Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հույն ձկնորսներ. «Թուրքիայում փախստականների փորը բացում, օրգանները հանում էին, իսկ մարմինները նետում չեզոք ջրեր»

Հույն  ձկնորսներ. «Թուրքիայում փախստականների փորը  բացում, օրգանները հանում էին, իսկ մարմինները նետում չեզոք ջրեր»
06.09.2016 | 08:54

(սկիզբը՝ այստեղ)

КП-ի հատուկ թղթակից Դարյա Ասլամովան եղել է Լեսբոս կղզու գաղթաճամբարում և պարզել, թե ովքեր և ինչպես են հարստություն դիզում ի հաշիվ մարդկային ողբերգության:

ԱՆԱՐԳՈՒԹՅԱՆ ԴԺՈԽՔ
-Երբ անցած ամառ Լեսբոս կղզում փախստականների ձեռքից տեղ ու դադար չկար, վերջապես այն երևաց աշխարհի հեռուստաընկերությունների թեժ նորությունների շարքում,- պատմում է Լեսբոսի բնակիչ, անգլիացի Էրիկ Քեմփսոնը։- Անմիջապես հայտնվեցին հարյուրավոր շահախարդախ կամավորականներ։ Նրանք լուսանկարվում էին տանջահար կանանց և երեխաների ֆոնին, և մենք նրանց այլևս չէինք տեսնում։ Հետո նրանք լուսանկարները տեղադրում էին Facebook-ում և ճչում. մեզ փող հասցրեք, մենք չարչարվում ենք օրնիբուն։ Դրանք իսկական խաբեբաներ էին։ Ավելի ուշ իմ Facebook-յան նոր ընկերներից, որոնք փախստականներին օգնում էին փողով, ես իմացա, որ այդ մարդկանց արդեն տեսել են Բանգլադեշում ու Պակիստանում, և այս կերպ նրանք ոչ միայն փող են շորթում, այլև իրենց համար վստահական փաստաթղթեր են սարքում և հիմք ստեղծում դոտացիաներից տրաքող միջազգային մարդասիրական կազմակերպությունների մեջ խցկվելու համար։
-Կային նաև իսկական, ազնիվ կամավորականներ,- ասում է Ֆիլիպպան՝ Էրիկի կինը։- Նրանք ծախսեցին իրենց ունեցած ամբողջ փողը, աշխատում էին օրուգիշեր, քնում էին օրական երեք ժամ և երբեք չէին լուսանկարվում։ Նրանցից ոմանք պարզապես սնանկացան։ Անգամ տունդարձի ճանապարհածախս չունեին մի քանի ամիս աշխատելուց հետո։ ՈՒ մենք նրանց համար տոմսի փող էինք հավաքում։


-Կղզի էր եկել 120 կառավարական կազմակերպություն, սակայն դրանցից մի տասն էր միայն իրոք աշխատում,- շարունակում է Էրիկը։- Պատկերացրեք իմ զայրույթը, երբ առավոտյան, դուրս գալով ծովափ, որտեղ մեր բարեկամների հետ արդեն տեղադրել էինք փախստականների համար նախատեսված վրանները, ես տեսա անծանոթ մարդկանց, որոնք հապշտապ դրանց վրա ամրացնում էին ՄԱԿ-ի դրոշներն ու տարբերանշանները։ Պարզվում է, բարեհաճել էր կղզի գալ ՄԱԿ-ի փախստականների իրավունքների գերագույն հանձնակատարը։ Հարցնում եմ. սրանք ձե՞ր վրաններն են։ Դո՞ւք եք սրանց համար փող վճարել։ Շփոթվում են. ոչ, բայց, հասկանո՞ւմ եք, գերագույն հանձնակատարը... Մենք պոկեցինք բոլոր դրոշներն ու պիտակները։ Հանձնակատարի այցից հետո ՄԱԿ-ը վերջապես վերմակներ ուղարկեց փախստականների համար, հետն էլ մի հսկայական պլաստիկե գովազդ։ Պլաստիկը խշխշում էր և խանգարում քնել։ Մարդիկ փորձեցին հանել, սակայն չկարողացան, միայն վերմակները պատռեցին։


