Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը
08.11.2019 | 01:29

(Նախորդ մասը)

Շո­կի­նը միա­կը չէր, ում Իո­սի­ֆյա­նը կա­րո­ղա­ցել էր հա­նել ստա­լի­նյան բան­տե­րից ու մահ­վան խցե­րից: Ա­զատ­ված­նե­րին նա հիմ­նա­կա­նում ու­ղար­կում էր Հա­յաս­տան՝ գի­տու­թյան ու ար­դյու­նա­բե­րու­թյան ո­լորտ­նե­րում աշ­խա­տե­լու հա­մար: Այդ­պես Հա­յաս­տա­նում հայ­տն­վե­ցին «Հա­յէ­լեկտ­րո» միա­վոր­ման գլ­խա­վոր մաս­նա­գետ, ա­կա­դե­մի­կոս Վա­դիմ Ա­լեք­սեևսկին ու Հա­յաս­տա­նում ա­նուն վաս­տա­կած մյուս օ­տա­րազ­գի (հիմ­նա­կա­նում հրեա) մաս­նա­գետ­նե­րը:


Հարց՝ մո­գա­կան ի՞նչ ու­ժի շնոր­հիվ էր, որ ստա­լի­նյան բռ­նա­պե­տու­թյան ա­մե­նա­դա­ժան տա­րի­նե­րին ծա­գու­մով հայ և իր ծա­գու­մը եր­բեք չթաքց­րած մար­դուն հա­ջող­վել էր խառն­վել պե­տա­կան ռեպ­րե­սիվ ա­պա­րա­տի գոր­ծե­րին, ինչ­պե՞ս էր հա­սել դրան: Այդ ֆե­նո­մե­նի գաղտ­նի­քը նա ան­ձամբ ինձ է պատ­մել, հարկ եմ հա­մա­րում այն ներ­կա­յաց­նել մեր ըն­թեր­ցող­նե­րին՝ հա­մառ ու ան­կոտ­րում կամք ու­նե­ցող ղա­րա­բաղ­ցուն ա­վե­լի լավ ճա­նա­չե­լու և գնա­հա­տե­լու հա­մար:
30-ա­կան թվա­կան­նե­րին Մոսկ­վա­յի մետ­րո­յի «Լեր­մոն­տովս­կա­յա» կա­յա­րա­նի մոտ գտն­վող ու ցա­րա­կան ժա­մա­նակ­նե­րում կա­ռուց­ված մի ա­ռաձ­նա­տան տա­րած­քում Իո­սի­ֆյա­նը կազ­մա­կեր­պել էր իր գի­տա­կան լա­բո­րա­տո­րիան, ո­րը մաս­նա­գի­տաց­ված էր ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի ստեղծ­ման գոր­ծե­րով: Մի օր կու­սակ­ցու­թյան Մոսկ­վա­յի քա­ղա­քա­յին կո­մի­տեն ո­րո­շում է ըն­դու­նում, որ այդ շեն­քը պետք է ա­զա­տել ու տրա­մադ­րել Մոսկ­վա­յի քա­ղա­քա­յին կո­մի­տեին: Իո­սի­ֆյա­նը հա­մա­ռում է, Մոսկ­վա­յի քաղ­կո­մի ո­րո­շու­մը չի կա­տա­րում, շեն­քը չի ա­զա­տում (ինձ հա­մար էլ է դժ­վար պատ­կե­րաց­նել, թե 37 թվե­րին մար­դը որ­քան ղա­րա­բաղ­ցի պետք է լի­ներ, որ դեմ գնար կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցա­կան ո­րո­շում­նե­րին ու կու­սակ­ցա­կան դիս­ցիպ­լի­նա­յին, Վ. Հ.):


