Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Շուտ մեռ­նել, թե ոչ, կարևոր չէ, պատ­վով, թե ան­պա­տիվ, դա է էա­կա­նը»

«Շուտ մեռ­նել, թե ոչ, կարևոր չէ, պատ­վով, թե ան­պա­տիվ, դա է էա­կա­նը»
10.03.2020 | 01:34
1995 թ. Վազ­գեն Սարգ­սյա­նը կր­կին ստանձ­նեց պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նը: Շա­րու­նա­կե­ցինք միա­սին աշ­խա­տել: Անձ­նա­կազ­մի գծով տե­ղա­կա­լը Աստ­վա­ծա­տուր Պետ­րո­սյանն էր: Մո­տա­վո­րա­պես 6000 սպա­նե­րի գոր­ծեր էին կու­տակ­վել նա­խա­րա­րու­թյան 3-րդ հար­կի իմ աշ­խա­տա­սե­նյա­կում, որ­տեղ սկ­սե­ցի աշ­խա­տել (հե­տո այս սե­նյա­կը հատ­կաց­վեց պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րին): Սպա­նե­րին կան­չում էինք, պար­զում՝ ով ինչ կա­րող է ա­նել և ըստ այդմ՝ ո­րո­շում տվյալ ան­ձի ա­նե­լի­քը: Ան­շուշտ, Վազ­գե­նի հետ հա­մա­տեղ աշ­խա­տան­քում ե­ղել են դժ­վար, չհաս­կաց­ված պա­հեր: Մինչև 1997 թ. կադ­րե­րի վար­չու­թյան պետն էի: Մի խոր­հր­դակ­ցու­թյան ժա­մա­նակ Վազ­գե­նը դժ­գո­հու­թյուն հայտ­նեց իմ աշ­խա­տան­քից: Շատ ազդ­վե­ցի, ա­զատ­ման դի­մում գրե­ցի՝ ուղ­ղա­կի նշե­լով. «Չեմ կա­րող Ձեզ հետ աշ­խա­տել»: Դի­մումս մա­կագ­րեց Վա­հան Շիր­խա­նյա­նին. «Վերց­նել կադ­րե­րի տրա­մադ­րու­թյան տակ»: Ո­րոշ ժա­մա­նակ անց մի կի­րա­կի օր Հա­կո­բը ե­կավ և ա­սաց. «Շե­ֆը քեզ կան­չում է»: Հոր­դո­րեց, որ գնամ: Գնա­ցինք: Վազ­գե­նը երկ­րորդ հար­կում էր նս­տում: Ներս մտա: Ա­սաց.
-Պա­րոն Միր­զո­յան, ի՞նչ մի­տում­նա­վոր վատ քայլ եք ա­րել:
Զգա­լով այ­լայլ­վելս՝ հս­տա­կեց­րեց ա­սե­լի­քը.
-Ին­չու՞ եք Աբ­րա­հա­մյա­նի գոր­ծը կար­ճել:
Ա­վիա­ցիա­յի վար­չու­թյան պե­տը գն­դա­պետ Աբ­րա­հա­մյանն էր: Ինչ-ինչ պատ­ճա­ռով նրան հե­ռա­վոր ա­վիա­ցիա­յի գն­դից հա­նել էին, և քա­նի որ բա­նա­կից զո­րացր­վել էր, նրա անձ­նա­կան գործն ու­ղար­կել էի զին­կո­մի­սա­րիատ՝ ըստ կար­գի: Նրան թվա­ցել էր, թե ի­րեն վա­տու­թյուն եմ ա­րել: Վազ­գե­նի հար­ցու­մին պա­տաս­խա­նե­ցի.
