Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Հայտնիներին ստեղծում է անհայտների բանակը, որը կուռք է փնտրում ու գտնում

Հայտնիներին ստեղծում է անհայտների բանակը, որը  կուռք է փնտրում ու գտնում
07.08.2024 | 11:53

Ինչպես են հայտնիները դիմավորում Նոր տարին, որտեղ են հայտնիներն անցկացնում արձակուրդը, ինչպես են հայտնիները կլպում մանդարինը․․․ Հայտնիները․․․ Հայտնիները․․․

«Հայտնի» բառը հայերենում դարերով ածական ա եղել ու բնութագրել ա մարդկանց, դեպքերը, փաստերը, օրինակ՝ հայտնի մարդ, հայտնի նկարիչ, հայտնի գրող և այլն։ Մեկ էլ, հանկարծ, մի օր հայտնին նյութականացավ ու դարձավ գոյական։ Դա տեղի ունեցավ էն ժամանակ, երբ կարևոր դարձավ ոչ թե մարդ, նկարիչ, գրող լինելը, այլ պարզապես հայտնի լինելը։ Էսօր «հայտնին» նախադասության մեջ էլ գոյականի լրացումը չի, այլ առանձին ինքնուրույն միավոր ա։ Հասարակության մեջ էլ։ Ասում ես՝ հայտնի, ու վերջակետ։

Ովքե՞ր են հայտնիները։ Հայտնիներին ստեղծում ա անհայտների բանակը, որոնք կուռք են փնտրում ու գտնում են։ Կարելի ա ասել, որ հայտնին հավասարում ա՝ բազմաթիվ անհայտներով, որոնցից ամեն մեկը երազում ա ինքն էլ հայտնի դառնալ ու ապրել հայտնիների գայթակղիչ կյանքով՝ բամբասագովազդային ընդմիջումներով սնուցվող ցուցափեղկային անձնական կյանք, արհեստական արվեստ, ծափահարության գրգռիչներ, ճիշտ հաշվարկված բեմադրվող սկանդալներ․․․ Հայտնիները կաստա են, որոնց բնութագրող հատկանիշն ուշադրության կենտրոնում լինելն ա։ Հայտնիությունը դարձել ա կյանքի նպատակ, ապրելակերպ, հաջողված կյանքի նշան։

Իսկ մեր իսկական հայտնիներին ոչ մեկի լեզուն չի պտտվի «հայտնի» կոչել։ Բա Մինասին, Քոչարին, Շիրազին կասե՞ն՝ հայտնին եկավ, հայտնին լողանում ա Եգիպտոսում․․․ Չէ՛, երբեք, կասեն՝ վարպետը եկավ, կասեն՝ նկարիչը ստեղծագործում ա, պոետը ելույթ ա ունենում, կամ պարզապես՝ Միասն ասեց, Շիրազին տեսա։ Չէ՛, նրանք հայտնիներ չեն, նրանք մեր մեծերն են։

Ազգը երբեք հայտնիներին չի անձնավորում, այլ գլխաքանակով ա հաշվում՝ էս պահին անհայտների բանակին էսքան գլուխ հայտնի ա պետք, որ բավարարեն իրանց կռապաշտական պահանջները, նշանակում ա՝ թվաքանակը կապահովվի։ Ժամանակի ընթացքում ոմանց պիտանիության ժամկետը կլրանա, ուրիշները կգան նրանց փոխարեն, հետո՝ ուրիշները․․․ Իսկ մեծերը հավերժ կմնան՝ անփոփոխ ու սեփական անուններով։ Նրանք երբեք «հայտնի» չեն դառնա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 11797

Մեկնաբանություններ