Էլ ավելի «հմայիչ» էր Կարմիր խաչը։ Նրանք Ֆեյսբուքում հայտարարեցին, թե կառավարում են փախստականների Մորայի ճամբարի գործերը և, իբր, այնտեղ է գնացել 60 կամավոր։ Եվ այն աստիճանի լկտիացան, որ մի լուսանկար էլ տեղադրեցին. գեղեցիկ ծաղիկնե՜ր, փախստականնե՜ր, հոգատար կամավորնե՜ր... Ես գնացի այդ ճամբար։ Այնտեղ, բացի հազարավոր տանջահար մարդկանցից, որոնք գոյություն էին քարշ տալիս կեղտի մեջ, ուրիշ ոչ ոք չկար։ Ես տեսագրություն արեցի և Կարմիր խաչին մեղադրեցի ստելու մեջ։ Նախ, լուսանկարն արված էր այլ վայրում։ Երկրորդ, այնտեղ նրանցից կամավորներ չկային։ Նրանք անմիջապես մոտս վազեցին ու ներողություն խնդրեցին։ Իբր, սխալմունք է եղել։ Նրանք բոլորն են մոտս վազում, երբ մերկացնում եմ իրենց ստերը։


Կա մի այսպիսի ամերիկյան կազմակերպություն՝ «Փրկության միջազգային կոմիտե» (IRC)։ Օ՜, սա ուղղակի ԿՀՎ-ի հետախուզության սերուցք է՝ լավագույն տեսքով։ Իսկ ինչ հովանավորնե՜ր ունի՝ Հենրի Քիսինջե՜ր, Քոնդոլիզա Ռա՜յս, Քոլին Փաուե՜լ, Մադլեն Օլբրա՜յթ։ Կազմակերպությունը եռանդագին զբաղվում է լրտեսությամբ, բայց ոչ մարդկանց փրկությամբ։ Համենայն դեպս, այստեղ։ Ինձ մոտ նրանց ղեկավարն էլ է եկել, երկար պատմել է, թե ինչպես են մարդկանց փրկել Աֆրիկայում։ Ես հարցրի նրան. «Դուք ամե՞ն ինչ ասացիք»։ Նա թե՝ «Այո»։- «ՈՒրեմն, լսեք, ձեր պատմածները դատարկ բաներ են»։- «Ինչպե՜ս եք համարձակվում ինձ հետ այսպես խոսել»։- «Դուք նստած եք իմ տանը, խմում եք իմ սուրճը, և դուք եք ինձ մոտ եկել, ոչ թե ես ձեզ մոտ։ Դուք ծառայության եք ընդունում սև սրտով մարդկանց։ Նրանք աշխատանքի պիտանի չեն։ Եվ ես մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե նրանք ինչ են այստեղ առհասարակ անում»։ Լսել էի, որ IRC-ն խնդիրներ էր ունեցել նաև ՈՒկրաինայում։


(Այո, իրոք, չճանաչված ԴԺՀ-ի պետանվտանգության նախարարությունը լրտեսության պատճառով հանրապետության տարածքից վտարել էր IRC-ի ներկայացուցիչներին։ Նրանց մեղադրում էին այն բանում, որ, աշխատելով ուկրաինական բանակի հետ շփման գծում, տվյալներ են հավաքելիս եղել աշխարհազորայինների զինված ուժերի թվաքանակի և տեղաբաշխման վերաբերյալ։ Առաջին բանը, որ իր վրա էր հրավիրել Դոնեցկի հատուկ ծառայությունների ուշադրությունը, այն էր, որ IRC-ն չէր բերել ոչ մի բժիշկ, միայն «հոգեբաններ», որոնք անցկացնում էին հանդիպումներ ըստ հետաքրքրությունների, անհատական խորհրդատվություն, ինչպես նաև վերցնում էին տեղի բնակիչների անձնագրային տվյալներն ու հարցաթերթիկներ լրացնում։ Իսկ երբ կազմակերպության գրասենյակում հայտնաբերեցին գաղտնալսման հատուկ միջոցներ, ԴԺՀ-ն անհապաղ ազատվեց «միսիոներներից»)։