-Ես դա­տա­խազ չեմ, որ կար­ճեմ: Ըստ կար­գի՝ ու­ղար­կել եմ զին­կո­մի­սա­րիատ:
Երբ ինչ­պես հարկն է, բա­ցատ­րե­ցի, Վազ­գենն զգաց, որ իմ կող­մից ոչ մի դի­տա­վո­րու­թյուն չի ե­ղել, դեմ­քի մռայ­լու­թյու­նը ցր­վեց:
Մի օր էլ փոխ­նա­խա­րար Մ. Աբ­րա­հա­մյա­նը կան­չեց:
-Պետք է գնաս են­թաս­պա­նե­րի դպ­րոց:
Են­թաս­պա­նե­րի դպ­րո­ցը Ջր­վե­ժում էր: ՈՒ­սում­նա­սի­րե­ցի վի­ճա­կը, նո­րո­գե­լու, նո­րաց­նե­լու խն­դիր­ներ կա­յին: Ձեռ­նա­մուխ ե­ղա այդ աշ­խա­տանք­նե­րին: Մե­կու­կես ա­միս էր ան­ցել: Շատ շոգ օր էր: Գրե­թե կի­սա­մերկ, փայ­տե նա­լիկ­ներ հա­գած 1850 քմ հարթ տա­նիքն էինք նո­րո­գում, ու հան­կած ե­կավ Վազ­գե­նը: Պատ­կե­րաց­նու՞մ եք՝ կի­սա­մերկ, փայ­տե նա­լիկ­նե­րով, ոչ զին­վո­րա­կան տես­քով դի­մա­վո­րում եմ, զե­կու­ցում՝ ինչ եմ ա­րել: Շատ ան­հար­մար վի­ճակ էր:
Այդ այ­ցե­լու­թյու­նից հե­տո ե­կավ Վա­հան Շիր­խա­նյանն ու ա­սաց.
-Ես ու­րիշ գոր­ծով եմ ե­կել, Միր­զո­յան: ՈՒ­զում եմ, որ տե­ղա­փոխ­վեք կադ­րե­րի վար­չու­թյուն:
Ան­շուշտ, Վազ­գեն Սարգ­սյանն էր նրան հանձ­նա­րա­րել: Ա­սա­ցի.
-Բայց այս­տե­ղի գոր­ծե­րը նոր եմ սկ­սել:
-Մինչև կե­սօր կաշ­խա­տես, կգաս:
Մի քա­նի օր անց զան­գա­հա­րեց, հարց­րեց.
-Ին­չու՞ քո տե­ղում չես:
-Իմ տե­ղում եմ,- ա­սա­ցի:
Պարզ­վեց՝ ինձ ՊՆ կադ­րե­րի վա­րչու­թյան պետ նշա­նա­կե­լու հրա­մանն ար­դեն ե­ղել է: ՈՒ ես վե­րա­դար­ձա իմ նախ­կին պաշ­տո­նին:
...1997 թ. մար­տի 13-ն էր: Ա­ռա­ջին ան­գամ ՌԴ-ում ո­րա­կա­վոր­ման բարձ­րաց­ման դա­սըն­թաց­նե­րի էինք մաս­նակ­ցում: Շա­բաթ օր էր: Դա­սից հե­տո վե­րա­դար­ձա աշ­խա­տա­վայր: Վա­հան Շիր­խա­նյա­նը, որ կադ­րե­րի գծով կու­րա­տոր էր, զան­գա­հա­րեց, թե.
-Միր­զո­յան, ա­րի՛, շա­բաթն ա­վե­լի շուտ ե­կավ, քան ուր­բա­թը:
Գնա­ցի: Ա­սաց, որ նա­խորդ եր­կու հրա­մա­նա­տար­նե­րը չեն ար­դա­րաց­րել ի­րենց, և նրանց փո­խա­րեն ինձ են ա­ռա­ջադ­րել բա­նա­կա­յին կոր­պու­սի հրա­մա­նա­տար: Վեր­ջում ա­վե­լաց­րեց.
-Դե՛, գնա­ցեք, Ձեր կնոջ հետ խոր­հր­դակ­ցեք:
-Կնոջ ո­րո­շե­լի­քը չէ,- նեղ­վե­ցի ես,- ԲԿ-ի շտա­բից Ձեզ կզե­կու­ցեմ:
Հա­վա­նա­բար Վազ­գեն Սարգ­սյանն սպա­սում էր մեր խո­սակ­ցու­թյան ա­վար­տին: Հե­տաքր­քր­վեց՝ ինչ­պե՞ս ըն­դու­նե­ցի ա­ռա­ջար­կը: Շիր­խա­նյանն ա­սաց՝ հա­մա­ձայն է: Հետևեց Վազ­գե­նի ար­ձա­գան­քը. «Գե­նե­րա­լի կո­չում կտանք»: Ա­սա­ցի.
-Երբ կտես­նեք, որ այդ պաշ­տո­նում ար­դա­րաց­րել եմ ինձ, եր­կու ե­րի­տա­սարդ սպա­յի գե­նե­րա­լի կո­չում տա­լուց հե­տո նոր միայն ինձ կո­չում կտաք:
Շատ զար­մա­ցան՝ այս մար­դուն կո­չում ես տա­լիս, չի ու­զում: Տաս­նե­րեք տա­րի գն­դա­պե­տի կո­չու­մով Պան­ֆի­լո­վյան դի­վի­զիա­յի շտա­բի պետն եմ ե­ղել, ծա­ռա­յու­թյան գոր­ծուղ­վել Աֆ­ղանս­տան, ա­պա Լե­հաս­տա­նում տե­ղա­բաշխ­ված զո­րա­մա­սում շա­րու­նա­կել ծա­ռա­յու­թյունս, ա­ռա­ջին իսկ կան­չով ե­կել եմ Հա­յաս­տան. որ­տեղ էլ ե­ղել եմ, ինձ հա­մար կարևո­րը աշ­խա­տանքն է ե­ղել: Ստանձ­նե­ցի զո­րա­միա­վոր­ման հրա­մա­նա­տա­րու­թյու­նը, աշ­խա­տե­ցի: 1998 թ. ինձ շնորհ­վեց գե­նե­րալ-մա­յո­րի կո­չում. ամ­բողջ բա­նա­կում միայն ինձ շնորհ­վեց այդ կո­չու­մը: Եր­կու ա­միս դաշ­տա­յին հա­մազ­գես­տով էի, գե­նե­րա­լա­կան հա­մազ­գեստ չու­նեի, բայց դա չէր կարևո­րը: Հո­գով, սր­տով նվիր­վել էի գոր­ծին: Մինչև 2000 թ. 3-րդ ԲԿ-ի հրա­մա­նա­տարն էի: Ա­րել եմ, որ­քան կա­րո­ղա­ցել եմ, մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ, պար­տա­վոր­վա­ծու­թյամբ: Լավ, թե վատ եմ ղե­կա­վա­րել՝ ես չէ, որ պի­տի գնա­հա­տեմ: Հոկ­տեմ­բե­րի 27-ից հե­տո ա­ռա­ջար­կե­ցին ղե­կա­վա­րել ռազ­մա­կան ինս­տի­տու­տը: Անձ­նա­կազ­մի գծով տե­ղա­կալս Վա­հագն Մուղ­նե­ցյանն էր: Գրող էր, հե­տաքր­քիր մարդ, բայց որ մի քիչ խմում էր, խեն­թա­նում էր:
...Վազ­գեն Սարգ­սյա­նի սպա­նու­թյու­նը ցն­ցեց ինձ: Ան­չա­փե­լի կո­րուստ էր երկ­րի, բա­նա­կի հա­մար: Սո­վո­րա­կան չա­փա­նիշ­նե­րով Վազ­գե­նին չես բնո­րո­շի: Քա­ղա­քա­ցիա­կան անձ էր: Ա­վար­տել էր ֆի­զի­կա­կան կուլ­տու­րա­յի հայ­կա­կան պե­տա­կան ինս­տի­տու­տը, ստեղ­ծա­գոր­ծում էր, գրող­նե­րի միու­թյան ան­դամ էր, բայց զին­վո­րա­կան գործ չէր ան­ցել: Սա­կայն ա­մեն անհ­րա­ժեշտ դեպ­քում շատ ա­րագ կողմ­նո­րոշ­վում էր, տի­րա­պե­տում ի­րա­վի­ճա­կին: Նրան հա­մե­մա­տում էի Ստա­լի­նի հետ, ո­րը տակ­տի­կա