Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հուլիսի 14
Տե՛ր, շնորհակալ ենք Քեզ, որ պահպանեցիր մեզ:
Իսկապես ուրախ եղեք, որ կարող եք տեսնել ու հասկանալ: Իմ Ձեռքը ներկա է օրվա ընթացքում կատարվող թե՛ պաշտպանության, և թե՛ պատահարների մեջ:
Իսրայելի ժողովուրդը Իմ պահպանությամբ անցավ կարմիր Ծովը:
Իմացեք, որ պաշտպանված եք նաև դուք. վստահեք Ինձ ու անվարան առաջ քայլեցեք:
Դուք հաջողության շրջանի մեջ եք արդեն մտել:
Վստահ եղեք` շուտով կտեսնեք ապացույցն այս իրողության: Ձեր տարակույսներից վեր թող լինի ըմբռնումը` թե Իմ ասածը չի կարող հավաստի ու ճշմարիտ չլինել:
Հավիտենական կյանքի մեջ չկա տարիք: Խղճահարություն մի ունեցեք ձեր նկատմամբ, այլ հրճվանքի ու երախտիքի զգացումը ունեցեք:
Վերջին շաբաթների ծանրությունը կնսեմանա շուտով` ազատագրման ըմբռնումի առջև:
Հիմա աներկյուղ առաջ անցեք ու հաղթահարեք: