլ 198,4 մլն) հնարավոր զինվորներն ու սպաները իրենց ռազմական առաջադրանքներում հիշելու են նաև ձեր մասին։ Եվ ամերիկացիներն ու սիոնիստները չեն կարող նրանց կանգնեցնել։ Հայեր և հայուհիներ, ձեզ ոչ ոք չի օգնի, իսկ Փաշինյանն արդեն ոչնչացրել է Հայաստանի բանակը, Հայաստանի բանակի բարոյական ոգին ոչնչացված է, բանակը ճզմված է։ Բոլորն զբաղված են իրենց «արդարացման» որոնումով։ Այնպես որ, Հայաստանի քաղաքացիներ, 2018 թ. դեկտեմբերի 9-ին ընտրելով Փաշինյանին ու փաշինյանականներին, դուք ողջ ազգի համար ընտրեցիք նաև տառապանքը։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