չի ի­մա­ցել, բայց մեծ ստ­րա­տեգ էր: Վազ­գեն Սարգ­սյանն էլ տակ­տի­կա չու­ներ, բայց ստ­րա­տեգ էր: Սա իմ կար­ծիքն է: Վազ­գեն Սարգ­սյան ծն­վում է 100 տա­րին մեկ, ծն­վում է հայ­րե­նի­քի հա­մար օր­հա­սա­կան ժա­մին: Դժ­վա­րա­գույն պա­հե­րին դժ­վար է բո­լո­րին սի­րե­լի լի­նել: Նժ­դե­հին այ­սօր աստ­վա­ծաց­նում ենք, բայց ժա­մա­նա­կին քն­նա­դա­տել են: Վազ­գե­նը շատ զգաց­մուն­քա­յին էր, հա­խուռն, պա­հի ազ­դե­ցու­թյամբ կա­րող էր բռնկ­վել, կոպ­տու­թյուն դրսևո­րել, բայց հա­նուն բա­նա­կի զար­գաց­ման, հզո­րաց­ման ու­զում էր ա­մեն բան խո­րու­թյամբ ու­սում­նա­սի­րել, զգալ՝ ինչ է սպա աս­վա­ծը: Բա­նա­կա­շի­նու­թյան գոր­ծում սպա­յի դե­րը շատ մեծ է: Սպան բա­նա­կի ող­նա­շարն է: Ե­թե ող­նա­շա­րը տե­ղում է, լավ է: Պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ սպան չպետք է վա­զի, դա խու­ճապ է ա­ռա­ջաց­նում զին­վոր­նե­րի շր­ջա­նում: Որ­քան սպան սառ­նա­սիրտ է, հա­վա­սա­րակ­շռ­ված, զին­վորն այն­քան վս­տահ է, պատ­րաստ սխ­րան­քի: Սպա­յի պա­տիվ աս­վածն այ­սօր ինչ­պես հարկն է չի լու­սա­բան­վում: Վազ­գեն Սարգ­սյա­նը հաս­կա­ցել էր սպա­յի դե­րը և որ գնաց վար­չա­պետ, բա­նա­կը չթո­ղեց: Բա­նա­կը միշտ նրա ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում էր: Երբ ա­սա­ցի, որ գրեց՝ վերց­նել կադ­րե­րի տրա­մադ­րու­թյան տակ, Սերժ Սարգ­սյանն Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան վար­չու­թյան պետն էր: Ա­սել էր. «Միր­զո­յա­նին տուր ինձ»: Վազ­գե­նը մեր­ժել էր. «Ո՛չ, այ­սօր պետք չէ, վա­ղը պետք է լի­նե­լու»: Եվ նրանց մեջ լար­ված խո­սակ­ցու­թյուն էր ե­ղել:
Իր ծնն­դյան 50-ա­մյակն էր նշ­վում: Ե­կավ Վազ­գեն Սարգ­սյա­նը և շատ բո­վան­դա­կա­լից ե­լույթ ու­նե­ցավ: Սեր­գեյ Սա­հա­կի­չը, ով վառ անձ­նա­վո­րու­թյուն էր, ար­ժա­նա­վոր մարդ, նույն­պես ջերմ խոս­քեր ա­սաց: Այդ մար­դը՝ գե­նե­րալ-լեյ­տե­նանտ ՍԵՐ­ԳԵՅ ՍԱ­ՀԱ­ԿԻ ՄԱՐ­ՏԻ­ՐՈ­ՍՅԱ­ՆԸ, 2-սե­նյա­կա­նոց