«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Դռել-մռելով բարձրացել էին հարկայինի աշխատակցի կտուրն ու սկսել էին փորել

Դռել-մռելով բարձրացել էին հարկայինի աշխատակցի կտուրն ու սկսել էին փորել
27.05.2024 | 20:36

Մի քանի տարի առաջ Շիրակի մարզի Ազգային անվտանգության օպերներից մեկը որոշել էր, որ պետք է հավաքագրի, եթե ճիշտ եմ հիշում, հարկայինի ինչ-որ աշխատողի:

Հավաքագրվողը послать-էր արել սրանց:

ԱԱԾ համառ աշխատակիցները որոշել էին գաղտնալսող սարք տեղադրել:

Դռել-մռելով բարևձրացել էին հարկայինի աշխատակցի կտուրն ու սկսել էին փորել:

Վրա էր հասել, ոչ մի բան չեմ չափազանցնում, հարևանությամբ ապրող տատիկը:

Հետաքրքրվել էր ԱԱԾ պրոֆեսիոնալներից, թե ի՞նչ են անում:

Սրանք էլ պատասխանել էին, որ գազի գրասենյակի ներտնային ծառայությունից են, գազի մարդիկ են:

Ահա այսպես՝ Աննայի մարդն ու գազի մարդիկ կառավարում են երկիրը:

Всемирная история Банк Империал!

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 969

Մեկնաբանություններ