Լու­րը հաս­նում է Ստա­լի­նին։ Այդ ո՞վ է ե­ղել, ով հա­մար­ձակ­վել է չկա­տա­րել կու­սակ­ցու­թյան քաղ­կո­մի ո­րո­շու­մը: Նրան հրա­վի­րում են Ստա­լի­նի մոտ:
-Կամ հետ չեմ գա­լու, կամ շեն­քը չեմ հանձ­նե­լու,- ա­սա­ցի տնե­ցի­նե­րին, հա­վա­քե­ցի կա­պոցս ու դուրս ե­կա տնից, մտա մո­տա­կա գրա­խա­նու­թը, գնե­ցի Ստա­լի­նի պորտ­րե­տը, ռու­լո­նի ձևով փա­թա­թե­ցի ու գնա­ցի Կրեմլ: Ստա­լի­նի օգ­նա­կա­նը հայտ­նեց, որ ըն­կեր Ստա­լի­նը ինձ է սպա­սում: Ներս մտա ու կանգ­նե­ցի դռան մոտ: Ստա­լի­նը շրջ­վեց ու խիստ տո­նով հարց­րեց.
-Այդ դու՞ ես, որ չես կա­տա­րում Մոսկ­վա­յի քաղ­կո­մի ո­րո­շու­մը:
-Ի՞նչ քաղ­կոմ, ի՞նչ ո­րո­շում, ըն­կեր Ստա­լին, դա հին բուր­ժուա­ներն են հա­վաք­վել ու ցան­կա­նում են հետ վերց­նել ի­րենց նախ­կին ա­պա­րանք­նե­րը, մենք այն­տեղ կարևոր գոր­ծեր ենք ա­նում:
-Ի՞նչ եք ա­նում,- հարց­րեց Ստա­լի­նը:
-Մենք ստեղ­ծում ենք հա­կա­տոր­պե­դա­յին նոր ա­կան­ներ:
-Էլ ի՞նչ կա­րող եք ա­նել,- հան­գիստ տո­նով հարց­րեց Ստա­լի­նը:
Ես պատ­մե­ցի մեր մյուս նա­խագ­ծե­րի մա­սին:
-Էլ ի՞նչ է պետք ձեր գոր­ծե­րի հա­մար,- հարց­րեց Ստա­լի­նը:
-Շնոր­հա­կալ ենք, ե­ղա­ծը բա­վա­րար է,- պա­տաս­խա­նե­ցի ու ոգևոր­ված դուրս ե­կա ա­ռանձ­նա­սե­նյա­կից: Դուրս ե­կա ու հի­շե­ցի Ստա­լի­նի նկա­րի մա­սին, հետ վե­րա­դար­ձա: Ստա­լի­նը զար­մա­ցած նա­յեց ինձ ու հարց­րեց.
-էլ ի՞նչ է պա­տա­հել:
Ես ռու­լո­նը բա­ցե­ցի, Ստա­լի­նի նկա­րը փռե­ցի սե­ղա­նին ու խնդ­րե­ցի, որ նա ստո­րագ­րի:
-Ա՛խ, այս խո­րա­մանկ հա­յե­րը,- ա­սաց Ստա­լի­նը, ստո­րագ­րեց նկա­րի տակ ու ես դուրս ե­կա:
Ստա­լի­նի ստո­րագ­րու­թյամբ այդ նկա­րը մշ­տա­պես փակց­ված է ե­ղել Իո­սի­ֆյա­նի աշ­խա­տա­սե­նյա­կում ու եր­բեք, կու­սակ­ցա­կան ոչ մի ղե­կա­վար հա­մար­ձա­կու­թյուն չէր ու­նե­ցել Իո­սի­ֆյա­նի ո­րո­շում­նե­րին դեմ գնա­լու, նրա հետ գլուխ դնե­լու, չհա­մա­ձայ­նե­լու նրա ո­րո­շում­նե­րին կամ «վերևից» խո­սե­լու: Այդ­պի­սին է ե­ղել ա­կա­դե­մի­կոս Անդ­րա­նիկ Իո­սի­ֆյա­նը. միշտ հա­մար­ձակ, տա­ղան­դա­վոր ու շատ կո­ղով՝ իս­կա­կան ղա­րա­բաղ­ցի: Հայ­րե­նա­սի­րու­թյու­նը նրա թու­լու­թյունն էր:


Իո­սի­ֆյա­նի հետ ես աշ­խա­տան­քա­յին շփում­ներ եմ ու­նե­ցել 1978-82 թվա­կան­նե­րին, երբ նա գա­լիս էր Ա­բո­վյա­նի «Պո­զիս­տոր» ԳԱՄ ու մեր օգ­նու­թյամբ փոր­ձում էր լու­ծել «Մե­տեոր» ար­բա­նյակ­նե­րի սնուց­ման հա­մար նա­խա­տես­ված ֆո­տո­պա­նել­նե­րի բա­զա­յին է­լե­մենտ­նե­րի ո­րա­կի ա­պա­հով­ման ու հու­սա­լիու­թյան բարձ­րաց­ման խն­դիր­նե­րը: Ան­հա­վա­նա­կան, սա­կայն փաստ էր, որ նման հար­ցե­րում մենք Ա­բո­վյա­նում հա­սել էինք այն­պի­սի մա­կար­դա­կի, որ հա­վա­սա­րը չու­նեինք ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև աշ­խար­հում: Նրան դուր էին ե­կել մեր լա­բո­րա­տո­րիա­նե­րում նա­խագծ­ված դիագ­նոս­տիկ սար­քե­րը, ո­րոնց մի­ջո­ցով հնա­րա­վոր էր, մինչև տիե­զերք ու­ղար­կե­լը, չա­փել ֆո­տոէ­լե­մենտ­նե­րի է­լեկտ­րա­ֆի­զի­կա­կան պա­րա­մետ­րերն ու գնա­հա­տել պատ­րաս­տի սար­քե­րի հու­սա­լիու­թյան աս­տի­ճա­նը դեռևս ար­տադ­րու­թյան պրո­ցե­սում: Ես և իմ աշ­խա­տա­կից­նե­րը Իո­սի­ֆյա­նից շատ բան սո­վո­րե­ցինք, նրա մեջ ծայ­րաս­տի­ճան զար­գա­ցած էին ին­ժե­նե­րա­կան մտա­ծո­ղու­թյու­նը, ին­ժե­նե­րա­կան ին­տուի­ցիան, ին­ժե­նե­րա­կան են­թա­գի­տակ­ցու­թյու­նը, մի խոս­քով, մինչև ուղն ու ծու­ծը ին­ժե­ներ էր, հա­ճե­լի գոր­ծըն­կեր ու զրու­ցա­կից: Կյան­քի վեր­ջին տա­րի­նե­րին Իո­սի­ֆյա­նը ցան­կա­նում էր մի ընդ­հա­նուր բա­նաձև ստա­նալ և տե­սա­կա­նո­րեն գտ­նել է­լեկտ­րա­կան ու մագ­նի­սա­կան դաշ­տե­րի փո­խազ­դե­ցու­թյան մա­թե­մա­տի­կա­կան հա­վա­սա­րու­մը՝ փոր­ձա­րա­րա­կան եր­կա­րատև ու ծախ­սա­տար աշ­խա­տանք­նե­րը տե­ղա­փո­խե­լով թղ­թի վրա, ա­վար­տին չհասց­րեց:


-Գո­նե 70 տա­րե­կան լի­նեի,- մի ան­գամ, թե­յի շուրջ մեր զրույ­ցի ժա­մա­նակ, ափ­սո­սանք հայտ­նեց Իո­սի­ֆյա­նը։
Հաս­կա­նում էր, որ կյան­քը վերջ ու­նի, ժա­մա­նա­կը չի նե­րե­լու: 1995 թվա­կա­նին Երևա­նի պո­լի­տեխ­նի­կա­կան ինս­տի­տու­տում նշում էինք Անդ­րա­նիկ Իո­սի­ֆյա­նի ծնն­դյան 90-ա­մյա­կը։ Շա­տե­րը ե­լույթ­ներ ու­նե­ցան, նրա կյան­քից տար­բեր դր­վագ­ներ հի­շե­ցին, գո­վես­տի խոս­քեր աս­վե­ցին, բայց ե­ղավ նաև ՀՀ Գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի նա­խա­գահ Ռա­դիկ Մար­տի­րո­սյա­նի ան­հաս­կա­նա­լի, ոչ տե­ղին ե­լույ­թը:
-Իր կյան­քի վեր­ջին տա­րի­նե­րին Իո­սի­ֆյա­նը խել­քը թռց­րել էր, ու­զում էր գտ­նել մի միաս­նա­կան բա­նաձև, ո­րը ար­տա­հայ­տեր է­լեկտ­րա­կան ու մագ­նի­սա­կան դաշ­տե­րի փո­խազ­դե­ցու­թյու­նը,- քուն­քի մոտ ցու­ցա­մա­տի հայտ­նի ժես­տը ցույց տա­լուց հե­տո ա­կա­դե­մի­կո­սը շա­րու­նա­կեց,- ա­սում էի, որ դա հնա­րա­վոր չէ, չէր հա­մա­ձայն­վում:


Ռա­դիկ Մար­տի­րո­սյա­նից հե­տո հան­դես ե­կան ևս մի քա­նի ա­կա­դե­մի­կոս­ներ՝ հի­շե­լով Իո­սի­ֆյա­նի կյան­քի բա­ցա­սա­կան դր­վագ­նե­րը: Այդ­պի­սի ե­լույթ­նե­րը տե­ղին չէին ու ես ո­րո­շե­ցի դաս տալ մեր ա­կա­դե­մի­կոս ըն­կեր­նե­րին:
-Չե՞ք ա­մա­չում, այդ մեծ հա­յի մա­սին ին­չե՞ր եք խո­սում, դուք պետք է հի­շեիք, թե Իո­սի­ֆյա­նը ինչ է ա­րել ան­ձամբ ձեզ հա­մար, թե ինչ­պես ձեզ Մոսկ­վա տա­րավ, աս­պի­րան­տու­րա­ներ ըն­դու­նել տվեց, ձեր գի­տա­կան կա­րիե­րան լա­վա­գույնս դա­սա­վո­րեց, դժ­վար է պատ­կե­րաց­նել ձեր ա­պա­գան ա­ռանց Իո­սի­ֆյա­նի օգ­նու­թյան, և այ­սօր, ա­կա­դե­մի­կոս­ներ դար­ձած, նրան քն­նա­դա­տում եք: Երբ, օ­րի­նա­կի հա­մար, ա­կա­դե­միա­յում Ռա­դիկ Մար­տի­րո­սյա­նի տնօ­րեն մնա­լու հարցն էր քն­նարկ­վում, Իո­սի­ֆյա­նը դեմ գնաց, թե` մեր խո­խան ա, թող մնա աշ­խա­տի։ Իսկ դուք ա­սում եք..., խո­սե­լու բան չու­նեք, բայց ա­սում-խո­սում եք, դեռ պետք է հաս­կա­նալ թե ո՞վ և ին­չու՞ է խել­քը թռց­րել, ես ա­վե­լի կոնկ­րետ ա­ռա­ջարկ ու­նեմ, ե­կեք այս հա­վա­քի ա­վար­տին մի կարևոր ո­րո­շում ըն­դու­նենք, դի­մենք Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին, որ մեր ան­վա­նի գիտ­նա­կան­նե­րի ա­րա­ծը ար­ժա­նի ձևով գնա­հա­տե­լու, նրանց հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նե­լու նպա­տա­կով Երևա­նի մետ­րո­պո­լի­տե­նի «Գոր­ծա­րա­նա­յին» կա­յա­րա­նը վե­րան­վան­վի և կոչ­վի «Իո­սի­ֆյան» կամ «Ա­կա­դե­մի­կոս Իո­սի­ֆյան»՝ հաշ­վի առ­նե­լով նաև այն հան­գա­ման­քը, որ հա­րա­կից գոր­ծա­րան­նե­րի մեծ մա­սը կազ­մա­կերպ­վել է Անդ­րա­նիկ Իո­սի­ֆյա­նի շնոր­հիվ ու անձ­նա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ, այդ կա­յա­րա­նը կպած է Երևա­նի կա­բե­լի գոր­ծա­րա­նին, մի քիչ այն կողմ «Ա­նի» ԳԱՄ-ի գոր­ծա­րան­ներն են և այլն:


Իմ ե­լույ­թը սա­ռը ցն­ցուղ դար­ձավ Իո­սի­ֆյա­նի հո­բե­լյա­նա­կան մի­ջո­ցառ­մա­նը մաս­նակ­ցող գիտ­նա­կան­նե­րի, ա­կա­դե­մի­կոս­նե­րի ու պե­տա­կան պաշ­տո­նյա­նե­րի հա­մար, իմ ա­ռա­ջար­կու­թյու­նը ան­գամ քն­նարկ­ման չդր­վեց: Ռա­դիկ Մար­տի­րո­սյանն այն­քան էր վի­րա­վոր­ված, որ, տա­րի­ներ անց, մեր­ժեց «Եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա» ծրա­գի­րը ա­կա­դե­միա­յում քն­նարկ­ման դնե­լու իմ խնդ­րան­քը։ Կա­տար­վածն ա­կա­դե­միա­յի պրե­զի­դեն­տի փոք­րիկ վրեժն էր՝ իմ նկատ­մամբ, իմ ե­լույ­թի նկատ­մամբ, նման մի­ջո­ցա­ռում­նե­րին ինձ այլևս չեն հրա­վի­րում: Ճիշտ է, հե­տա­գա­յում, երբ ես ա­կա­դե­միա­յի պրե­զի­դեն­տից պաշ­տո­նա­կան հիմ­նա­վո­րում պա­հան­ջե­ցի, հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը քն­նարկ­ման դր­վեց ա­կա­դե­միա­յի քի­միա­կան բա­ժան­մուն­քում, ու ար­ժա­նա­ցավ գիտ­նա­կան­նե­րի դրա­կան գնա­հա­տա­կա­նին: Ա­կա­դե­միա­յի պաշ­տո­նա­կան դրա­կան ո­րո­շու­մը պա­հում եմ իմ աշ­խա­տան­քա­յին թղ­թա­պա­նա­կում, հա­մե­նայն դեպս: «Իո­սի­ֆյան» կա­յա­րա­նի խն­դի­րը շա­րու­նա­կում է օ­րա­կար­գա­յին մնալ, հա­վա­տում եմ, որ մի օր այն կի­րա­կա­նա­նա:


Ա­բո­վյա­նում մենք Իո­սի­ֆյա­նին հա­ճե­լիո­րեն զար­մաց­րինք, երբ նա ի­մա­ցավ, թե մեզ ինչ­պես հա­ջող­վեց գտ­նել Մինս­կի «Ին­տեգ­րա­լի» մաս­նա­գետ­նե­րի թույլ տված սխալ­նե­րը և հաղ­թել փո­խա­դարձ պա­հանջ­նե­րի թա­տե­րա­բե­մում հայ­տն­ված գի­տաար­տա­դ­րա­կան մի կարևոր խնդ­րում: Ա­բո­վյա­նի «Սի­րիուս» գոր­ծա­րա­նը ար­տադ­րում էր տիե­զե­րա­նա­վե­րի է­լեկտ­րո­նա­յին սար­քե­րի մեջ օգ­տա­գործ­վող հա­տուկ «Սա­լյուտ» տի­պի հիբ­րիդ սխե­մա­ներ, ո­րոնք մշա­կում էին Զե­լե­նոգ­րա­դի «Կոմ­պո­նենտ» գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տի մաս­նա­գետ­նե­րը: Ո­րա­կի և հու­սա­լիու­թյան ցու­ցա­նիշ­նե­րով այդ սխե­մա­նե­րը լա­վա­գույնն էին՝ է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան մեջ և հա­ջո­ղու­թյամբ աշ­խա­տում էին տար­բեր տիե­զե­րա­նա­վե­րի է­լեկտ­րո­նա­յին բլոկ­նե­րի կազ­մում: Հե­տա­գա­յում ես կբա­ցատ­րեմ, թե որ­տեղ էր, որ ԽՍՀՄ-ի է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյու­նը կորց­րեց ԽՍՀՄ տն­տե­սու­թյան լո­կո­մո­տի­վի դե­րը ստանձ­նե­լու ի­րա­վուն­քը, ապ­րեց իր կո­մու­նիս­տա­կան ֆիաս­կոն, սկ­սեց տե­ղում դո­փել՝ կա­սեց­նե­լով ու ար­գե­լա­փա­կե­լով ԽՍՀՄ ար­դյու­նա­բե­րու­թյան ու ընդ­հա­նուր տն­տե­սու­թյան զար­գա­ցու­մը:


Մեր երկ­րի հա­մար ան­հաղ­թա­հա­րե­լի պրոբ­լեմ դար­ձավ բարձր հու­սա­լիու­թյամբ է­լեկտ­րո­նա­յին սար­քե­րի ար­տադ­րու­թյունն այն ժա­մա­նակ, երբ ցան­կա­ցած զար­գա­ցած երկ­րում այդ ցու­ցա­նիշն էր դար­ձել է­լեկտ­րո­նի­կան տն­տե­սու­թյան լո­կո­մո­տի­վը դարձ­նե­լու չա­փա­նի­շը: Հաս­կա­նա­լով, որ տիե­զե­րա­կան սար­քե­րի հա­մար ար­տադր­վող է­լեկտ­րո­նա­յին սար­քե­րի հու­սա­լիու­թյան խն­դի­րը հեշ­տու­թյամբ ու ընդ­հա­նուր հի­մունք­նե­րով լուծ­վող­նե­րից չէ, Շո­կի­նը 1962 թվա­կա­նին Զե­լե­նոգ­րա­դում կազ­մա­կեր­պեց տիե­զե­րա­կան կա­պի հա­տուկ նշա­նա­կու­թյան նո­րա­գույն հա­մա­կար­գեր ստեղ­ծող «Կոմ­պո­նենտ» գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տը: Փաս­տո­րեն «Կոմ­պո­նեն­տը» պետք է իր վրա վերց­ներ տիե­զե­րագ­նա­ցու­թյան հա­մար բարձր հու­սա­լիու­թյան է­լեկտ­րո­նի­կա ստեղ­ծե­լու գոր­ծը՝ նե­րա­ռյալ նա­խագծ­ման, ար­տադ­րու­թյան ու փոր­ձար­կում­նե­րի անհ­րա­ժեշտ պար­տա­կա­նու­թյուն­նե­րը՝ իր ֆունկ­ցիա­նե­րով փո­խա­րի­նե­լով երկ­րով մեկ ար­դեն ձևա­վոր­ված է­լեկտ­րո­նա­յին հզոր ար­դյու­նա­բե­րա­կան հա­մա­կար­գին: Մի քա­նի հա­զա­րի հաս­նող ին­ժե­ներ­նե­րով, գիտ­նա­կան­նե­րով ու բան­վոր­նե­րով սահ­մա­նա­փակ­ված կա­ռույ­ցը չէր կա­րող դա ա­նել, ա­նել այն, ին­չը ար­դեն հա­սա­նե­լի չէր ԽՍՀՄ է­լեկտ­րո­նա­յին, ռա­դիոէ­լեկտ­րո­նա­յին ու կա­պի մի­ջոց­նե­րի նա­խա­րա­րու­թյուն­նե­րին՝ միա­սին վերց­րած՝ ի­րենց 5-6 մի­լիո­նի հաս­նող աշ­խա­տա­կազ­մե­րով։ Սա հա­մա­կար­գա­յին բաց­թո­ղում էր, ո­րը թանկ նս­տեց ԽՍՀՄ-ում է­լեկտ­րո­նի­կա­յի զար­գաց­ման վրա, տե­ղե­րում կարգ ու կա­նոն, աշ­խա­տան­քա­յին պատ­շաճ մթ­նո­լորտ ձևա­վո­րե­լու փո­խա­րեն ա­մեն ինչ դր­վեց մեկ ինս­տի­տու­տի վրա՝ ա­ռանց հաս­կա­նա­լու, որ ցան­կա­ցած ար­տադ­րան­քի հու­սա­լիու­թյան բարձ­րաց­ման գոր­ծը, պար­տա­դիր կար­գով, պետք է անց­նի զանգ­վա­ծա­յին ար­տադ­րու­թյան ճա­նա­պար­հով:


«Կոմ­պո­նեն­տի» հաս­ցեով կա­տար­վող հս­կա­յա­կան ու, ի­րա­կա­նում, ըստ պա­հան­ջի կա­տար­վող ներդ­րում­նե­րը ստիպ­ված էին տրա­մադ­րել նա­խա­րա­րու­թյուն­նե­րի մյուս ձեռ­նար­կու­թյուն­նե­րին, որ­տեղ, Բրեժնևի տա­րի­նե­րին, ան­կում էր ապ­րել պե­տա­կան ու ար­տադ­րա­կան դիս­ցիպ­լի­նան, ծաղ­կում էր ար­տադ­րա­կան մի­ջոց­նե­րի գո­ղու­թյունն ու կո­ռուպ­ցիան՝ բնա­կա­նա­բար ար­տադր­վող է­լեկտ­րո­նա­յին սար­քե­րի ո­րա­կի ու հու­սա­լիու­թյան հաշ­վին, սա ա­ղետ էր երկ­րի տն­տե­սու­թյան հա­մար, սա խոր­հր­դա­յին երկ­րի վեր­ջի սկիզբն էր: Այս­տեղ պետք է նշել է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան կարևոր ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րից մե­կը` տեխ­նո­լո­գիա­կան նպա­տակ­նե­րով ոս­կու զանգ­վա­ծա­յին կի­րա­ռու­թյու­նը:


Ան­ցած դա­րի 60-ա­կան­նե­րին է­լեկտ­րո­նի­կա­յի մեջ տեխ­նո­լո­գիա­կան հե­ղա­փո­խու­թյու­ներ տե­ղի ու­նե­ցան. է­լեկտ­րո­նա­յին լամ­պե­րին (լամ­պա­յին է­լեկտ­րո­նի­կա) փո­խա­րին­ման ե­կան կի­սա­հա­ղորդ­չա­յին սար­քե­րը (կի­սա­հա­ղորդ­չա­յին է­լեկտ­րո­նի­կա), իսկ 70-ա­կան­նե­րին կի­սա­հա­ղորդ­չա­յին սար­քե­րը փո­խա­րին­վե­ցին միկ­րոս­խե­մա­նե­րով (միկ­րոէ­լեկտ­րո­նի­կա), այժմ ա­վար­տին է մո­տե­նում նա­նո­տեխ­նո­լո­գիա­նե­րի է­տա­պը, ո­րին կփո­խա­րի­նի նեյ­րոէ­լեկտ­րո­նի­կան և այդ­պես շա­րու­նակ: Տեխ­նո­լո­գիա­կան հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի հա­մար ժամ ու պա­տա­րագ լի­նել չեն կա­րող, եր­կր­նե­րի տն­տե­սու­թյուն­նե­րը պետք է միշտ պատ­րաստ լի­նեն ու ժա­մա­նա­կին ըն­դու­նեն տեխ­նո­լո­գիա­կան հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի ձեռք­բե­րում­նե­րը, որ­պես­զի կա­րո­ղա­նան ոտ­քի վրա կանգ­նած մնալ ու դի­մա­նալ մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում տի­րող դա­ժան մր­ցակ­ցու­թյա­նը:


Միկ­րոէ­լեկտ­րո­նի­կա­յի բնա­գա­վա­ռում խոր­հր­դա­յին երկ­րի հա­ջո­ղու­թյուն­նե­րը ակն­հայտ էին, բայց եր­կի­րը տեխ­նո­լո­գիա­կան նա­հանջ ապ­րեց՝ չկա­րո­ղա­նա­լով զս­պել ոս­կու նկատ­մամբ պե­տա­կան ու կու­սակ­ցա­կան գոր­ծիչ­նե­րի ու­նե­ցած ա­խոր­ժա­կը: Բանն այն էր, որ միկ­րոէ­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան մեջ ոս­կին հան­դի­սա­նում է հիմ­նա­կան տեխ­նո­լո­գիա­կան նյու­թը, ար­տադ­րու­թյան տար­բեր ցիկ­լե­րում օգ­տա­գործ­վում էր գեր­մա­քուր ոս­կին, ո­րի հար­գը ար­տա­հայտ­վում էր մաք­րու­թյան 99,9999-տո­կո­սա­նոց թվով և ո­րը, բնա­կա­նա­բար, դար­ձավ ար­տադ­րա­տեխ­նո­լո­գիա­կան ցիկ­լե­րից կա­տար­վող գո­ղու­թյան հիմ­նա­կան թե­ման: Հե­տաքր­քիր է ի­մա­նալ, որ ա­տո­մա­յին ռում­բե­րի ու հր­թիռ­նե­րի մեջ օգ­տա­գործ­վող կի­սա­հա­ղորդ­չա­յին սար­քե­րի ու միկ­րոս­խե­մա­նե­րի մեջ ոս­կու փո­խա­րեն ա­լյու­մին էր օգ­տա­գործ­վում, ո­րը, ցածր խտու­թյան պատ­ճա­ռով, ա­վե­լի քիչ էր կլա­նում ռա­դիա­ցիան ու, քիչ տա­քա­նա­լու պատ­ճա­ռով, պաշտ­պա­նում էր իր աշ­խա­տու­նա­կու­թյու­նը՝ ծանր ռա­դիա­ցիա­յի պայ­ման­նե­րում, ռա­դիա­ցիա­յի նկատ­մամբ պահ­պա­նում էր է­լեկտ­րո­նա­յին սար­քե­րի կա­յու­նու­թյունն ու բարձր հու­սա­լիու­թյու­նը:
Այս խն­դի­րը դր­ված էր «Ցիկ­լոն» ԳՀԻ-ի տնօ­րեն, հե­տա­գա­յում մի­նիստր Շո­կի­նի տե­ղա­կալ Ա­լեք­սանդր Չեռ­նի­շո­վի դոկ­տո­րա­կան դի­սեր­տա­ցիա­յի հիմ­քում, ո­րի վրա աշ­խա­տել եմ նաև ես՝ կա­տա­րե­լով հե­տա­զո­տա­կան աշ­խա­տանք­ներ ու պար­զե­լով տիե­զե­րա­կան ճա­ռա­գայթ­նե­րի ազ­դե­ցու­թյու­նը ար­բա­նյակ­նե­րի ար­տա­քին մա­կերևույ­թում, կոն­տեյ­ներ­նե­րի մեջ տե­ղադր­ված կի­սա­հա­ղորդ­չա­յին սար­քե­րի վրա: Պա­հանջ­ված ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում տիե­զեր­քում մնա­լուց հե­տո կոն­տեյ­ներ­նե­րը վե­րա­դարձ­վում էին լա­բո­րա­տոր չա­փում­ներ կա­տա­րե­լու հա­մար, նպա­տա­կը մեկն էր` պար­զել տար­բեր տի­պի է­լեկտ­րո­նա­յին սար­քե­րի աշ­խա­տու­նա­կու­թյան աս­տի­ճա­նը՝ տիե­զե­րա­կան ճա­ռա­գայ­թա­հար­ման պայ­ման­նե­րում: Այդ կոն­տեյ­ներ­նե­րից մե­կի կտո­րը, որ­պես հի­շա­տակ մեր հա­մա­տեղ աշ­խա­տան­քի և իմ ծնն­դյան ա­ռի­թով, ինձ է նվի­րել Կո­րո­լյո­վի տե­ղա­կալ Էռնստ Մոլ­չա­նո­վը, ես այն պա­հում եմ ա­մե­նայն սր­բու­թյամբ, դա դար­ձել է խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին կա­տա­րած մեր հե­րո­սա­կան աշ­խա­տանք­նե­րի խոր­հր­դա­նի­շը:


Տա­րի­նե­րը լավն էին, բայց լա­վա­գույն տա­րի­նե­րը դեռևս առջևում են, երբ, վեր­ջա­պես, ինձ կհա­ջող­վի այս ան­ճար իշ­խա­նու­թյուն­նե­րին բա­ցատ­րել, որ երկ­րի կա­յաց­ման ու հզո­րաց­ման ի­րա­կան ճա­րը գտն­վում է մեր ձեռ­քե­րում, այն գա­լու է Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի, ա­պա հա­մայն աշ­խար­հի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի մի­ջո­ցով: Հի­մա, տաս­նա­մյակ­ներ անց, հա­ճախ ինձ այս­պի­սի միա­միտ հարց եմ ուղ­ղում` ի՞նչ կլի­ներ, ինչ­պե՞ս կզար­գա­նար խոր­հր­դա­յին տն­տեու­թյու­նը, ի՞նչ ճա­կա­տագ­րի կար­ժա­նա­նար ԽՍՀՄ-ը, ե­թե ոս­կին չլի­ներ է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան մեջ օգ­տա­գործ­վող հիմ­նա­կան նյու­թը, ե­թե միկ­րոէ­լեկտ­րո­նի­կա­յում ոս­կու փո­խա­րեն օգ­տա­գործ­վեին, օ­րի­նակ, ա­լյու­մին, պղինձ, ցինկ կամ ինչ-որ այլ, ոչ թան­կար­ժեք մե­տաղ: Լամ­պա­յին է­լեկտ­րո­նի­կա­յում ոս­կին չէր օգ­տա­գործ­վում, փո­խա­րե­նը կար վոլֆ­րա­մի, ցին­կի, կա­պա­րի, ին­դիու­մի և այլ ոչ թան­կար­ժեք նյու­թե­րի, նաև ար­ծա­թի սահ­մա­նա­փակ կի­րա­ռու­թյուն: Գրե­թե հա­մոզ­ված եմ՝ Խոր­հր­դա­յին Միու­թյու­նը չէր կոր­ծան­վի, կմ­նար ոտ­քի վրա ու կշարժ­վեր մյուս զար­գա­ցած եր­կր­նե­րի հետ՝ հա­մա­չափ քայ­լե­րով ու ա­րա­գաց­վող տեմ­պե­րով, բայց չդի­մա­ցավ, կոր­ծան­վեց շա­տե­րի հա­մար անս­պա­սե­լի։ Այդ կոր­ծա­նու­մը, հա­մե­նայն դեպս, ինձ հա­մար սպա­սե­լի էր ու ան­խու­սա­փե­լի: Է­լեկտ­րո­նա­յին սար­քե­րի հու­սա­լիու­թյան վե­րա­բե­րյալ ինձ մոտ կու­տակ­վող ին­ֆոր­մա­ցիան բա­վա­րար էր, որ­պես­զի տես­նեի ու զգա­յի միկ­րոէ­լեկտ­րո­նի­կա­յի բնա­գա­վա­ռի տա­պա­լու­մը, լի­նեի է­լեկտ­րո­նի­կա­յի կարևոր ո­լոր­տում տե­ղի ու­նե­ցող վայ­րի­վե­րում­նե­րի ա­կա­նա­տե­սը։ Իմ դի­տա­կե­տից ԽՍՀՄ կոր­ծա­նումն այն­քան պար­զո­րոշ էր երևում, որ հա­ճախ զար­մա­նում էի, թե ինչ­պես է դի­մա­նում, չի քանդ­վում, բայց նաև մտա­ծում էի, որ այն կա­րե­լի էր կոր­ծա­նու­մից փր­կել, ե­թե բո­լո­րը կա­րո­ղա­նա­յին աշ­խա­տել Ար­տա­շա­տի մեր «Է­լեկտ­րոնս­տան­դարտ» ԳՀԻ-ի մաս­նա­գետ­նե­րի նվիր­վա­ծու­թյամբ ու ար­դյու­նա­վե­տու­թյամբ:


Հի­մա, երբ տես­նում եմ Հա­յաս­տա­նի ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րի կա­տա­րած հեր­թա­կան ման­կա­միտ քայ­լե­րը, հաս­կա­նում եմ` մեր երկ­րի ճա­կա­տա­գիրն էլ է պարզ ու հաս­կա­նա­լի, կոր­ծա­նու­մը յոթ սա­րի հետևում չէ, ո­րով­հետև մենք չար­ժա­նա­ցանք պե­տա­կա­նա­մետ այն­պի­սի իշ­խա­նա­վոր­նե­րի, ով­քեր ի­րենց պարտ­քը հա­մա­րեին ի­րենց նա­խորդ­նե­րի ստեղ­ծա­ծի պահ­պա­նումն ու հա­ջորդ սե­րունդ­նե­րին փո­խան­ցու­մը՝ մի քա­նի բան էլ ի­րենց կող­մից ա­վե­լաց­նե­լու պայ­մա­նով, դա էր լի­նե­լու մեր ան­կախ երկ­րի ճշ­մա­րիտ ու­ղին: Դա չար­վեց, փո­խա­րե­նը ե­ղավ այդ չա­րա­բաս­տիկ թա­լա­նը, թա­լան ու մի գլուխ միայն թա­լան, վեր­ջը չի երևում:


Ցա­վոք, ԽՍՀՄ-ում տեխ­նի­կա­կան գոր­ծե­րի կա­ռա­վար­ման ար­տո­նու­թյու­նը վս­տահ­ված էր կու­սակ­ցա­կան ու պե­տա­կան գոր­ծիչ­նե­րին, դր­ված էր նրանց տրա­մադ­րու­թյան տակ ճիշտ այն­պես, ինչ­պես դա ար­վել ու շա­րու­նա­կում է ար­վել մեր օ­րե­րում՝ ան­կա­խու­թյան բո­լոր 30 տա­րի­նե­րի ըն­թաց­քում: Պրո­ֆե­սիո­նալ մաս­նա­գետ­ներն ու գիտ­նա­կան­նե­րը մշ­տա­պես հե­ռու են պահ­վում երկ­րի տեխ­նի­կա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը մշա­կե­լու և վա­րե­լու գոր­ծե­րից: Մեր օ­րե­րում նման հար­ցե­րը լուծ­վում են Տիգ­րան Ա­վի­նյա­նի ու նրա մի քա­նի ան­տե­ղյակ զի­նա­կից­նե­րի քմա­հա­ճույ­քով: Նի­կոլ Փա­շի­նյա­նը շա­րու­նա­կում է պատ­շաճ մա­կար­դա­կի վրա պա­հել այդ տրա­դի­ցիա­ներն ու, դրա­նով իսկ, խան­գա­րում երկ­րի տն­տե­սու­թյան կա­յաց­մանն ու զար­գաց­մա­նը, ար­դյու­նա­բե­րու­թյու­նը ճիշտ ռել­սե­րի վրա դնե­լուն: Ե­թե Հա­յաս­տա­նի ներ­կա­յիս ա­ռա­ջին դեմ­քը եր­կու ան­գամ ա­ռիթ է ու­նե­ցել ան­ձամբ տես­նե­լու մեր երկ­րում մշակ­ված արևա­յին տեխ­նի­կան ու ո­չինչ չի հաս­կա­ցել ոչ արևա­յին տեխ­նի­կա­յից, ոչ էլ Հա­յաս­տա­նի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի հա­կաճգ­նա­ժա­մա­յին ծրագ­րից, ա­պա այս­տեղ ա­ռանձ­նա­կի սպա­սե­լիք­ներ լի­նել չեն կա­րող, ա­սե­լիք չու­նեմ, կա­րող եմ միայն բա­ցատ­րել, թե ինչ­պես է լի­նում, որ Ռու­սաս­տա­նի մայ­րա­քա­ղա­քում տա­րե­կան մետ­րո­յի 17 կա­յա­րան են բա­ցում, իսկ Հա­յաս­տա­նի մայ­րա­քա­ղա­քում զրո կա­յա­րան՝ 30 տար­վա ըն­թաց­քում: Ա­յսօր Ար­ցա­խի հե­լիո­ֆի­կա­ցիան մտել է իմ աշ­խա­տան­քա­յին ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի ցան­կի մեջ, ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար կպա­հանջ­վի 1,5-2 տա­րի: ՈՒ­նեմ նաև ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման պա­հուս­տա­յին տար­բե­րակ­ներ, մեր հայ­կա­կան մշա­կում­նե­րը կա­րող ենք ներդ­նել Ռու­սաս­տա­նի մար­զե­րում և Չի­նաս­տա­նում: Ա­ռա­ջին հեր­թին աշ­խա­տե­լու ենք Չե­լյա­բինս­կի մար­զի մե­քե­նա­շի­նա­կան գոր­ծա­րան­նե­րի հետ՝ նո­րըն­տիր մարզ­պետ Ա­լեք­սեյ Տեկս­լե­րի միջ­նոր­դու­թյամբ:


2019 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 8-ին 46-ա­մյա Տեկս­լերն ըն­տր­վեց Չե­լյա­բինս­կի մարզ­պե­տի պաշ­տո­նում, սեպ­տեմ­բե­րի 9-ին իմ շնոր­հա­վո­րա­կան գրու­թյունն ու բիզ­նես ա­ռա­ջար­կը դր­վե­ցին նրա սե­ղա­նին, ար­դեն սեպ­տեմ­բե­րի 12-ին Երևան ե­կավ ու հե­լիո­ֆի­կա­ցիա­յի թե­մա­նե­րով ինձ հետ բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րեց «Уральский за­вод тепло­обменного оборудования» խո­շո­րա­գույն գոր­ծա­րա­նի սե­փա­կա­նա­տեր ու գոր­ծա­դիր տնօ­րեն Նա­դեժ­դա Լա­րիո­նովան: Ե­թե Աստ­ծո կամ­քով հա­ջող­վի կա­յաց­նել մեր նոր մտահ­ղա­ցու­մը, ա­պա մենք կկա­րո­ղա­նանք լու­ծել արևա­յին է­ներ­գիա­յի կու­տակ­ման խն­դի­րը, ամ­ռան տա­պին արևի է­ներ­գիան կկու­տա­կենք է­ներ­գիա­յի հա­տուկ կու­տա­կիչ­նե­րում՝ ձմեռ­վա սառ­նա­մա­նի­քին օգ­տա­գոր­ծե­լու նպա­տա­կով: Չե­լյա­բին­սկ­ցի­նե­րի օ­պե­րա­տի­վու­թյու­նը գա­լիս է ա­պա­ցու­ցե­լու, որ Հա­յաս­տա­նում միայն խո­սում են։ Ռուս­ներն աշ­խա­տում են բարձր տեմ­պե­րով ու ար­դյունք­ներ են ցույց տա­լիս, իսկ մենք ար­դյունք­ներ չու­նենք, ո­րով­հետև մշ­տա­պես շարժ­վում ենք ար­դյու­նա­բե­րու­թյան ու տեխ­նի­կա­յի հար­ցե­րից հե­ռու կանգ­նած պո­ռո­տա­խոս մարդ­կանց ցու­ցում­նե­րով, այդ­պի­սի ցու­ցում­նե­րը տեխ­նի­կա­յում չեն անց­նում, չեն աշ­խա­տում: Ստիպ­ված եմ շտա­պել ու հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար հնա­րա­վոր ել­քեր փնտ­րել:
(շա­րու­նա­կե­լի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 49840

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