բնա­կա­րա­նում էր ապ­րում, քնում էր կու­շետ­կա­յի վրա: Նա գնա­հա­տում էր ու շատ էր նվիր­ված Վազ­գե­նին: Նա և Աբ­րա­հա­մյա­նը հոկ­տեմ­բե­րի 27-ին գնա­ցել, մտել են Ազ­գա­յին ժո­ղո­վի դահ­լիճ, իսկ մե­կը, ով ցույց էր տա­լիս, որ Վազ­գե­նի հա­մար պատ­րաստ է ա­մեն զո­հո­ղու­թյան, ա­սել էր. « Ոտ­քերս ու­ռած են, չեմ կա­րող գալ»:
Սկ­սեց դա­րակ­նե­րում փնտ­րել ծնն­դյան 50-ա­մյա­կի ա­րա­րո­ղու­թյան տե­սաե­րի­զը: Ան­պայ­ման ու­զում է, որ լսեմ այդ օրն իր մա­սին Վազ­գե­նի ե­լույ­թը: Չգ­տավ: Նեղ­սր­տեց՝ երևի չեն տվել ի­րեն: Ե­րի­տա­սարդ լեյ­տե­նան­տը, որ օգ­նում էր աշ­խա­տա­սե­նյա­կում ե­ղած թղ­թե­րը, ի­րե­րը դա­սա­վո­րե­լուն տոպ­րակ­նե­րի մեջ, ա­սաց. «Պա­րոն գե­նե­րալ-լեյ­տե­նանտ, ձեր 50-ա­մյա­կի տե­սաե­րի­զը ես եմ հանձ­նել ձեզ»: Գե­նե­րա­լը հա­կա­դար­ձեց՝ դու էլ գտիր: Սպան փնտ­րեց գրա­սե­ղա­նի դա­րակ­նե­րում, պա­հա­րան­նե­րի, գրա­դա­րակ­նե­րի մեջ, չգ­տավ: «Լավ,- հա­մա­կերպ­վեց գե­նե­րա­լը, ա­պա դար­ձավ ինձ,- կգտ­նի, կու­ղար­կի Ձեզ»: Եվ շա­րու­նա­կեց դա­րակ­նե­րում տե­ղա­վո­րել փաս­տաթղ­թե­րի կա­պուկ­ներն այն­պի­սի խնամ­քով, ա­սես այդ թղ­թերն իր կյան­քի ան­չափ թանկ վկա­յագ­րերն էին: Ես շա­րու­նա­կում էի գրա­ռել՝ չնա­յած Ա­վան՝ ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյուն ու­շա­ցու­մով հաս­նե­լու մտա­տան­ջու­թյանս: Գե­նե­րալ Միր­զո­յանն այ­նուա­մե­նայ­նիվ, թե­կուզ ոչ բա­ռա­ցի, մի հատ­ված մեջ­բե­րեց իր հո­բե­լյա­նի առ­թիվ Վազ­գեն Սարգ­սյա­նի ե­լույ­թից: Եվ այն, ինչ ա­սաց, թերևս նրա պատ­մու­թյան ա­մե­նա­խոր­հր­դան­շա­կան մասն էր.
-Տա­ճա­րի 40 սյու­նե­րից մե­կը մտա­ծեց. «Ես որ դուրս գամ՝ ի՜նչ պի­տի լի­նի որ»: Դուրս ե­կավ, և ո­չինչ չե­ղավ: Այ­նու­հետև ևս մեկ սյուն ա­սաց նույնն ու դուրս ե­կավ: Այդ­պես , կար­ծե­լով, որ ի­րենց դուրս գա­լով ո­չինչ չի փոխ­վի, հեր­թով բո­լոր սյու­նե­րը դուրս ե­կան, ու տա­ճա­րը փուլ ե­կավ...
Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տում թանկ զո­հո­ղու­թյուն­նե­րի գնով նվաճ­ված հաղ­թա­նա­կի հե­տա­գա­յի հա­մար մտա­վա­խու­թյու­նից չէի՞ն ծն­վել ար­դյոք Վազ­գե­նի այդ խոս­քե­րը, մտա­վա­խու­թյուն, որ մի օր հան­կարծ չկորց­նենք մեր սթա­փու­թյու­նը, միաս­նու­թյու­նը, հա­մե­րաշ­խու­թյու­նը, և այդ պատ­ճա­ռով փլուզ­վի հա­զա­րա­վոր հա­յոր­դի­նե­րի կյան­քե­րի գնով կա­յա­ցած հաղ­թա­նա­կի տա­ճա­րը: Զին­վո­րը, որ Վազ­գե­նի հետ գնաց աշ­խա­տե­լու կա­ռա­վա­րու­թյու­նում, «Ե­ռաբ­լուր» պան­թեո­նում հան­դի­պե­լիս ան­հուն ցավ ու տխ­րու­թյամբ պատ­մեց, որ զոհ­վե­լուց մի քա­նի օր ա­ռաջ վար­չա­պետ Վազ­գեն Սարգ­սյա­նը կան­չել է ա­զա­տա­մար­տի նվի­րյալ տղա­նե­րին ու ա­սել. «Այ­սօր ինձ 300 մա­հա­պարտ է պետք՝ թա­լան­ված երկ­րը ոտ­քի հա­նե­լու, հզո­րաց­նե­լու հա­մար»: Բայց կա­տար­վեց ա­հա­վոր ո­ճի­րը, որ ցն­ցեց ան­գամ օ­տար­նե­րին ու մա­րեց Սպա­րա­պե­տի՝ մեզ տված լա­վա­տե­սու­թյան հույ­սը:
ԳԵ­ՆԵ­ՐԱ­ԼԻ ԽՈՍ­ՔԵ­ՐՈՒՄ ԱՅԴ Օ­ՐԵ­ՐԻ ՑԱ­ՎԸ ԿԱՐ
-Վազ­գեն Սարգ­սյա­նի մա­հից հե­տո Հա­կո­բը գնում, քնում էր նրա գե­րեզ­մա­նի վրա: Շու­նը ձմ­ռա­նը չէր գնա, քներ տի­րոջ գե­րեզ­մա­նի քով: Ին­քը գնում էր: Իսկ Քե­ռին չգ­նաց Վազ­գե­նի գե­րեզ­մա­նին այ­ցի, չէր ու­զում հա­վա­տալ....
Հոկ­տեմ­բե­րի 27 չա­րա­բաս­տիկ օ­րը ես իմ աշ­խա­տա­սե­նյա­կում էի: Վա­նա­ձո­րի կա­յա­զո­րի պետն էի՝ որ­պես կոր­պու­սի հրա­մա­նա­տար: Երկ­րորդ օ­րը պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Հա­րու­թյու­նյա­նից հրա­ման ստա­ցա՝ մեկ գու­մար­տակ մար­տա­կան մե­քե­նա­ներ բե­րել պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյուն: Գու­մար­տա­կը հասց­րել էի Աշ­տա­րա­կի ճամ­փին, որ հետ­դար­ձի հրա­ման ե­ղավ: Վե­րա­դար­ձանք ծա­ռա­յու­թյան վայր:
Ժա­մա­նակ ան­ցավ: Տե­ղա­փոխ­վե­ցի Վազ­գեն Սարգ­սյա­նի ան­վան ռազ­մա­կան ինս­տի­տուտ և 7 տա­րի ղե­կա­վա­րե­ցի այն: Իմ՝ ռազ­մա­կան ինս­տի­տու­տի պետ ե­ղած ժա­մա­նա­կա­մի­ջո­ցում 3 000 սպա է կա­յա­ցել: Այ­սօր մտա­հո­գու­թյուն­ներ ու­նեմ: Սիրտս ցա­վում է բա­նա­կի հա­մար: Այս վի­ճա­կը չէի ու­զե­նա տես­նել: 220 կմ սահ­ման էինք պա­հում՝ այն­պես, որ զին­վոր չզոհ­վի: Մարդ պետք է լավ կամ վատ գոր­ծի հա­մար պա­տաս­խան տա: Այ­սօր այն չէ: Վազ­գե­նի պա­կաս կա:
Վեր­ջում գե­նե­րա­լին տվե­ցի մեկ հարց, ո­րով ա­վան­դույթ դար­ձած՝ միշտ սկ­սում եմ իմ հար­ցազ­րույց­նե­րը: Հարց­րի ծնող­նե­րի մա­սին:
-Հայրս ծն­վել է 1914 թ. Նա­խիջևա­նում՝ Շահ­բու­լա­ղի շր­ջա­նի Ա­ռինջ գյու­ղում: Նրա աչ­քի առջև հո­րը, եղ­բո­րը թուր­քե­րը գցել են վառ­վող թո­նի­րը: Ին­քը մի կերպ փրկ­վել է: Սի­սիա­նում եր­կար ժա­մա­նակ բատ­րա­կու­թյուն է ա­րել: Պա­տա­հա­բար հան­դի­պել է կո­րած քույ­րե­րին՝ մու­րա­լիս, կու­րա­ցած մո­րը... Հե­տո հա­ջող­վել էր ա­վար­տել Մոսկ­վա­յի բան­վո­րա­կան հա­մալ­սա­րա­նը: Ռու­սե­րեն չխո­սեց: Շրջ­կո­մի քար­տու­ղար ե­ղավ, Այն­թա­փի կոլ­տն­տե­սու­թյան նա­խա­գահն էր: Կո­մու­նիստ էր բա­ռիս բուն ի­մաս­տով: Եր­կար, բայց ծանր կյանք ապ­րեց, լավ օր չտե­սավ ու մե­ռավ որ­պես կո­մու­նիստ:
Եր­կու որ­դի ու­նեմ: Մե­կը Մոսկ­վա­յում է, ի­րա­վա­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու է, դոկ­տո­րա­կանն է պաշտ­պա­նում, մյու­սը ստեղ­ծող, կազ­մա­կերպ­չա­կան ջի­ղով է օժտ­ված: Նրանց ա­սել եմ. «Շուտ մեռ­նել, թե ոչ, այդ­քան կարևոր չէ: Պատ­վով, թե ան­պա­տիվ. դա է էա­կա­նը: Շուտ մեռ­նելն ա­զա­տում է ան­պա­տիվ մեռ­նե­լու վտան­գից. Այս բա­ռե­րը կգ­րեք գե­րեզ­մա­նիս...»:
...Ակն­կա­լում էի, որ ու­շիմ լեյ­տե­նանտն ա­ռա­ջի­կա օ­րե­րին ան­պայ­ման կգտ­նի գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Ստե­փան Վա­հա­նի Միր­զո­յա­նի 50-ա­մյա­կի հո­բե­լյա­նի տե­սաե­րի­զը և կզան­գա­հա­րի ինձ: Չզան­գա­հա­րեց: Ա­ռա­վո­տյան ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան շենք մտ­նե­լիս լսե­ցի տխուր լու­րը՝ մա­հա­ցել է գե­նե­րալ-լեյ­տեանտ Ստե­փան Միր­զո­յա­նը: Մեր զրույ­ցից մի քա­նի օր անց: Հի­շե­ցի նրա խոս­քե­րը. «Շուտ մեռ­նել, թե ոչ, կարևոր չէ… Պատ­վով, թե ան­պա­տիվ, դա է էա­կա­նը»:
Ժա­մա­նակ ան­ցավ: Ա­մեն ան­գամ բա­ցում էի գե­նե­րա­լի հետ զրույ­ցիս սղագ­րու­թյու­նը, թեր­թում ու կր­կին դնում պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նից հի­շա­տակ մնա­ցած կար­միր, հաստ կո­ղե­րով թղ­թա­պա­նա­կում: Ծանր զգա­ցո­ղու­թյու­նը խեղ­դում էր կո­կորդս, արծ­վի սրըն­թաց եր­թով ան­ցան տա­րի­նե­րը: Ա­սես ե­րեկ էր, բայց ար­դեն 20 տա­րի է բա­ժա­նում մեզ 1999-ի հոկ­տեմ­բե­րի 27-ից: Այս ե­րե­կո հո­գիս տխուր է, բայց և խա­ղաղ, որ վեր­ջա­պես գե­նե­րալ-լեյ­տե­նատ Ստե­փան Միր­զո­յա­նի հու­շե­րը սի­րե­լի Վազ­գե­նի մա­սին հանձ­նե­ցի ըն­թեր­ցո­ղին:

Ասպ­րամ ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱՆ
Դիտվել է՝ 25078

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