-
02.10.2012|
12:54
Երկուշաբթի ԱՄՆ Սպիտակ տան համակարգչային ցանցը ենթարկվել է կիբերհարձակման։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեյ Քարնին։
-
02.10.2012|
12:52
Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքը Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հավաքել է առավելագույն ձայներ։ Քվեաթերթիկների ավելի քան 12 տոկոսի հաշվարկից հետո այս դաշինքը ստացել է շուրջ 57տոկոս քվե։
-
01.10.2012|
13:23
Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Հաիթիի մայրաքաղաքի փողոցներ՝ պահանջելով երկրի նախագահ Միշել Մարտեիի և կառավարության հրաժարականը։
-
01.10.2012|
12:23
Այս ընտրությունները բավականին մեծ նշանակություն ունեն, քանի որ արդեն մյուս տարի՝ նախագահական ընտրություններից հետո, խորհրդարանը և վարչապետն էապես ավելի մեծ լիազորություններ են ստանալու, քան նախագահը։
-
30.09.2012|
14:20
Շաբաթ օրը Վենեսուելայի Բարինաս նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ սպանվել են ընդդիմության երկու ազդեցիկ ներկայացուցիչներ։
-
30.09.2012|
14:17
Թուրքիայում բացվել է կառավարող Արդարության և զարգացման կուսակցության համագումարը։ Պատվիրակները պետք է ընտրեն կուսակցության ղեկավար կազմը, ինչպես նաև նախանշեն 10 տարի իշխող այս ուժի հետագա անելիքներն ու քաղաքական կուրսը։
-
30.09.2012|
14:14
Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ թեժ մարտեր են ընթանում կառավարական զորքերի և ապստամբների միջև, հրդեհը ոչնչացրել է Մերձավոր Արևելքում պահպանված ամենահին առևտրային կենտրոններից մեկի մի մասը։
-
29.09.2012|
13:58
Չինաստանի կոմունիստական կուսակցությունը տարածած հայտարարության մեջ նշում է, որ բոլոր նրանք, ովքեր կխախտեն կուսակցական կարգապահությունը, խստորեն կդատապարտվեն, անկախ զբաղեցրած պաշտոնից։
-
29.09.2012|
13:55
Իսպանիայի տնտեսական հարցերով պետքարտուղար Ֆերնանդո Խիմենես Լատորեն երեկ հայտարարել է, որ երկիրը 40 միլիարդ եվրոյի չափով միջազգային ֆինանսական օգնություն կխնդրի բանկային համակարգի առողջացման համար։
-
29.09.2012|
13:53
Հոնդուրասի կառավարությունը երկրում բռնությունների կանխարգելման ծրագրի շրջանակներում հասարակական տրանսպորտի պահպանության հարցում ներգրավել է զինվորականների։