-Էրիկ, Դուք Ձեր անվտանգության համար չե՞նք վախենում համացանցում Ձեր մերկացումներից հետո,- հարցնում եմ ես։
-Ամեն օր ինձ հետ և իմ ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ եմ ստանում։ Դրանցից չեմ վախենում։ Հաչան շունը կծան չի լինում։ Վտանգավոր են նրանք, ովքեր լռում են։ «Բարեգործական կազմակերպությունների» ղեկավարներից մեկը մի անգամ ինձ ասաց, թե «ինքը կլուծի իմ հարցերը»։ Թող փորձեն։ Անցած աշնանն այստեղ էր Եվրախորհրդարանի մի անդամ՝ «փախստականների ծանր կացության վերաբերյալ ապացույցներ հավաքելու» համար։ ՄԵզ հրավիրեցին ընթրիքի։ Այդ բտած հաջողակ պատգամավորը մտադիր էր երեք հիանալի ամիս անցկացնելու Լեսբոսում՝ «իրադրության ուսումնասիրման համար», ճաշելով լավագույն ռեստորաններում, ապրելով հինգաստղանի հյուրանոցում և լրացուցիչ վարձատրություն ստանալով «բարձր ռիսկի գոտում» աշխատելու համար։ Հարցրի նրան. «Դուք, ի՞նչ է, հեռուստացույց չե՞ք նայում։ Թե՞ թերթ չեք կարդում։ Թե՞ չգիտեք, ինչպես է աշխատում համացանցը։ ՈՒրիշ էլ ի՞նչ «ապացույցներ» են ձեզ պետք։ Դուք ուղղակի ուզում եք զվարճանալ Եվրամիության փողերով։ Ինձ համար զզվելի է Ձեզ նայել»։ Ես վեր կացա ու հեռացա այդ սեղանից։ Բայց ամենամեծ խորամանկները «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության բյուրոկրատներն են։

«ՈՉ ՄԻ ԴՈԼԱՐ ՉՏԱՔ ԴՐԱՆՑ»


Օ՜, «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության հետ ես անձնական հաշիվներ ունեմ։ Դա հույն-մակեդոնական սահմանին էր, որը պինդ փակված էր փախստականների առջև։ Տասը հազար մարդ նստած էր շրջափակված երկաթուղու ռելսերին՝ պստլիկ վրաններում։ Նրանցից շատերը լրիվ կորցրել էին իրականության նկատմամբ հետաքրքրությունը։ Կյանքը նրանց համար կանգ էր առել։ Ազգությամբ արաբ, լոնդոնցի կամավորական մի աղջիկ ինձ տարավ մի մեծ ընտանիք, որտեղ բոլորն անդադար լալիս էին և պոկոտում մազերը։ Ինչպես հասկացա, ընտանիքում մեկ շաբաթվա ընթացքում մեռել էր երկու մանկահասակ երեխա, և ոչ ոք չգիտեր, թե նրանց ուր են տարել։ Ես վճռականորեն գնացի դեպի «Բժիշկներ առանց սահմանի» ցուցանակով վրան, որտեղից դուրս եկավ միջին տարիքի մի ագրեսիվ կին և, առանց բարևի, հարցրեց, թե ինչ եմ ուզում։ Ես ներկայացա, ցույց տվեցի վկայականս և նա անմիջապես ինձ «տշեց» մի անվավոր տնակ։ Թակեցի տնակի դուռը, այն թեթևակի բացեց մի երիտասարդ և կասկածամտորեն հարցրեց, թե ով եմ։ Ներկայացա և բացատրեցի, որ ինձ հուզում են սովորական հարցեր. ճամբարում քանի հիվանդ կա, սանիտարական ինչ վիճակ է, քանի հոգի է մահացել։ «Դուք խոսակցության թույլտվություն ունե՞ք»,- հարցրին ճեղքից։ «Իսկ ինչո՞ւ պետք է ես թույլտվություն ունենամ։ Դուք թաքցնելու բա՞ն ունեք,- զարմացա ես և հրեցի տնակի դուռն այնպես, որ տղան ստիպված էր մի կողմ քաշվել։- Ահա իմ վկայականը, որտեղ անգլերեն գրված է, որ բոլոր հասարակական և պետական կազմակերպությունները պետք է աջակցեն ինձ որպես լրագրողի։ Պատասխանեք իմ տարրական հարցերին։ Ի դեպ՝ դուք բժի՞շկ եք»։ «Ոչ, ես կառավարիչն եմ,- պատասխանեց իմ անհյուրընկալ զրուցակիցն ու շտապեց զանգել հեռախոսով։ Անտեսանելի ղեկավարի հետ երկար բանակցություններից հետո նա ասաց, թե ես կարող եմ թողնել իմ հեռախոսահամարն ու e-mail-ը, և ինձ հետ անպայման կկապվեն (մինչև հիմա դեռ չեն կապվել)։ Քառասուն աստիճանին մոտ շոգ էր, և ես ջուր խնդրեցի։ «Մեզ մոտ ջուր չկա»,- կոպտորեն պատասխանեց կառավարիչը (ջրի շշերը սեղանի վրա էին) և ինձ բառացիորեն դուրս հրեց տնակից։


«Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության հետ հաջորդ ընդհարումը տեղի ունեցավ Լեսբոս կղզում՝ ծնողներին կորցրած փախստական երեխաների ճամբարում: Ես այդպես էլ երեխա չտեսա: Ոչ մի: Այս անգամ ինձ դիմավորեց մի սիրալիր աղջիկ, որը թեթևակի տխրությամբ նկատեց, որ առանց ղեկավարության թույլտվության երեխաներին տեսնել չի կարելի: Չէ՞ որ խեղճ երեխաներին այնքա՜ն հեշտ է ցավ պատճառել: «Լավ,- համառեցի ես:- Սակայն պատասխանեք մի հասարակ հարցի՝ քանի՞ երեխա կա այստեղ և որտեղից են նրանք»: «Դարձյալ չեմ կարող: Դա գաղտնի տեղեկություն է»: «Ի՞նչ իմաստով,- տաքացա ես:- Դրանք ձեր երեխաները չեն: Դուք հասարակական կազմակերպություն եք, իսկ ես լրագրող եմ: Եվ մարդիկ իրավունք ունեն իմանալու, թե ինչ են ձեր ճամբարում անում երեխաների հետ»: «Երբեմն մենք, իհարկե, էքսկուրսիաներ ենք կազմակերպում լրագրողների համար»,- ներողամտություն հայցող ձայնով ասաց աղջիկը: «Իսկ ինձ պետք չեն նախապատրաստված «էքսկուրսիաները»: Ես իրավունք ունեմ մտնելու և նայելու»: «Դուք մեզ թողեք ձեր համարը: Մենք ձեզ հետ կկապվենք»: Ես դուրս թռա այնտեղից ասես շանթահարված:
Ծանր հիվանդ փախստականների ¥նրանցից ոմանք վիրավոր են, ինչպես հալեպցի սիրիուհի Սամահը, որը տեղաշարժվում է հենակներով¤ «Համերաշխություն» մասնավոր ճամբարում շոտլանդացի կամավորական Վիլյամը տրտնջաց, որ բժշկական օգնության մեծ կարիք կա:


-Հեսա չե՞ն նրանք,- զարմացած բացականչեցի ես, մատնացույց անելով «Բժիշկներ առանց սահմանի» վերտառությամբ պաստառով հսկայական վրանը:

-Հա, բա՞... Սա արդեն կես տարի այստեղ կանգնած է,- քմծիծաղում է Վիլյամը:- Եկան, տեղադրեցին վրանն այնպես, որ ճանապարհից անմիջապես երևա, և թռան: Անուններն էլ բժիշկ է։
-Օ՜, նրանք դա սիրում են: Ամեն տեղ վրան տնկեն,- քրքջում է անգլիացի Էրիկ Քեմփսոնը:- Բայց, այնուամենայնիվ, ես նրանց բռնեցի: Նրանք հայտարարել էին, թե վերահսկում են փախստականների «Կարա-թեփե» ճամբարը: Ահավոր կեղտոտ էր այդտեղ: Ես վերցրի տեսախցիկով մի լրագրողուհու, և առավոտյան կամավորների հետ գնացինք ճամբար, որպեսզի մաքրենք զուգարաններն ու տարածքը: Առավոտյան ժամը 11-ին շտապով «Բժիշկներ առանց սահմանի» գրառմամբ վրան մտան երկու հոգի և արագ փակվեցին: Մենք թակում ենք: «Կորեք այստեղից»,- բղավում են մեզ: «Հապա բացեք, ես լրագրող եմ,- վրդովվեց աղջիկը:- Եվ առհասարակ, ձեզ մոտ այստեղ հիվանդների հերթ է»: Այդ ժամանակ քթները դուրս հանեցին: «Ձեզ մոտ այստեղ լիակատար հակասանիտարական վիճակ է,- հայտարարեցի ես:- Չե՞ք ուզում մաքրեք, փախստականներին ավելներ բաժանեք, բահեր, ախտահանման միջոցներ, և նրանք ամեն ինչ կանեն: Իսկ ո՞ւր են ձեր բժիշկները: Մենք նրանց ինչ-որ չենք տեսնում աշխատելիս: Youtoobe-ով այդ տեսագրության հրապարակումից հետո ինձ մոտ հայտնվեց նրանց ղեկավարը՝ հետևյալ խոսքերով. «Դուք ստախոս եք»: Ես նրան պատասխանեցի. «Ես տեսագրություն ունեմ, իսկ դուք ոչինչ չունեք, բացի բարձրագոչ հայտարարություններից: Դուք խարդախներ եք»:


Խաբեություն, խարդախություն, հսկայական նվիրատվություններ, որոնք չգիտես ուր են գնում: Սրանք դեռ չարիքի կեսն են: «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության հետևից մի կասկածելի արյունոտ հետք է ձգվում:

Ո՞Վ ԵՔ ԴՈՒՔ, ԴՈԿՏՈՐ ՔՈՒՇՆԵՐ


Արևմտյան լրատվամիջոցները նրան անվանում են «դոկտոր քարոզչություն», իսկ սերբական ԶԼՄ-ները՝ «դոկտոր Մենգելե»: Բեռնար Քուշները ֆրանսիացի բժիշկ է, «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության հիմնադիրը, Ֆրանսիայի նախկին արտգործնախարարը (2007-2010):
Երիտասարդ տարիներին կոմունիստ է եղել (կոմկուսից նրան, ճիշտ է, շուտ հեռացրին): Անդամակցել է «խավիարային ձախերի» խմբին (արհամարհանքով այսպես են հորջորջում Ֆրանսիայում բուրժուական բոհեմը, որը շամպայնի գավաթի շուրջ դատողություններ է անում տրոցկիզմի ու սոցիալիզմի մասին): Մասնակցել է մի քանի մարդասիրական առաքելության և առաջինն է գլխի ընկել, որ դրանք կարելի է օգտագործել բացառապես քաղաքական նպատակներով: Խզել է հարաբերությունները Կարմիր խաչի հետ և 1971 թ. ստեղծել «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը:


Ո՞րն է հարցի «մեխը»: Կարմիր խաչը հակամարտության երկու կողմից մարտական գործողությունների գոտի մտնելու հնարավորության նկատառումով առաջ ապաքաղաքական էր, ելնելով «Մենք բուժում ենք բոլորին, որովհետև դա մեր բժշկական պարտքն է, և տարբերություն չենք դնում մարդկանց միջև ըստ քաղաքական հայացքների» սկզբունքից: Քուշները հետամուտ էր «ավելի բարոյական» բժշկական մոտեցման, որն ընդունում էր, որ ամեն պատերազմում կան «զոհեր» ու «մարդասպաններ», կան «մեր լավեր» և «օտար վատեր»: Դա գլխիվայր շուռ տվեց ամեն ինչ, անգամ Հիպոկրատի երդումը, և հարմար էր արևմտյան քաղգործիչների ճաշակին: Արդեն կարելի էր անպատիժ հեղաշրջում անել ցանկացած անհաճո երկրում, այնտեղ ուղարկել հասարակական կազմակերպություններ, որոնց ղեկավարները վշտաբեկ դեմքերով հաղորդում էին ընդդիմության «բազմաթիվ զոհերի» մասին և նույնիսկ ակնարկում ինչ-որ փոքրամասնության «ցեղասպանություն», խոշորագույն լրատվամիջոցների լուսանկարիչները սահմռկեցուցիչ կադրեր էին հրապարակում, իսկ քաղաքական գործիչները հայտարարություններ էին անում այն մասին, թե պետք է բռնել հերթական «խելահեղ բռնակալի» ձեռքը:


Ահա այստեղ էլ պետք եղավ դոկտոր Քուշների տեսությունը «մարդասիրական ներխուժման» և «միջամտելու պարտավորության» մասին: 1993 թ. հունվարին եկավ նրա աստեղային ժամը (այդ ժամանակ Քուշներն արդեն ձանձրացրել էր նույնիսկ «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության իր գործընկերներին, աղմկոտ հեռացավ, պահպանելով, սակայն, իր ազդեցությունը, և ստեղծեց «Աշխարհի բժիշկներ» այլընտրանքային կազմակերպությունը)։ Նրա նոր կազմակերպությունը մոտ երկու միլիոն դոլար ծախսեց (հետաքրքիր է, ո՞վ էր տվել) Սլոբոդան Միլոշևիչի դեմ ուղղված վարկաբեկիչ արշավի վրա, որին համեմատում էին Հիտլերի հետ, իսկ բոսնիացի սերբերի ճամբարները՝ նացիստական համակենտրոնացման ճամբարների հետ:


Դիվայնացումը 1995 թ. հանգեցրեց ՆԱՏՕ-ի օդուժի կողմից բոսնիացի սերբերի ռմբակոծությանը, իսկ 1999 թ. գործի անցավ Քուշների «վարդապետությունը» «մարդասիրական ներխուժման» վերաբերյալ, որի միջոցով ՆԱՏՕ-ն լիովին ավերեց Հարավսլավիան, ստեղծեց ավազակային կեղծպետություն՝ Կոսովո անվանումով, Հաագայի բանտ նետել տվեց Միլոշևիչին, որտեղ էլ նա մահացավ շատ կասկածելի հանգամանքներում:
Իսկ Քուշներին պարգևատրեցին կարևոր պաշտոնով: 1999 թ. նա գլխավորեց ՄԱԿ-ի Կոսովոյի ներկայացուցչությունը: Ապա հետևում են շատ մութ գործեր. ալբանացիների կողմից սերբերի, գնչուների և Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչիի դեմ հանդես եկող «սխալ» ալբանացիների առևանգումներ: Զոհերի օրգանները հանում էին, նրանց սրտերն ու երիկամներն ուղարկում էին Եվրոպա, Իսրայել և Թուրքիա: ՈՒ նորից ժամանակի գործոնը. հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրգանները կարելի է ուղարկել միայն ինքնաթիռով (ժամերի հարց է), ապա ո՞վ է տվել առաքման թույլտվությունը: Ցանկացած բեռ գրանցվում և ստուգվում է մաքսատանը: Եվ ինչպե՞ս ներկայացուցչության ղեկավար բարի բժիշկ Քուշները կարող էր այդ բանը չիմանալ: Հետաքննությամբ զբաղվում էր Հաագայի դատարանի դատախազ Կառլա դել Պոնտեն, որին հետագայում մեկուսացրին գործից: Իր «Որս: Ես և ռազմական հանցագործները» գրքում Կառլան հետաքննությանը խոչընդոտելու գործում ուղղակի մեղադրել է ՄԱԿ-ի ներկայացուցչության պաշտոնյաներին և նրանց ղեկավար Բեռնար Քուշներին:
Բժիշկ Քուշներն շինքը շատ թեթև է նայում մարդու մահին: Նա խոստովանել է, որ «գթասրտության նկատառումով» Լիբանանում և Վիետնամում անձամբ է մեռցրել անհուսալի հիվանդների (տեսնես որքա՞ն անհուսալի: Եվ հիմա ո՞վ կարող է դա ստուգել): Իսկ հիմա գուշակեք, թե 2015 թ. ում են նշանակել ՈՒկրաինայի առողջապահության բարեփոխումների պատասխանատու միջազգային հանրության կողմից: Իհարկե, բարի բժիշկ Քուշներին, որը մտավ, այսպես կոչված, ՈՒկրաինայի արդիականացման գործակալության մեջ: Մնում է հուսալ, որ ուկրաինացի վիրավոր զինվորների օրգանների կորզման լուրերն այդպես էլ կմնան լուրեր:


ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ
(վկաներ չթողնել)


12 հազար կորած պաշտոնապես գրանցված փախստական երեխաներ: Սիրիացիներ, որոնք իրենց երիկամներն են վաճառում, որ ծովն անցնելու փող ունենան: Գաղտնի պոռնկատներ, որտեղ գտնում են անհայտ ծագմամբ փոքրահասակ երեխաների: Հմուտ, սառնարյուն բժիշկ-մարդասպաններ: Հիվանդանոցներ, ուր ապօրինի վիրահատություններ են կատարվում: Ճերմակաթույր վարկով նշանավոր բարեգործական կազմակերպություններ, որոնց շնորհիվ կարելի է մարդկային օրգաններ հասցնել աշխարհի ցանկացած ծայր:
Եվ ոչ մի վկա: Նրանք բոլորը մեռած են:


Ֆիլիպպա Քեմփսոնը տխուր նայում է ծովի կողմը, որտեղից կարող է հայտնվել փախստականներով լի հերթական նավը:
-Մեծ Բրիտանիան արդեն հայտարարել է, որ չի որոնի կորած երեխաներին: Իբր, դրանք իր քաղաքացիները չեն,- ասում է նա:- Ես ամաչում եմ իմ երկրի փոխարեն: Իշխանությունները նման հայտարարությամբ կանաչ լույս վառեցին մարդկանց վաճառքի և մարդկային օրգանների ապօրինի առևտրով զբաղվողների ճանապարհին: Միայն Կալեի փախստականների ճամբարը քանդելիս մեկ օրում կորավ 129 երեխա: Դուք կարո՞ղ եք դա պատկերացնել:
Ես ականջ եմ դնում ծովի շառաչին, և աչքերս թրջվում են: Ո՞Ւր եք դուք, փոքրիկներ: Մարդիկ հրաժարվե՞լ են ձեզնից: Եվ ո՞վ կարող է օգնել ձեզ, բացի Աստծուց:


Դարյա ԱՍԼԱՄՈՎԱ
«Комсомольская правда»
15.06.2016 թ. N65


Թարգմանությունը՝
Ֆելիքս ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 15633

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